Սպերցյանը մերժել է իտալացիներին
ՍպորտՍեղմեք ԱՅՍՏԵՂ, լրացրեք օնլայն հայտը և մոռացեք հոսանքի վարձի մասին
Հայաստանի ազգային հավաքականի ու «Կրասնոդարի» կիսապաշտպան Էդուարդ Սպերցյանի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է եղել իտալական «Ֆիորենտինան»։ Ա սերիան ներկայացնող ակումբի ներկայացուցիչները ամռանը ցանկացել են գնել հայ ֆուտբոլիստի տրանսֆերը, սակայն,ռուսական մարզական լրատվամիջոցների պնդմամբ, Սպերցյանը կտրուկ մերժել է առաջարկը։
Սպերցյանը, հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականի ամենախոստումնալից ֆուտբոլիստներից մեկն է։ Նա ընդամենը 22 տարեկան է, սակայն Ռուսաստանում բոլոր ֆուտբոլասերները խոսում են նրանից։
Ընթացիկ մրցաշրջանում Սպերցյանը արդեն 10 գոլ է գրանցել իր հաշվին «Կրասնոդարի» կազմում, 6 անգամ էլ կարողացել է գոլային փոխանցում կատարել։