Թուրք ոստիկանները սպանել են երիտասարդ քուրդ աղջկա
Ուշադրության կենտրոնումԹուրքիայի քրդաբնակ Ջիզրեում ոստիկանների կրակոցներից սպանվել է շտապօգնության սպասող վիրավոր աղջիկը՝ Սուլթան Ըրմաքը։
Քրդական DIHA գործակալության փոխանցմամբ՝ Սուլթան Ըրմաքը 16 վիրավորների հետ թաքնված է եղել մի տան նկուղում եւ երբ հայտարարվել է, թե շտապօգնության մեքենա է եկել, նա փորձել է դուրս գալ բակ։ Ոստիկանները սպանել են վիրավոր քուրդ աղջկան այն պահին, երբ նա փորձել է գնալ դեպի շտապօգնության մեքենա։
Նշենք, որ Չիզրեի տներից մեկի նկուղում թաքնված են 16 վիրավորներ, որոնք սպասում են օգնության։ Գրեթե ամեն օր մի վիրավոր օգնություն չստանալու պատճառով մահանում է։