Քիմ Քարդաշյանի հայտնի թիկնապահը սկսել է համագործակցել երգչուհի Ֆերգիի հետ
LifeԴեկտեմբերին լուրեր տարածվեցին այն մասին, որ անհայտ երկրպագուն մտել է Քրիս Ջեների առանձնատուն (որտեղ ապրում են նաեւ Քիմ Քարդաշյանը եւ Քանյե Ուեսթը՝ իրենց դստեր Նորթի ու նորածին Սեյնթի հետ)՝տան պահակազորին ասելով, իբրեւ ինքը Սուրբ ծննդի կապակցությամբ տունը հարդարող թիմի անդամ է: Անհայտ անձը ներխուժել էր Քրիս Ջեների աշխատասենյակ, որը տեսնելով տղամարդուն, անմիջապես ոստիկանություն էր զանգել: Ճիշտ է, «այցելուին» կալանավորել էին, սակայն միջադեպը անհետեւանք չէր մնացել: Քրիս Ջեները աշխատանքից հեռացրել էրանվտանգության բոլոր աշխատակիցներին:
Թվում է՝ Քիմ Քարդաշյանի հայտնի թիկնապահ Պասկալ Դյուվիերը նույնպես ազատվել է աշխատանքից եւ սկսել է համագործակցել երգչուհի Ֆերգիի հետ: Պասկալը Ֆերգիին ուղեկցել է Ժան Պոլ Գոտյեի ցուցադրությանը Փարիզի նորաձեւության շաբաթի շրջանակներում:

Ընդ որում՝ Պասկալը հեշթեգերում նշել է, որ Ֆերգիին ուղեկցել է որպես թիկնապահ:

Հիշեցնենք, որ ավելի վաղ Պասկալը լուսանկար էր հրապարակել Ֆերգիի եւ Շերի հետ:

Պատրաստեց՝ Յանա
Լուսանկարները՝ Պասկալ Դյուվիերի Instagram-ի էջից