Հիտլեր և Քադաֆի արջուկները` հանուն երեխաների առողջության
LifeShabat.am-ը գրում է.
Նորվեգիայի Սրտի և թոքերի ասոցիացիան մշակել է սոցիալական գովազդ, որն ուղղված է մանկական սենյակների փոշոտվածության խնդրի բարձրաձայնմանը: Տեսանկյութի հերոսներ են դարձել Ադոլֆ Հիտլերը, Կիմ Չեն Իրը և Մուամար Քադաֆին՝ խաղալիք փափուկ արջուկների տեսքով:
Արշավն ուղղված է ասթմայի և ալերգիայի պրոֆիլակտիկային: Ըստ հեղինակների՝ փափուկ խաղալիքները երեխաների համար «կարող են լինել նույնքան վտանգավոր, որքան դաժան բռնապետերը»:
Սոցիալական գովազդն արժանացել է հանրային տարբեր գնահատականների: Նորվեգիայի Det Mosaiske Trossamfund հրեական համայնքի ղեկավար Էրվին Կոնը, մեկնաբանելով տեսահոլովակը, նշել է. «Հիտլերը եղել է զանգվածային մարդասպան և արժանի չէ նման ուշադրության»: