Սիրիայի ընդդիմությունը պատրաստ է Ժնևում առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին
ՄիջազգայինՍիրիական ընդդիմությունը պատրաստ է Ժնևում առանց նախապայմանների բանակցությունների մեկնարկին:«Արմենպրես»-ի հաղորդմամբ` ինչպես տեղեկացնում է ՏԱՍՍ-ը, այս մասին լրագրողներին հայտարարել է Ժնև ժամանած` Էր Ռիադի կողմից աջակցվող Բանակցությունների գծով բարձրագույն կոմիտեի պաշտոնական ներկայացուցիչ Սալեմ ալ-Մուսլադը:
Նրա խոսքերով, պատվիրակությունը պահանջելու է հումանիտար մուտք դեպի սիրիական քաղաքներ, բանտարկյալների ազատ արձակում, հումանիտար օգնություն ցուցաբերելու հնարավորություն. Սալեմ ալ-Մուսլադը ընդգծել է, որ «սրանք նախապայմաններ չեն հանդիսանում»: «Դրանք մեր նախապայմանները չեն: Մենք ժամանել ենք այստեղ և պատրաստ ենք սկսել բանակցությունները, բայց մենք այստեղ ենք նաև այն բանի համար, որ երաշխավորենք ՄԱԿ-ի ԱԽ-ի 2254-ի կյանքի կոչումը: Մենք պատրաստ ենք բանակցություններ վարելուն: Մենք այստեղ ենք ժամանել, որպեսզի գործընթացը հաջողությամբ պսակվ ի»,-ասել է նա:
Ալ-Մուսլադը նաև միջազգային հանրությանը հորդորել է ճնշում գործադրել Սիրիայի նախագահ Բաշար Ասադի վրա, որպեսզի վերջինս կատարի ըննդիմության պահանջները: Ալ-Մուսլադի խոսքերով, հունվարի 31-ին նախատեսված են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի՝ Սիրիայի խնդրով հատուկ պատվիրակ Ստաֆան դե Միստուրայի հետ բանակցությունները:
Պատասխանելով հարցին, թե արդյոք ընդդիմադիրները պատրաստ են մասնակցելու կառավարական պատվիրակության հետ հանդիպմանը` Ալ-Մուսլադին ասել է. «Դրական առաջընթացի պարագայում պատրաստ ենք»: