Կենսաբաններ. Ոչ մեծ ընտանիքների երեխաներն ավելի երկար են ապրում
LifeNews.am-ը գրում է.
Աղքատ երկրներում ոչ մեծ ընտանիքների երեխաների կյանքի տեւողությունը 3 տարով ավելի է մեծ ընտանիքների երեխաների կյանքի տեւողությունից: Ամերիկացի գիտնականների փոխանցմամբ, ոչ մեծ է համարվում այն ընտանիքը, որտեղ երեխաների թիվը 4 է կամ ավելի քիչ:
Այսպես, ընտանիքի պլանավորման ծրագիրը ոչ միայն ապահովում է բնակչության չափովոր հավելաճ եւ թույլ տալիս ռեսուրսներ տնտեսել, այլեւ ազդում է մարդկանց առողջության վրա:
Ոչ մեծ ընտանիքներում ցածր է մրցակցության աստիճանը եղբայրների եւ քույրերի միջեւ: Երեխաներն ավելի շատ ռեսուրսներ, սնունդ ու նյութական բարիքներ են ստանում, ինչը դրականորեն է ազդում նրանց առողջության վրա, հաղորդում է «Ռոսբալտը»:
Հատկանշական է, որ մեծ ընտանիքների երեխաների մոտ ցածր է նաեւ առաջադիմությունը դպրոցում: Բացի այդ, նրանք հաճախ են իրենց վատ պահում: Ամբողջ խնդիրն այն է, որ նոր երեխայի ծնունդը փոքրացնում է ծնողների ներդրումը ավագ զավակի բարեկեցության հարցում: