Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


«Հանքարդյուբերության ոլորտը` պետության և հասարակության ուշադրության կենտրոնում». Կոնֆերանս` նվիրված ԶՊՄԿ-ի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը

Հասարակություն

Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանում (ՀԱՊՀ) կազմակերպվել էր կոնֆերանս` նվիրված Զանգեզուրի պղնձամոլիբդենային կոմբինատի 70-ամյակին և ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի ներկայացմանը: Թե՛ ողջյունի խոսքերում, թե՛ պանելային քննարկումների ժամանակ հիմնական ասելիքը վերաբերում էր հանքարդյունաբերությանը, կայուն զարգացմանը և ներդրումներին առհասարակ:

Ողջույնի խոսքով հանդես եկան ՀԱՊՀ ռեկտոր Գոռ Վարդանյանը, ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը: Բանախոսները կարևորեցին կոմբինատի գործունեությունը` աշխատատեղերի ստեղծման, հարկային պարտավորությունների կատարման և այլնի մասով:

ԶՊՄԿ գլխավոր տնօրեն, Գեոպրոմայնինգ ընկերությունների խմբի նախագահ Ռոման Խուդոլին ընկերության կայուն զարգացման առաջին զեկույցի հրապարակման առթիվ շնորհավորեց նախ ԶՊՄԿ-ի թիմին և կայուն զարգացման գծով տնօրենին: «Առաջին զեկույցի հրատարակումը ոչ միայն Հայաստանում, այլ տարածաշրջանում առաջատար ընկերություն դառնալուն ուղղված առաջին քայլն է` մոդեռնիզացիայի հարցում: Երբ հաջորդ տարի կհրատարակենք հաջորդ զեկույցը, որպես ընկերություն և թիմ կկարողանանք հպարտանալ կայուն զարգացման մեր բոլոր ցուցանիշներով: Սա մեր նպատակն է: Նման քննարկումները շատ կարևոր են, քանի որ դրանց ընթացքում բարձրացվում են կարևոր հարցեր, վերհանվում ոլորտային խնդիրները:

Այս ոլորտը պետք է մշտապես լինի պետության, մասնագետների և հասարակության ուշադրության կենտրոնում: Որպես հանքարդյունահանող ընկերություն` միջինում ապահովում ենք Հայաստանի արտահանման ընդհանուր ծավալի 40 տոկոսը: Ընթացիկ տարվա առաջին ինն ամիսների տվյալներով` ոլորտն ապահովել է բյուջեի մուտքերի 20 տոկոսը: Այս տարի այդ ցուցանիշը ռեկորդային է` անցած ինն ամսվա ընթացքում պետբյուջե ենք վճարել 130 մլրդ դրամ: Մինչև տարվա մեջ ակնկալում ենք թիվը հասցնել 150 մլրդ դրամի: Կարևորում ենք աշխատատեղերի պահպանումը և ստեղծումը, աշխատակիցների անվտանգության պայմանների բարելավումը, բարեգործական ծրագրերը և այլն»,-նշեց Խուդոլին:

Ընդգծեց` ոլորտը մեր երկրում զարգանալու մեծ հեռանկարներ ունի: «Հանքարդյունաբերությանը պետք է ամենայն պատասխանատվությամբ մոտենալ: Մեր առջև խնդիր ենք դրել հետևել միջազգային լավագույն պրակտիկային: Վերջին տասնամյակում աշխարհը սկսել է ավելի լավ հասկանալ, թե ինչպես պետք է պատասխանատու կերպով կառավարի հանքարդյունաբերության ոլորտը` մեծ ուշադրություն դարձնելով կայուն զարգացմանը: Զգալիորեն կատարելագործվել են էկոլոգիական և սոցիալական խնդիրների լուծման մեթոդները, ինչպես նաև անվտանգության խնդիրները»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենը: Այնուհետև ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը ներկայացրեց կոմբինատի Կայուն զարգացման առաջին զեկույցը` վստահություն հայտնելով, որ այն լինելու է ամենամյա, և սա լավագույն ուղին է թափանցիկ և հաշվետու աշխատելաոճի:

Կոնֆերանսի ընթացքում տեղի ունեցավ երկու պանելային քննարկում` «Հանքարդյունաբերություն. կայուն զարգացում և մոդեռնիզացիա» և «ՀՀ հանքարդյունաբերության ներդրումային հնարավորությունները» թեմաներով: Շուրջ երկու ժամ տևած պանելային քննարկումներից ներկայացնում ենք առավել կարևոր դիտարկումները:

ԱԺ Տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Բաբկեն Թունյանն ասաց` պետությունն ունի հստակ քաղաքականություն և վերաբերմունք հանքարդյունաբերության ոլորտի նկատմամբ: «Հայաստանի համար հանքարդյունաբերության ոլորտն անհրաժեշտություն է, բայց պետք է լինի պատասխանատու հանքարդյունաբերություն: Ընդերքը պետք է այնպես շահագործել, որ շրջակա միջավայրի վրա ազդեցությունը նվազագույնի հասցվի: Ընդերքը պատկանում է ժողովրդին և ընդերքի հարստությունը, որը դառնում է փող, կապիտալ, պետք է հնարավորինս արդարացի վերաբաշխվի մեր երկրի, հասարակության մեջ»,-նշեց Թունյանը:  

