Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար Մելոյան Ստեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար Մելոյան Կարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ


Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր. հարցազրույց «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարի հետ

Ջերմուկի քաղաքացիները պատմեցին, որ սեպտեմբերյան պատերազմից հետո քաղաքի տարբեր հատվածներից պարզ երեւում են թշնամու դիրքերը, քաղաքը գտնվում է թշնամու ամբողջական դիտարկման տակ։

Ջերմուկի ավագանու «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավար Սյուզաննա Ավետիսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ հենց քաղաքի կենտրոնից տեսանելի է դա։ Սակայն չի կարող նշել, թե քանի դիրք կա, կոնկրետ որտեղ են դրանք տեղակայված: Ամանորն է մոտենում, Ավետիսյանը նշեց, որ մի շարք հյուրանոցներում ամրագրման համար ազատ տեղեր չեն մնացել։ Ինչ վերաբերում է բնակչության շրջանում տիրող տրամադրություններին, Սյուզաննա Ավետիսյանն ասում է․ «Վախ կա մարդկանց մեջ, նույնը չէ, ինչ սեպտեմբերի 13-ից առաջ էր: Մարդիկ սպասում են, թե ադրբեջանցիները երբ պետք է գնան»։

Անդրադառնալով զբոսաշրջիկների հոսքին, որը նվազել էր սեպտեմբերյան պատերազմից հետո, «Ապրելու երկիր» խմբակցության ղեկավարը նշեց, որ նրանց քանակը շատ քչացել է, եթե համեմատենք նախորդ աշունների հետ: «Երբ որ խոսում էի հյուրանոցների տերերի հետ, նույնիսկ փոքր հյուրանոցներն ունեին ամսով, շաբաթներով ամրագրումներ՝ հոկտեմբերի ու սեպտեմբերի համար, սակայն պատերազմի պատճառով այդ ամրագրումներն ամբողջովին չեղարկվել են, ու այդ հյուրանոցները չեն աշխատել, նույնիսկ փակել են։ Խնդիրն այն է, որ մեզ մոտ տուրիզմը սպեցիֆիկ է, օրինակ՝ հոկտեմբերի վերջն ու նոյեմբերը, փետրվարից մարտը մեզ մոտ քիչ այցելվող են, բայց հիմա այդ չայցելվող սեզոնային շրջանն ավելի է երկարել, ինչի հետեւանքով աշխատատեղերի հետ կապված խնդիր է առաջացել։ Բնակիչների մեծ մասը սպասարկման ոլորտում է աշխատում, ու այսօր աշխատանք չունեն, որոշները քաղաքից հեռացել են, քանի որ աշխատանք չեն կարողացել գտնել»,-ասաց Ավետիսյանը։

Նա շեշտեց՝ քանի որ կարիքների գնահատում չի արվել, հայտնի չէ, թե ինչքան բնակիչ է վերադարձել քաղաք, ինչքանը՝ դուրս եկել։ Զբաղվածության հարցը չկարողանալով լուծել եւ հաշվի առնելով անվտանգության խնդիրը՝ մարդիկ հեռացել են Ջերմուկից։ Ավետիսյանը շեշտում է, որ խթանող ծրագրեր պետք է կազմակերպել ու իրագործել, փոքր բիզնեսի խթանում, որպեսզի մարդիկ շահագրգռված լինեն մնալ Ջերմուկում։

«Երբ ամեն ինչ լավ լինի, բազմաթիվ տուրիստներ ունենանք, աշխատողների խնդիր ենք ունենալու՝ հետո ո՞վ է այդ մարդկանց հետ բերելու Ջերմուկ։ Իրականում սա չգնահատված լուրջ խնդիր է, որը պետք է լուրջ դիտարկել։ Ավագանիում մենք հաջորդ տարվա զարգացման տարեկան աշխատանքային պլան ենք հաստատում կամ սուբվենցիոն ծրագրեր, բայց սրանք խնդիրներ են, որոնցից բխում են թե՛ քաղաքացիական անվտանգային, թե՛ տնտեսական բազմաթիվ հարցեր։ Իսկ եթե բնակիչները Ջերմուկից դուրս գան, այլ անվտանգային խնդիրներ կառաջանան»:
Ջերմուկի համայնքապետի տեղակալ Վարդան Սարգսյանն էլ ասաց, որ համայնքապետարանը, հանգստյան տները պատրաստվում են Ամանորին։ «Քաղաքն էլ որոշակի պատրաստություններ կտեսնի, հենց հիմա իր լուսավորությունն ունի, իր զարդարանքն ունի, եւ կարծում եմ՝ նաեւ տոնածառ կլինի։ 15-ի կողմերը վերջնական որոշում երեւի կկայացնենք»,- ասաց նա։

