Չինացիները Դեթրոյթում էլեկտրամոբիլներ կարտադրեն
ՀասարակությունBAIC չինական ընկերությունը ԱՄՆ-ում հետազոտությունների եւ մշակումների կենտրոն է բացել, որտեղ ավտոընկերությունը կզբաղվի նոր էլեկտրամոբիլների արտադրությամբ։ Ստորաբաժանումը գտնվում է Դեթրոյթում, հայտնում է EV Obsession-ը։
Նոր կենտրոնը պետք է օգնի BAIC-ին գնահատել արտասահմանյան շուկաներում էլեկտամոբիլների պահանջարկը, նոր տեխնոլոգիաների հասանելիություն ապահովել եւ ապահովել միջազգային նախագծերի աջակցությունը, հայտնում էMotor-ը։
Նշենք, որ BAIC-ը Չինաստանի սահմաններից դուրս ունի էլեկտրամոբիլների եւս 2 հետազոտությունների եւ մշակումների կենտրոն, որոնցից մեկը Քալիֆորնիայում է, իսկ մյուսը՝ Գերմանիայում։