ԶՊՄԿ կայուն զարգացման գծով տնօրեն Արմեն Ստեփանյանը կարևորում է հանքարդյունաբերության ոլորտում կարողությունների բացահայտումը` թե՛ ֆինանսական, թե՛ մարդկային: «Կարող ենք ունենալ նպատակներ, բայց չունենալ համապատասխան կարողություններ դրանց հասնելու համար: Կարող են նաև ֆինանսական մեծ հնարավորություններ լինել, սակայն կարևոր է ոլորտները ճիշտ հասցեագրելու փորձառությունը և խնդիրներին թիրախային ճիշտ լուծումներ տալու կարողությունը»,-ընդգծեց Ստեփանյանը: Հավելեց` պետք է այնպես շահագործենք մեր ռեսուրսները, որ ապագա սերունդներին ապրելու համար բարենպաստ միջավայր թողնենք: «Միևնույն ժամանակ ստեղծենք այնպիսի տնտեսություն, որը կախված չի լինի հանքարդյունաբերությունից: Կայուն զարգացման ամբողջ ռազմավարությունն է շտկել ԶՊՄԿ-ում եղած խնդիրները և կատարելագործել կայուն զարգացմանը վերաբերող ոլորտները: Առաջնահերթությունը տրվելու է բնապահպանական և աշխատանքային անվտանգությանը վերաբերող հարցերին»,-ասաց Ստեփանյանը:

Կայուն զարգացման և բնապահպանական ծրագրերի պատասխանատու, տ.գ. թ. դոցենտ Հայկ Ակարմազյանն ընդգծեց` այսօր խնդիր ունենք հանքարդյունաբերությունն ավելի պատասխանատու դարձնելու: «Ուրախ եմ, որ խոշոր ընկերությունը հրապարակային կերպով հայտարարում է, որ հավատարիմ է լինելու պատասխանատու հանքարդյունաբերության սկզբունքներին, զեկույցը դրա ապացույցն է»,-շեշտեց նա:

ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալ Վարդան Ջհանյանն անդրադարձավ Կառավարության աշխատանքին հանքարդյունաբերության ոլորտում: «Այն մոտեցումները, որոնք տեսել ենք Կառավարության կողմից մի քանի տարի առաջ մեր ոլորտի հանդեպ, կտրականապես փոխվել են, այս պահին ունենք լրիվ ուրիշ մոտեցում: Շնորհակալ ենք թե՛ Կառավարության, թե՛ Տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության մեր գործընկերներին: Տեսնում ենք իրենց աշխատանքը և այն դրական փոփոխությունները, որոնք կատարված աշխատանքի արդյունքում ունենում ենք: Մեր բարձրացած խնդիրների վերաբերյալ քննարկումներ են կազմակերպվում, մեզ լսում են, խնդիրները հիմնականում դրական լուծում են ստանում, ինչը նպաստում է մեր տնտեսության զարգացմանը և երկրի կայացմանը»,-ընդգծեց նա:

Հարց բարձրացվեց, որ 2021 թ.-ից Կառավարությունը, կարծես թե, վարում է այս ոլորտում հարկային բեռի բարձրացման քաղաքականություն: Ի՞նչ հետևանքներ կարող է սա ունենալ:

ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարի տեղակալ Հովհաննես Հարությունյանն ընդգծում է` կարևոր է, որ հարկային փոփոխությունները երկարաժամկետ լինեն, որպեսզի ոլորտը սթրեսի չենթարկվի: «Վերջին մեկ տարվա ընթացքում մի քանի անգամ տեղի է ունեցել հարկային բեռի փոփոխություն, ոլորտն ինչ-որ չափով սթրեսի է ենթարկվել: Այս տարի ռոյալթիի հաշվարկման նոր մեխանիզմի որոշում ունեցանք, դրա հետ կապված մոտակա տարիներին փոփոխություն չենք ունենա և ոլորտն իր ծախսերը և ռիսկերը կկարողանա ճիշտ կառավարել»,-ասաց Հարությունյանը:

Այս տարվա առաջին ինն ամսվա տվյալներով` ԶՊՄԿ-ը Հայաստանի խոշորագույն հարկատուն է` կոմբինատը 130 մլրդ դրամի չափով հարկեր է վճարել: Վարդան Ջհանյանի խոսքով` դրամի արժևորմամբ պայմանավորված ոլորտը մտնում է ճգնաժամային ժամանակաշրջան, դրանից դուրս գալու տարբերակներ առայժմ չեն նշմարվում: «Հարկային ոլորտում անկանխատեսելիությունը երկու բացասական կողմ ունի: Առաջին` անկանխատեսելիությունը ռիսկերի բարձրացում է նշանակում, երկրորդ` երբ չես կարողանում կանխատեսել, թե ինչ չափի հարկեր ես վճարելու, ներդրողը չգիտի, թե ներդրումային ինչպիսի որոշում պետք է կայացնի»,-նշեց ԶՊՄԿ գլխավոր տնօրենի առաջին տեղակալը:

Կոնֆերանսն ամփոփվեց հետևյալ հիմնական ասելիքով` հանքարդյունաբերության պոտենցիալը դեռևս բացահայտված չէ, շրջակա միջավայրի և հետագա սերունդների հանդեպ պատասխանատու հանքարդյունաբերությունն առաջնային նպատակ է:

Լուսինե Առաքելյան

 
 
 
 
 
 
 
Պակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկըՌուսաստանում կսկսեն ձյան և սառույցի մակնշումըԻրանը հայտարարել է Հորմուզի նեղուցի լիակատար փակման մասին«Մերձավոր Արևելքի նոր խաղը․ նեղուցները դառնում են ճնշման գործիք»․ Արտակ Զաքարյան
Ամենադիտված