Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Հութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայի Բնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Զորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը


Ովքե՞ր են ամենազավեշտալի իրավիճակում հայտնվել այս ամիս.TOP 10

Shabat.am-ը գրում է.

Հայաստանի կիսամեռ քաղաքական և հասարակական կյանքի ֆոնին ակտիվ հանրությունն իր սերն ու ատելությունը փոխարինել է ծաղրով: Այսպիսի մթնոլորտում ակտուալ են դառնում ամենազավեշտալի վիճակում  հայտնված անձինք և ամենազավեշտալի անհատները: Եվ այսպես, այս ամիս իրենց հրապարակային գործունեությամբ հանրությանը զվարճացրել են.

10. Անի Զախարյան

Այս էքսցենտրիկ գիտնականը վաղուց կորցրել է երբեմնի հանրային մեծ հետաքրքրությունն իր հանդեպ: Կուսաթաղանթային քննարկումներով քաղաքական հրապարակ մտած գործիչը այս ամիս կարողացավ  իր զավեշտալի գործունեությանը նոր շունչ հաղորդել՝ հայտարարելով, որ այլևս չի գնալու հեռուստահաղորդումների, քանի որ այնտեղ մոնտաժում են  իր մտքի փայլատակումները: Այս հայտարարությունից հետո հեռուստապրոդյուսերները վշտից  կաթվածահար եղան, իսկ հանրությունը հեգնանքի վերջին փշուրներով ճանապարհեց նրան:

 

9. Պարույր  Հայրիկյան

Նա օր օրի փոշիացնում է իր երբեմնի մեծ վաստակը՝մե՛կ փնովելով ընդդիմադիրներին, մե՛կ էլ երգելով նրանց հանրահավաքներին: Ընդհանրապես նրա  երգերն այլևս շատ ավելի լուրջ են, քան նրա քաղաքական ելույթները: Նա Րաֆֆի Հովհաննիսյանին սատանա անվանեց, իսկ Նիկոլ Փաշինյանի վրա խիստ բարկացավ, քանի որ Փաշինյանը ԵԽԽՎ-ում չէր մեջբերել հանրաքվեի կեղծման իր գիտամարազմատիկ հիմնավորումները: Այս և նման այլ զավեշտներից խուսափելու,  ինչպես նաև դիսիդենտի հարգված իմիջը  փրկելու համար խորհուրդ է տրվում առաջացած տարիքում թոշակի գնալ:

 

8. Նաիրա Զոհրաբյան

Նրա կուսակցության անկումը բացառապես ցավ և ափսոսանք կառաջացներ,  եթե նա ու իր կուսակից 2.5 ընկերները  զավեշտալիորեն իրենց չզգային հին ու բարի Ծառուկյանական ժամանակներում և այդպես մեծամտորեն  չհոխորտային ամեն ինչի ու ամենքի  կապակցությամբ: Բացառապես իր տների սկանդալային  վարձակալությամբ ճանաչելի դարձած Միքայել Մելքումյանի վերջին ասուլիսն այդ ամենի վառ օրինակներից էր: Այս ամբողջն ավելի է զավեշտալի դառնում, երբ նրանք հայտարարում են, որ կոալիցիոն կառավարությունում պաշտոններ չեն ուզում, երբ իրենց այդ պաշտոնները տվող էլ  չկար: Մի խոսքով, այս ամիս նրանք նման էին խաղողին դունչը չհասած զավեշտալի աղվեսների:

 

7. Կամո Թովմասյան

Այս ամիս պայթեց մի «հսկայական» գլամուրային սկանդալ, որի հերոսը դարձավ  «Կամո բլոգի» Կամոն: «Աստղային պատերազմները» ներգրավեցին երկու գեղեցիկ բլոգեր աղջիկների, մեկ պապարացի և մի կայքի սեփականատիրոջ: Է՛լ «քաչալ  շուն», է՛լ «գող գործընկեր», է՛լ «միասեռական», է՛լ  «պատգամավորի սիրեկան»... Մի խոսքով, հայհոյանքների ու վիրավորանքների տեղատարափ, որը դարձավ զավեշտալի թամաշա և, ցավոք, էականորեն վնասեց սկանդալում բոլոր ներգրավվածներին: Զավեշտալի հրաձգությունից օգտվեցին միայն հռչակ ձեռք բերած բլոգեր-աղջիկները, ինչպես նաև անառողջ  հետաքրքրասիրություն ունեցող հանդիսատեսը:

