Աչքերով հնարավոր է կարդալ մարդու մտքերը
LifeNews.am-ը գրում է.
Ավստրալացի եւ շվեյցարացի մասնագետներն ապացուցել են, որ աչքերով իրոք հնարավոր է կարդալ մարդու մտքերը:
Համատեղ հետազոտությունը երկու երկրի փորձագետներին թույլ է տվել եզրակացնել, որ որոշակի օրինաչափությունների իմացությունը հնարավորություն է տալիս հարյուր տոկոսանոց ճշգրտությամբ կռահել, թե ինչի մասին է մտածում մարդը, տեղեկացնում է Mignews-ը:
Օրինակ, երբ մարդը մտածում է թվերի որոշակի հաջորդականության մասին, նա մտովի պատկերացնում է այն սանդղակը, որի վրա տեղավորում է թվերը: Դա արտացոլվում է նրա բիբերի շարժման մեջ: Գիտնականները վստահեցնում են, որ այդ գիտելիքները, ինչպես նաեւ որոշակի փորձի առկայությունը հնարավորություն կտա կռահել այն թիվը, որը մի վայրկյանից կասի մարդը: