ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղարը մեկնաբանել է Թուրքիայի նոր մեղադրանքները Ռուսաստանին
Ուշադրության կենտրոնումՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Իենս Սթոլթենբերգը մեկնաբանել է Թուրքիայի ԱԳՆ-ի վերջին մեղադրանքը Ռուսաստանի հասցեին, թե այդ երկրի ռազմական օդանավը հատել է իր տարածքը:
Interfax-ի փոխանցմամբ` Սթոլթենբերգն ասել է, որ ռուսաստանյան օդանավը իսկապես հատել է Թուրքիայի սահմանը, իսկ Ռուսաստանը պետք է հարգի ՆԱՏՕ-ի օդային տարածքը, որի անդամ է Թուրքիան:
ՆԱՏՕ-ից նոր միջադեպի առնչությամբ հայտարարել են, որ ռուսաստանյան ռազմական օդանավը հատել է Թուրքիայի սահմանը, չնայած հնչեցված բազմաթիվ նախազգուշացումներին:
Այս միջադեպի առնչությամբ ՆԱՏՕ-ն ևս մեկ անգամ համերաշխություն է հայտնել Անկարային և «Թուրքիայի տարածքային ամբողջականությանը»: