«The New York Times»-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններում աջակցելու է Հիլարի Քլինթոնին
ՄիջազգայինԱՄՆ-ի ամենաազդեցիկ թերթերից մեկը՝ «The New York Times»-ը հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահական ընտրություններին Դեմոկրատական կուսակցության ներկայացուցիչներից պաշտոնապես աջակցելու է նախկին պետքարտուղար Հիլարի Քլինթոնին։ Այս մասին հաղորդում է «ТАСС»-ը:
Իր խմբագրական հոդվածում թերթը Քլինթոնին անվանել է «առավել մրցունակ թեկնածու ժամանակակից պատմության մեջ»։ Այն նշել է Հիլարի Քլինթոնի մեծ փորձը քաղաքականության մեջ՝ հիշեցնելով, որ 2009-2013 թվականներին նա եղել է ԱՄՆ-ի պետքարտուղար՝ օգնելով նախագահ Բարաք Օբամային վերականգնելու «այլ երկրների հետ հարաբերությունները, որոնք ամբողջովին փլուզել էին նախորդ վարչակազմի օրոք»։
Նշենք, որ «The New York Times»-ի օրական տպաքանակը կազմում է ավելի քան 1.3 միլիոն օրինակ։ Թերթի պաշտոնական դիրքորոշումը զգալի ազդեցություն է ունենում ամերիկյան քաղաքացիների նախընտրությունների վրա։