Նախորդ անգամ Սարգսյանը մեզ հետ զրույցում նշել էր, որ սեպտեմբերյան կրակոցների պատճառով մարդկանց հոսքը կտրուկ նվազել է դեպի Ջերմուկ, սակայն շաբաթ օրվա դրությամբ որոշ հանգստյան տներում ամրագրումներն աճել են: «Հիմա հյուրանոց ունենք, որն ազատ համար չունի։ Ամրագրումներն արված են, սակայն վճարումները դեռ արված չեն՝ կառավարիչներն էին ասում, բայց հաճելի է շաբաթ օրվա դրությամբ այդ մասին լսել: Գների մասին չեմ կարող ասել՝ ամեն մեկը տարբեր ծառայություններ ունի, ամեն մեկը՝ մի ձեւով, վճարման տարբերակներն էլ են տարբեր»,- նշեց փոխհամայնքապետը։ Պատերազմից հետո մարդիկ, բնականաբար, ե՛ւ ընկճված են, ե՛ւ անհանգիստ են, բայց քիչ-քիչ առօրյային են վերադառնում:

Մեր տեղեկություններով, թշնամին Ջերմուկ քաղաքի ողջ երկարությամբ, տեսանելի հեռավորության վրա տեղակայված է եւ դիրքային ամրացման աշխատանքներ է իրականացնում՝ շինություններ կառուցում, ինչը չէր կարող չազդել առողջարանային քաղաքի զբոսաշրջային պատկերի վրա։ Ջերմուկը վառ օրինակ է այն բանի, թե անվտանգային հարցերից ինչպես են բխում տնտեսական, սոցիալական եւ մյուս խնդիրները։

