Չինաստանում ներկառուցված ձողիկով ստվարաթղթե տուփ են ստեղծել՝ ըմպելիքների համար
ՄիջազգայինԿուկմին ու Խոնգիկ հարավկորեական համալսարանների մի խումբ ուսանողներ ըմպելիքների համար ինովացիոն փաթեթ են մշակել, որը Straw Pak է կոչվում: Մինչ ավանդական Tetra Pak փաթեթը թողարկվում է կողքից կցված պլաստիկ ձողիկով, որը հեշտությամբ կարելի է կորցնել, Straw Pak -ի կոնստրուկցիայում ձողիկը գտնվում է փաթեթի ներսում:
Հարմարությունից բացի տվյալ մտահղացումը գումար տնտեսելու խնդիր է լուծում. պլաստիկից պատրաստված ու վինիլով պատված սովորական ձողիկի փոխարեն Straw Pak-ի ձողիկները պատրաստված են թղթի մեկ կտորից, ինչը զգալիորեն տնտեսում է ռեսուրսներն ու ժամանակը: Տվյալ ձողիկից օգտվելու համար պետք է հեռացնել հատուկ պիտակը ու սեղմել ստվարաթղթե փաթեթի անկյունների վրա, հայտնում է Kedem-ը: