Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների Երեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղել Կապան-Երևան ճանապարհին «Mercedes-Benz» կցորդով բեռնատարը կողաշրջվել է․ կա տուժած ՌԴ ԱԳՆ պաշտոնական մեկնաբանությունը ցույց են տալիս, որ ՀԱՊԿ-ի շուրջ ճգնաժամին հետևում է նաև ԵԱՏՄ-ի շուրջ ճգնաժամը․ Տիգրան Աբրահամյան 84 տարեկանում կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Ռաիսա Մկրտչյանը Փամբակ գետում հայտնաբերվել է մարմին «Ոչ միայն անհնար է, այլև չեն էլ հավակնում դառնալ ամբողջ Հայաստանի և բոլոր հայերի իշխանությունը». «Փաստ»


Ինչպե՞ս կյանքը փոխել դեպի լավը․․․

Blog
Հոգեբանություն և ավելին-ը գրում է.

Նկատե՞լ եք, որ Ձեր կյանքում առկա են կրկնվող իրադարձություններ, կարծես ինչ-որ մեկը կառավարում է Ձեր արարքները: Յուրաքանչյուր ձեռնարկում կարծես փշրվում է՝ բախվելով անտեսանելի խոչընդոտների: Ձեզ թվում է, թե Դուք անհաջողա՞կ եք: Փորձեք ճանաչել Ձեր ճակատագրի սցենարը: Ի՞նչ է սցենարը՝ այս բառի սովորական իմաստով: Դա պիեսի, կինոֆիլմի կամ ներկայացման համար նախապես գրված որոշակի ծրագիր է:

Պարզվում է, որ ինչպես պիեսը, այնպես էլ մեր կյանքն ունի իր սցենարիստն ու հեղինակը: Շատ դեպքերում մեր հետագա ճակատագրի հիմքը դրվում է ամենատարբեր տարիքում՝ տարբեր գործոնների և մարդկանց ազդեցության ներքո, սակայն մեր կյանքի գլխավոր սցենարիստները մեր ծնողներն են: Եթե մտածեք այդ մասին և հիշեք Ձեր ծանոթներից մեկ-երկուսին, ապա կհամոզվեք այս պնդման արդարացիության մեջ: Ահա Ձեզ այս իրավիճակին շատ հատուկ օրինակ: Հոգատար մայրն իր վտիտ աղջկան ասում է՝ «Խնայի՛ր քեզ: Դու այնքան թույլ ես: Չգիտեմ էլ, թե ինչպես ես կարողանալու ընտանիք և երեխաներ ունենալ»: Հնազանդ աղջիկը ձգտում է հետևել մայրիկի ցուցումներին: Մեծանալով, նա այդպես էլ շարունակում է անցնել իր կյանքի ուղին՝ խիստ համոզվածությամբ, որ անընդունակ է թե՛ իր վրա վերցնել ընտանեկան կյանքի հոգսերը և թե՛ լիարժեք երեխա ունենալ: Ահա և մեծահասակ դժբախտ կին՝ առանց ընտանիքի և երեխաների:

Մարդու հետագա կյանքի ողջ ուղու վրա հետք թողնող հաջորդ կարևոր պահն, ըստ հոգեբանների՝ մանուկ ժամանակ մեր լսած հեքիաթներն են: Դուք շատ կզարմանաք՝ հիշելով ձեր սիրելի մանկական հեքիաթը կամ այդ մասին ձեր ծանոթներից հետաքրքրվելով: Սիրված պատմության հերոսի, նրա բնավորության, արարքների, այն իրավիճակների, որոնցում նա հայտնվում է, և Ձեր կյանքի համապատասխանությունը գրեթե 100 տոկոս է: Դուք կտեսնեք, որ «Բուրատինո»-ները սիրում են գումարներ ներդնել՝ դրանց արագ աճի հույսով, «Մատնաչափիկ»-ներն ու «Ջրահարս»-երը հակված են զոհաբերության հանուն սիրո և այլն:

Պարզվում է չափահաս մարդը հաճախ հետևում է այն հրահանգներին, որոնք իր մոտ ձևավորվել են վաղ տարիքում՝ իր լսած հեքիաթների ազդեցության տակ: Կյանքում յուրաքանչյուր կարևոր քայլ մենք կատարում ենք կա՛մ հետևելով տրված սցենարին, կա՛մ ինքնուրույն: Ձեզ անընդհատ ընկճում են ինչ-որ հանգամանքնե՞ր, թվում է, թե Ձեզ իշխում է չար բախտը. դա նշանակում է, որ Ձեր վարքագիծը, ինչպես ասում են հոգեբանները, «սցենարային» է: Սցենարային վարքագծի ամենակարևոր հատկանիշը կյանքի դրվագների հաճախակի կրկնությունն է, նույն բանի շուրջը պտտվելը: Այս իրավիճակից լավագույն ելքը կլինի հոգեթերապևտին դիմելը, սակայն մարդկանց մեծամասնությունը (առավել ևս Հայաստանում) չեն ձգտում դառնալ նման մասնագետների այցելուն: Դա կապված է մեր դաստիարակության, մշակույթի հետ, իսկ ինքնավերլուծությամբ զբաղվելը շատ բարդ է: Այնուամենայնիվ, յուրաքանչյուր մարդ կարող է ջանք գործադրել և իրեն օգնել ինքնուրույն: Մեզ բոլորիս էլ հեշտ չէ գիտակցել այն հրահանգները, որ ստացել ենք մանուկ հասակում, սակայն մեծահասակ մարդը միանգամայն կարող է նման փորձ կատարել: Նման վերլուծություն ինքնուրույն իրականացնելը շատ բարդ է, իսկ երբեմն՝ անհնար, դրա համար ցանկալի է այդ մասին խոսել մտերիմ մարդկանց հետ: Հիշե՛ք, թե մանուկ հասակում ինչի մասին էին ծնողները հաճախ ձեզ հետ խոսում և մտածե՛ք, թե ինչպես է դա ազդել Ձեր կյանքի վրա: Օրինակ՝ փոքրիկ տղաներին հաճախ ասում են՝ «Դու ապագա տղամա՛րդ ես, զինվո՛ր: Դու չպետք է լաց լինես և բողոքես, դա տղամարդավարի չէ»: Մեծ տարիքում նման տղամարդուն սպառնում են սեփական զգացմունքների արտահայտման, մտերիմների կողմից հասկացված չլինելու խնդիրներ, նևրոզ: Իսկ կարո՞ղ եք արդյոք ասել, թե որն է եղել Ձեր առաջին մանկական հիշողությունը:

Շատ հաճախ, կյանքի այս կարևոր պահի հետ կապված բացասական հույզերը հսկայական խոչընդոտ են հանդիսանում, արգելակում են մեր առաջխաղացումը: Կողմնորոշվելով, թե ինչն է խոչընդոտ հանդիսանում՝ Դուք կարող եք ազատվել Ձեր մեջ դրված և Ձեր կյանքի բարելավմանն այդքան խանգարող ծրագրից: Հաշվի առեք, որ այստեղ խոսքը գնում է միայն կյանքի առավել նշանակալից իրադարձությունների մասին՝ ընտանիքի ստեղծում, կրթության ստացում, կարիերայի աճ, երեխաների ծնունդ և դաստիարակություն: Կատարեք ներքևում նկարագրված մի քանի քայլերը: Դա հեշտ գործ չի լինի, սակայն այդ անելով, Դուք կզգաք Ձեր կյանքում տեղի ունեցող մեծ փոփոխությունները: Այսպիսով, ըստ հերթականության.

• Զգալով Ձեր կյանքում դրվագների կրկնվողությունը՝ վերլուծեք հետևյալը: Ի՞նչն է հանդիսանում այդ իրադարձությունների ընդհանուր պատճառը: Ովքե՞ր ունեն դրանցում իրենց մասնակցությունը: Միգուցե նրանց միջև նո՞ւյնպես ինչ-որ ընդհանուր բան կա: Ինչպիսի՞ վարք եք Դուք ցուցաբերում կրկնվող իրավիճակներում: 
Հաջողակ գործարարը հարցնում է բիզնես-թրեյներին, թե ինչո՞ւ է ինքը միշտ անբարեխիղճ ենթակաների հանդիպում: Վստահված մարդկանց կողմից խաբեությունն իր համար սովարական գործ է: Պարզվում է, որ այդ երիտասարդին ամենավաղ տարիքից հոգատար մայրն ասել է՝ «Զգո՛ւյշ եղիր: Ամենուր խաբեբաներ են»: Հենց այդ խաբեբաներին էլ նա մշտապես աշխատանքի է ընդունում՝ հետևելով մոր հրահանգին: Եթե կարողանաք «բռնել» օրինաչափությունը, կհասկանաք, որ անհաջողությունների պատճառը Ձեր մեջ է թաքնված և կկարողանաք շեղել իրադարձությունների ընթացքը:

• Վե՛րջ տվեք արդարացումներին՝ «Եթե միայն…», «Ես կկարողանայի դա անել, այն պայմանով, որ…»: Այլ կերպ մտածեք այն մասին, ինչն արդեն տեղի է ունեցել: Որոշեք, թե Դուք, հենց Դո՛ւք ի՞նչ կարող էիք անել այս կամ այն իրավիճակում և ինչպե՞ս կարելի է դա օգտագործել հետագայում: Սովորե՛ք Ձեր արարքների համար պատասխանատվությունը Ձեզ վրա վերցնել:

• Ձեր անհաջողությունների աղբյուրը մի փնտրեք ո՛չ մյուսների, ո՛չ Ձեր, ո՛չ էլ հանգամանքների մեջ: Մեղքի զգացումը կամ մտերիմների հանդեպ վրդովմունքը վատագույն խորհրդատուն է: Եթե ըստ Ձեզ՝ Ձեր բախտը չի դասավորվել, մի՛ մեղադրեք ծնողներին. նրանք Ձեզ համար միայն բարիք էին ցանկանում: Բացի այդ, հորինելով Ձեր ճակատագրի սցենարը, նրանք Ձեզ պաշտպանություն են տվել, փորձել են պարզ խորհուրդներով հեռու պահել դաժան աշխարհի բացասական ազդեցություններից:

• Եվ վերջինը. մի՛ սպասեք ակնթարթային արդյունքների: Մարդկային հոգեբանությունն այնքան բարդ մեխանիզմ է, որ դրանում ինչպես դրական, այնպես էլ բացասական փոփոխությունները տեղի են ունենում տարիների ընթացքում: Հետևե՛ք ինքներդ Ձեզ և ուրիշներին, եզրակացություններ արե՛ք և հիշե՛ք, որ այս ամենին կարելի է հասնել մի պարզ պայմանով՝ անհրաժեշտ է ճակատագրի աչքերի մեջ նայել և ընդունել այն, ընկերանալ նրա հետ: Հետ նայելիս կարողացեք տեսնել ոչ միայն վատը, այլև լավը: Միայն այս հասկանալով կկարողանաք ազատվել դատապարտվածության ճնշող զգացումից և վերստին գրել Ձեր ճակատագիրը սեփական սցենարով:

Ֆրանսիայում պարաշյուտիստներով ինքնաթիռ է կործանվել. 11 մարդ զոհվել էՀեռախոսների IMEI-ների բազան. մեզ վերահսկելու նոր քայլը ու ՍԴ քննությունը. Էդմոն ՄարուքյանՓամբակում 2 մարդ է ջրահեղձ եղել. ի՞նչ է հայտնիԲենուր Փաշայանի հուշամրցաշարին կմասնակցեն օլիմպիական և աշխարհի չեմպիոններՀայտնի է հուլիս ամսվա կենսաթոշակների վճարման օրը Սպասվում է առանց տեղումների եղանակ․ օդի ջերմաստիճանը աստիճանաբար կբարձրանա 5-7 աստիճանով Փաշինյանն ու Ալիևը հեգնում են հայ հանրությանը. այսօրվա ներկայացման հաշիվը մեր սերունդներն են փակելու. ադրբեջանագետ Ռուսաստանի շրջաններից մեկում արձանագրվել է 23 անտառային հրդեհ՝ ավելի քան 3,6 հազար հա տարածքում Ստորագրելով շրջանակային համաձայնագիրը Լիբանանի կառավարությունն ըստ էության ճանաչել է Իսրայելի պետությանը, ինչը մինչ այդ պաշտոնապես չէր արվում․ Արտակ Զաքարյան Իսրայելի կառավարությունը միաձայն ճանաչել է Հայոց ցեղաuպանությունը ՍԴ վճռի սպասումով. ԲՀԿ-ի պայքարը շարունակվում է Հայ Առաքելական եկեղեցին նշում է Սուրբ Աստվածածնի տուփի գյուտի տոնը Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով 770 տոննա ցորեն է ուղարկվել Հայաստան Տարադրամի փոխարժեքները` այսօր Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելու Արմավիրի մարզի Թաիրով բնակավայրում հրդեհ է բռնկվել շինհրապարակում Սառը ծովի ջուրը մեծացնում է էներգիայի արտադրությունը. Թայվանցի գիտնականները ապացուցել են լողացող արևային էլեկտրակայանների առավելությունները Վթարային ջրանջատում Էրեբունի վարչական շրջանում Ուկրաինան հարվшծել է ՌԴ Կուբանի Սլավյանսկ քաղաքի նավթավերամշակման գործարանին Փամբակ գետում վերսկսվել են երեկ կորած քաղաքացու որոնողական աշխատանքները ԱՄՆ ուժերը գիշերը հարվածել են Հորմուզի նեղուցում գտնվող 10 իրանական ռազմական օբյեկտների ԱՄՆ օդուժը հարվшծներ է հասցրել Իրանի հրթիռների և ԱԹՍ-ների պահեստավորման օբյեկտներին՝ հրադադարի համաձայնագիրը կրկին խախտելու պատճառով․ Թրամփ Հունիսի 29-ին, 30-ին և հուլիսի 2-ին գազ չի լինելուՀայտնի է՝ ե՞րբ ու որտե՞ղ տեղի կունենան Ռաիսա Մկրտչյանի հոգեհանգստի և հուղարկավորության արարողություններըՀունիսի 29-ին, 30-ին, հուլիսի 3-ին, 6-ին, 7-ին լույս չի լինելուՔաղաքացիական գերիներ են փոխանակել Ռուսաստանը և Ուկրաինան«Կախարդական տերևներ». Բժիշկները անվանել են սպանախից և կաղամբից ավելի առողջարար կանաչեղենAxios․ Թրամփը «Մեծ յոթնյակի» գագաթաժողովում հասկացրել է, որ կարող է հրաժարվել «Անքորիջի պայմանավորվածություններից»Օդի ջերմաստիճանը կբարձրանա 5-7 աստիճանով. ի՞նչ եղանակ սպասելՖրանսիան պարտության մատնեց Նորվեգիային, Դեմբելեի հեթ-տրիկը, Սենեգալն ուժեղ էր ԻրաքիցՎաղը Ադրբեջանի տարածքով Ռուսաստանից Հայաստան 11 վագոն ցորեն կուղարկվիՎենեսուելայում փլատակների տակից փրկել են մի նորածնիԻսրայելական անօդաչու թռչող սարքը հարվածել է հարավային ԼիբանանինԴավթաշենում «Mazda»-ն վրաերթի է ենթարկել հեծանվորդի․ վերջինս Վլադիմիր Գասպարյանի թոռն է6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել Աֆղանստանում և ՊակիստանումԽոշոր ավտովթար․ 9 վիրավորներից 2-ն անչափահասներ ենՋերմատնային տնտեսությունները կստանան արտոնյալ վարկեր՝ արտահանման խնդիրները հաղթահարելու համարԵրեկվա փակ հանդիպումից հատվածներ․ Նարեկ Կարապետյանը տեսանյութ է հրապարակելԴուք եղել եք, կաք և մնալու եք շրիշակից ցածր. Մարիաննա ՂահրամանյանՓրկարարներն ու ոստիկանները կանխել են քաղաքացու ինքնասպանությունը2026-2027 ուսումնական տարվա դպրոցական արձակուրդների ժամկետները. ե՞րբ կհանգստանան դպրոցականներըԳլենդելի նոր ոստիկանապետը հայ էԵրևանում «Nissan»-ը վրաերթի է ենթարկել 13-ամյա հեծանվորդի, որն էլ տեղափոխվել է հիվանդանոցՄեկ տարի անց․ պայքարը Հայ Առաքելական Եկեղեցու շուրջ շարունակվում է․ Արմեն Հովասափյան Մերձավոր Արևելքում խաղաղությունը դեռևս հեռավոր նպատակ է. Արտակ ԶաքարյանԲժիշկը զգուշացրել է նարնջի ռիսկի մասինՋերմաստիճանը կհասնի 35-36 աստիճանի. Գագիկ Սուրենյան Չալաբյանի ձերբակալությունը նույն քաղաքական շղթայի հերթական օղակն է․ Մենուա ՍողոմոնյանԵրեկ մաhացած զինծառայողի ձեռքերին վնասվածքներ են եղելՓամբակ գետում հայտնաբերել են ավտոմեքենա և մաhացած տղամարդու. վարորդին փնտրում են
Ամենադիտված