 

6. Հերմինե Նաղդալյան

Անուշիկ հանրապետական տիկինը նոր էր հաղթահարել հանրության հեգնանքը սահմանապահ զինվորին իր մուշտակաշատ այցի կապակցությամբ, երբ նա դարձավ մի նոր զավեշտի հերոս: Եվրոպայի Խորհրդում խայտառակ արդյունքներ գրանցած պատվիրակության ղեկավարն  ընտրվեց Եվրոպայի Խորհրդի պառլամենտի փոխնախագահ: Ընտրվեց հենց այն օրերին,  երբ հայ քաղաքական ողջ էլիտան փորձում էր  վերացնել նրա պատվիրակության  վատ աշխատանքի հետևանքները: Ի վերջո, Հայաստանի իշխանությունների մեծագույն ջանքերով, ԵԱՀԿ Մինսկի խմբի լուրջ աջակցությամբ, Հայաստանի ընդդիմության զորակցությամբ հաջողվեց չեզոքացնել Ուոլթերի այլանդակ զեկույցը, իսկ այդ զեկույցը ժամանակին և արդյունավետ աշխատանքով չվիժեցրած գործիչը ստացավ նոր ու հաճելի եվրոպական աթոռ: Սա իրապես այս ամսվա ամենազավեշտալի և տրագիկոմիկ իրադարձություններից էր:

 

5. Լևոն Իգիթյան

Ծերուկն անտանելի է դարձել: Հանրության մի հատված հոխորտում է իր սիրված Արամի 30-ի ավերման կապակցությամբ, իսկ նա այդ շինությունն անվանում է «сарай» և ցինիկաբար զավեշտի վերածում հերթական չափազանցված «համազգային ողբը»: Թերևս որպես  ճարտարապետ կարող էր  բացատրել, թե ինչու է քաղաքաշինության նախարարությունը կամ  մշակույթի նախարարությունը թույլ տվել քանդել այդ շենքը, որպես մարդ՝ կարող էր իր ճարտարապետական ճաշակի մասին կիսվել հանրության հետ, բայց պետք չէր վիրավորել այլոց  ճաշակն ու քաղաքաշինական պատկերացումները: Մի խոսքով, Իգիթյանը ցանկանումէր հիմնավորել ու բացատրել քաղաքի զարգացման ու գեղեցկացման ծրագրերը,  իսկ նրա մոտ ստացվեց  ինչպես միշտ՝ զավեշտախառը ցինիզմ:

 

4. Ռուզաննա Խաչատրյան

Նրա աղունիկներով նկարն այս ամիս պարզապես ցնցեց հասարակությանը: Այնքա՜ն զվարճալի էր տեսնել սև ու սպիտակ  աղունիկներին սև ու սպիտակ զգեստով կնոջ հետ սև ու սպիտակ գլոբուսի ֆոնին: Այս յուրօրինակ նկարը մի շարք հարցեր առաջացրեց պաշտպանության նախարարին անկեղծորեն հարգող  և սիրող մարդկանց շրջանում: Արդյոք հնարավոր չէ՞ր մի քիչ գումար խնայել ֆոտոսեսիաներում օգտագործվող ծաղիկների փողից և դա ուղղել  PR-ային ավելի որակյալ ծառայությունների: Արդյոք հնարավոր չէ՞ պարզել՝ ինչի համար կամ ում դրդմամբ է այդ հմայիչ, խելացի ու գեղեցիկ կնոջ PR խորհրդատուն  այսպես վնասում պաշտպանության նախարարի իմիջին: Մինչև չգտնեն ու չվերացնեն նախարարի  կնոջ շրջապատում գործող այդ վնասատու գործակալին, ցավալի զավեշտները շարունակվելու են:

 

3.Գագիկ Ջհանգիրյան

Նրա՝ օմբուդսմեն նշանակվելու լուրից եփած հավի ծիծաղը չեկավ, բայց իր պաշտոնավարման շրջանում խոշտանգված մի քանի զինվորի լացը հաստատ եկավ: Այդ կապակցությամբ Զարուհի Փոստանջյանն առաջարկեց Ջհանգիրյանի հետ այլընտրանքային և հավասարազոր թեկնածու առաջարկել Աղվան Հովսեփյանին: Ամենազավեշտալին նույնիսկ Ջհանգիրյանին իրավապաշտպան պատկերացնելը չէր, այլ այն, որ Ջհանգիրյանի նշանակումը մատուցվի որպես այս պաշտոնը ընդդիմությանը հանձնել: Տվյալ դեպքում զվարճալի կլինի ՀԱԿ-ի տոտալ վարկաբեկումը, եթե վերջինս ընդունի այդ ֆարսը: Նույնքան զավեշտալի կլինի, երբ ՀԱԿ-ը սկսի քննադատել իրենց միանալով մի գիշերում սրբացած նախկին զինդատախազին և վերաբերվի նրան որպես դաժանորեն խաբած ու դավաճանած հերթական փոխակերպուկի:

 

2. Նավասարդ Կճոյան

Սոցիալական ցանցերում այս ամիս մարդկանց չափազանց զվարճացրեց Սուրբ Սարգսի տոնի  հետ կապված երթի մի լուսանկար: Համաժողովրդական եկեղեցական տոնը փոխարինվեց բանակի և ոստիկանության մի քանի վաշտերի հզոր քայլերթով, որն առաջնորդում էին մի քանի տասնյակ քաղաքացիականներ, որոնց մեջ ամենաբարձր պաշտոնյան Կենտրոնի թաղապետն էր: Նման ներկայացուցչականությունը, տոնի խորհրդանիշ ընտրված Նազոն, Կճոյանի երկարաձգվող օֆշորային սկանդալը տոնախմբումը դարձրեցին մեծագույն զավեշտ: Այդ ամենին գումարվում է եկեղեցու կողմից խրախուսվող (նվազագույնը չկասեցվող) հակաքրիստոնեական ավանդույթը, երբ այդ սիրելի սրբի օրվա կապակցությամբ ողջ ազգը լծվում է աղի բլիթով երազահանության և գուշակության: Եկեղեցին այնքան է տարվել սուրբ Վալենտինի «հակահայ» ու ժողովրդականություն վայելող ավանդույթներն արմատախիլ անելով, որ այս տոնի խորհուրդը  դարձել է  հակաքրիստոնեական երազահանությունը, էրոտիկ կուռքը և ռազմական  քայլերթը:

 

1.   Նազենի Հովհաննիսյան

Այս գեղեցկուհին հաճախ է զվարճացնում հանրությանը իր  հասարակագիտական մտքի գոհարներով՝ a lia «Օ՜հ, ինչ ցավալի է այս արտագաղթը, որը դարձել է արտահոսք և ողողում է Լոսի ափերը, որտեղ ես նույնպես այժմ տժժում եմ...»: Նրա այդ ծեծված ու պարզունակ մտքերը մեծ ժողովրդականություն են վայելում, հատկապես երբ կցվում են նրա կիսամերկ ու գրգռող լուսանկարներին: Այս ամիս առավել զավեշտալի էր այն, որ մեծն գայթակղեցնողը դարձել էր Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմքը Սուրբ Սարգսի տոնի կապակցությամբ: Հասկանալի է, որ Սուրբ Սարգսի տոնը կապվում է սիրո հետ: Բայց եկեղեցու առանձին սպասավորներ երևի թե մոռացել են, որ այդ սերը մաքուր է և քաղցրաբարո, այլ ոչ թե էրոտիկ ու սեքսուալ: Հետևաբար, տոնի համար եկեղեցու ընտրված խորհրդանիշն այս ամսվա զավեշտալի երևույթն էր:

 Մանր-մունր քաղաքական  զավեշտները շատ են  եղել այս  ամիս, բայց նրանցից միայն ամենադիտարժանները կարող են տեղ գտնել մեր այս տասնյակում:

 P.S. Զվարճալի էր Տիգրան Ուրիխանյանի կողմից Աշոտյանի դեմ իբր սուր ելույթը հեռուստաընկերություններից նեղացած գրառմամբ իր ֆեյսբուքյան էջում կրկին դնելն ու դեկտեմբերի 7-ի հին ապրանքը նոր լայքերի համար հունվարի վերջին  ցուցադրելը:

P.P.S. Զավեշտալի էր տեսնել նաև՝ ինչպես են Սամվել Ֆարմանյանը, Էդմոն Մարուքյանը և Թևան Պողոսյանը եվրոպաներում վայելում, սակայն իրենց եղբայրական  զվարճալիքներն  ու եվրոպացի մի քանի ընկերների հետ գրած անկապ  տեքստը մատուցում որպես հայկական  դիվանագիտության մեծագույն հաղթանակ: Զավեշտալի էր, բայց թոփ տասնյակի չէր ձգում:

Շաբաթի թղթակցակազմի ու իր դիտարկումները ամփոփեց և ներկայացրեց
Տիգրան Գալստյանը

Երևան-Սևան ճանապարհին միկրոավտոբուսի կողաշրջման հետևանքով տուժածների առողջական վիճակը բավարար է Արտառոց դեպք՝ Երևանում, վիճաբանության ժամանակ աշակերտը ցուցափայտով հարվածել է դասընկերոջը․ Shamshyan Խորհրդարանական ճեպազրույց. Տիգրան Աբրահամյան, Իրինա Յոլյան C360 ArCa UnionPay քարտ․ 2% քեշբեք Հայաստանում, վճարումներ՝ նաև արտերկրումՀութիները հայտնել են սաուդական ուժերին պատկանող թուրքական Bayraktar խոցելու մասին Յունիբանկը թողարկել է տարեկան 13,2% արժեկտրոնային եկամտաբերությամբ անժամկետ պարտատոմսեր Իրանի ԶՈւ-ն շարքից հանել է ԱՄՆ 81 ռшզմական օդանավ. Արաղչի Ծեծկռտուք Ապարանում, թենիսի խաղասենյակում դուռը չփակելու շուրջ վիճաբանության ժամանակ ծեծի են ենթարկել 16-ամյա տղայիԲնակարան ձեռք բերելու նոր հնարավորություններ․ Կառավարությունը փոփոխություններ է նախապատրաստում Վարորդների համար կարևոր նորություն․ ՆԳՆ-ն՝ տուգանքների վճարման մասին Իրանի հետ գործարքն այն չէ, ինչ ես կցանկանայի․ Թրամփ Ucom-ը գնահատում է իր գործունեության բնապահպանական ցուցանիշները Օնլայն առևտրի հարթակները՝ ՊԵԿ-ի վերահսկողության ներքո․ ինչ կփոխվի 2027-ից Իրանը և Օմանը պայմանավորվել են Հորմուզի նեղուցում նավագնացության անվտանգ երթուղիների շուրջ Այն մասին, թե ինչու Ադրբեջանը որևէ իրավունք չունի Տիգրանաշենի նկատմամբ, և չի կարող նրա նկատմամբ որևէ օրինական պահանջ ներկայացնել․ Ավետիք ՉալաբյանԶորակոչի տարիքային շեմը կբարձրացվի մինչև 32 տարեկան․ ում է վերաբերում նոր փոփոխությունը Թուրքիայի ռազմական ներկայության ընդլայնումը Մերձավոր Արևելքում․ ի՞նչ է սպասվում Հայաստանին․ Արտակ ԶաքարյանԻնչ գին կունենա ոսկին 2027 թվականին Հութիների կողմից Սաուդյան Արաբիայի օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով կան զոհեր Ստամբուլից Էր-Ռիադ թռչող ինքնաթիռները վերադարձել են հետ Լույս չի լինելու Տարադրամի փոխարժեքները հոկտեմբերի 8-ին ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին․ տուժածների կյանքին վտանգ չի սպառնում Դիվերսանտի չափանիշը՝ դիմադրությո՞ւն, թե՞ կատարած առաքելությունը․ Հրայր ԿամենդատյանԳիտությունը՝ հետին պլանում. խոստումների և իրականության սուր հակասությունը. «Փաստ» Տհաճ թեմաներից «թռնելու» գործելակերպը՝ թեկուզ սադրանքների միջոցով. «Փաստ» «Ադրբեջանում շատ լավ գիտակցում են, որ իրենց համար Փաշինյանից ավելի լավ ղեկավար Հայաստանում երբեք չեն ունենա». «Փաստ» Ձախողում և խոր կասկածներ. որքանո՞վ է վառելիքի թանկացումը «պատճառաբանված». «Փաստ» «Ադրբեջանցի զինծառայողը, որը հանցագործություն է կատարել Հայաստանի տարածքում, պետք է կանգնի հայկական դատարանի առջև». «Փաստ» Մտահոգությունները չեն փարատվում, հակառակը. «Փաստ» Զիջումներ Հայաստանի անվտանգության հաշվին. ինչո՞ւ է իշխանական քարոզչամեքենան արդարացնում ծանր հանցագործությունը. «Փաստ» Ադրբեջանի զավթողական քաղաքականության լեգիտիմացումը. Արցախից մինչև Տիգրանաշեն. «Փաստ» Հութիները հայտարարել են Էր-Ռիադի օդանավակայանին բալիստիկ հրթիռով հարվածելու մասին Թրամփը հայտնել է, որ Իրանի հետ համաձայնագիրը այն չէ, ինչն ինքը ցանկանում է Քննչական կոմիտեի ծառայողի օրվան նվիրված հանդիսավոր նիստին հանդես եմ գալիս ելույթով. Փաշինյան Սպանվել է Բրիտանիայի թագավորական ընտանիքի բժիշկը․ The SunՀունգարիան հանել է Եվրամիությանը Ուկրաինայի և Մոլդովայի անդամակցության վերաբերյալ բանակցություններ սկսելու արգելքը․ լրատվամիջոցՌոնալդուն դիմել է Մեսսիին՝ ազգային հավաքականում անցկացրած վերջին խաղից հետոԵրեխային կարող են շանտաժի ենթարկել անգամ այն դեպքում, երբ նա մերկ լուսանկար չի ուղարկել․ ՆԳՆԲելգիայի ոստիկանությունը բերման է ենթարկել բողոքի ցույցերին մասնակցած 107 ուսանողիԱնազատության մեջ պահվող գորշ արջերը տեղափոխվել են ապաստարան. ԲԸՏՄԱլիևը դրսից է քայքայում մեր պետությունը և թուլացնում, դուք զուգահեռաբար՝ ներսից․ Հարություն ՀարությունյանՍաուդյան Արաբիայում երկու օդանավակայանների վրա հարձակումների հետևանքով երեք մարդ է զոհվելԻնքնաթիռի ուղևորը ստիպել է ուղեկցորդուհուն ծնկի իջած ներողություն խնդրել իրենիցՍպասվում է անձրև և ամպրոպ․ եղանակն՝ առաջիկա օրերինՓաշինյանը ծափահարում է ընդդիմությանը, ընդդիմությունը՝ Շաքիում դանակահարած կնոջըԻնչու՞ է նախաքննության փուլում Փաշինյանը պնդում, թե ադրբեջանցին մառախուղի պատճառով է հայտնվել Հայաստանում․ Գառնիկ ԴավթյանՖԻՖԱ-ն թարմացրել է հավաքականների դասակարգման աղյուսակը. Հայաստանը նահանջ է գրանցելՋուր հավաքեք. ջուր չի լինելուՄիայն հայը չէ, որ Հայաստանում պիտի դատվի. Արշակ Կարապետյան
Ամենադիտված