Ինքնահրկիզման փորձ կատարած տղամարդը մահացել է․ ինչ է եղել ողբերգությունից առաջ Արգավանդի խաչմերուկում բախվել են «Toyota»-ն, «Nissan»-ը և «Mercedes»-ը․ կա վիրավnր ՌԴ ԶՈւ–ն հարվшծներ է հասցրել Խարկովում Ուկրաինայի ԶՈւ լոգիստիկ կենտրոնին և տերմինալին Իշխանությունն արդեն սկսել է խոչընդոտել ընտրությունները. Գոհար ՄելոյանՍտեփանավան քաղաքի 6-րդ դպրոց՝ ուղղորդումներ են անում․ Գառնիկ Դավթյան Ռուբլին թանկացել է. տարադրամի փոխարժեքը՝ հոկտեմբերի 25-ի դրությամբ Ողբերգական վթարից մահացած ամուսինները հինգ երեխաների ծնողներ էին Ստեփանավանում ահազանգում են դրոշմանիշների որակի հետ կապված խնդրի մասին․ Գոհար ՄելոյանԿարիերայի լավագույն շրջանը «Բարսելոնա»-ում չի եղել․ Նեյմարն անկեղծացել է Ամեն ձայն կարևոր է․ գնացե՛ք և քվեարկե՛ք․ Անդրանիկ Գևորգյան Ֆրանսիայում զանգվածային անկարգություններ․ փողոցներ են դուրս բերվել զրահամեքենաներ ՌԴ ԱԳ նախարարությունը բացատրել է, թե ինչու ԵՄ-ն չի կարող մասնակցել Ուկրաինայի հարցով բանակցություններին Սևան համայնքի մի շարք բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Վրույր Այվազյանը քվեարկել էՈ՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության պատգամավոր Անդրանիկ Գևորգյանը քվեարկել է Կուրթանում«Կանանց գաղութ»-ի մոտ «Maybach»-ը կոտրել է գազատար խողովակներ, ապա բախվել կայանված «BMW X5»-ին և կողաշրջվել. կան վիրավnրներ Թրամփը չի բացառել Իրանին հարվածները Ռուսաստանը և Ուկրաինան միմյանց հարվածներ են հասցրել Միացյալ Թագավորությունը ցանկանում է երկխոսություն սկսել ԵՄ-ի հետ ազատ տեղաշարժի համակարգի շուրջ Հայաստանը հաղթեց «Մանկական Եվրատեսիլ 2026»–ում Այսօր ՏԻՄ ընտրություններ են Հայաստանի 21 համայնքներում Ո՞րն է «Ուժեղ Հայաստան» կուսակցության ներկայացուցիչ Գոհար Ղումաշյանի կյանքի կարգախոսըՓաշինյանի թույլ TRIPP-ը Ալիևին արվող հերթական զիջումն է. տեսանյութՓաշինյանի վարած սխալ քաղաքականությունից տուժում ենք մենք՝ հասարակ քաղաքացիներս. Ավետիք Չալաբյան«Իսկ ո՞ւր են մեր տղերքը». որդուն փնտրող Ազատի ցավը՝ իշխանության լռության ու քաղաքական օրակարգերի ֆոնինՀՀ իշխանությունը պետք է պատասխանի մի պարզ հարցի. ինչո՞ւ է խուսափում ժողովրդի կարծիքը լսելուց և նրա կամքը կատարելուց. Հրայր ԿամենդատայանԸնդդիմադիր դաշտի և քաղաքական գործիչների համար այս խնդիրը լուծելու և ձայների փոշիացումը կանխելու համար քաղաքագիտական և ընտրական պրակտիկայում սովորաբար կիրառվում են հետևյալ մոտեցումները. Հ. ԿամենդատյանԻշխանությունները մեր երկիրը հասցրել են խորագույն ճգնաժամի և շարունակում են անպատասխանատու վարքագիծը. Արմեն ՄանվելյանԳազի օգտագործումը Հայաստանում դառնալու է մեծ շռայլություն. Հրայր ԿամենդատյանՄեր երկրի իշխանությունները շարժվում են ալիևյան օրակարգով. Մենուա ՍողոմոնյանԺողովուրդը դեռ շարունակում է ապրել իշխանության ստեղծած վախի մթնոլորտում. Ցոլակ ԱկոպյանՎայրի բնությունը՝ օբյեկտիվի միջով․ Բերտա Մարտիրոսյանը՝ Mining Armenia Forum 2026-ի բեմումՄի՛ հրաժարվեք փոփոխություններ անելու ձեր իրավունքից. տեսանյութԿոչ եմ անում ստեփանավանցիներին մասնակցել ընտրությանը. պետք է տապալել բռնապետական համակարգը. Լենա ՄաթևոսյանԿոնվերս Բանկը COP17-ում ներկայացնում է կայուն ֆինանսավորման փորձը Խաղաղություն կառուցելու համար պետք չէ հրաժարվել հիշողությունից. արժեհամակարգային լրջագույն վտանգներն ու կորսված հնարավորությունները. «Փաստ» Ովքե՞ր են իրականում «հրահրում», և ինչո՞ւ չեն տրվում կոնկրետ անուններ. «Փաստ» «Նույնիսկ իշխանությունները չգիտեն, թե Հայաստանը ինչ է ուզում կամ որ ուղղությամբ է շարժվում». «Փաստ» Ընդդիմությունը վերցնում է արտահերթ ընտրությունների ձեռնոցը. «Փաստ» Իշխանական օրակարգի սպառումն ու Սամվել Կարապետյանի քայլը. ո՞րն է լինելու քաղաքական հանգուցալուծումը. «Փաստ» Հպարտ քաղաքացու ուղեցույցը. ինչպես տաքանալ սեփական ինքնիշխանությամբ. «Փաստ» «Վախի վաճառականի» վերջին խաղաթուղթը. ինչու է Փաշինյանի քաղաքական ապագան անդառնալիորեն կախված Բաքվի պահանջներից. «Փաստ» Կարևոր նախադեպ Հայ Եկեղեցու համար. դատական համակարգը հրաժարվում է դակել իշխանությունների պառակտիչ որոշումները. «Փաստ» Պուտինը մի շարք հանձնարարականներ է տվելՀոկտեմբերի 26/27-ին տասնյակ հասցեներում գազ չի լինելուՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՈւկրաինայի զինված ուժերի հրթիռային հարվածի հետևանքով Օրյոլի ձեռնարկությունում ութ մարդ է տուժելԹրամփը խոստացել է լուծել Կիևի հետ հետախուզական տվյալներով կիսվելու հարցըՃակատենի անտառպետության տարածքում հայտնաբերվել են ապօրինի հատված ծառեր
Ամենադիտված