Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Տեսանյութեր կան՝ տղաների դիերը ավտոմեքենաների կողքերն են, խրամատներ չեն եղել, պաշտպանություն չի իրականացվել, տագնապ է առաջացել. Ջալալ Հարությունյանի պաշտպանը մանրամասներ ներկայացրեց

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ջալալ Հարությունյանի առաջադրված մեղադրանքի 2-րդ դրվագում մենք ունենք շատ ցավալի պատկեր: Այս մասին այսօր՝ նոյեմբերի 18-ին, մամուլի ասուլիսի ժամանակ ասաց գեներալ-լեյտենանտ Ջալալ Հարությունյանի պաշտպան Արսեն Սարդարյանը:

«Նշվում է, որ մեր զինվորների պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել և փաստացի անպաշտպան վիճակում են հայտնվել մի շարք զինվորներ: Չխախտելով անմեղության կանխավարկածը՝ ինձ մոտ էլ է տպավորություն, որ այդտեղ պաշտպանությունը ճիշտ չի կազմակերպվել, բայց՝ արդյո՞ք դիվիզիոնի պաշտպանության կազմակերպման պատասխանատուն բանակի հրամանատարն է, իհարկե՝ ոչ: Դիվիզիոնի պաշտպանությունը պետք է պատշաճ կազմակերպվեր դիվիզիոնի հրամանատարության կողմից»,-ասաց փաստաբանը:

Նրա խոսքով՝ հոկտեմբերի 12-ից օրեր առաջ ՊԲ հրամանատարի կողմից հրաման է արձակվել, որը հստակ նշել է, որ հայկական կողմում կան հակառակորդի ներթափանցած ուժեր, որոշ հատվածներում կարող է լինել դիվերսիոն խմբերի հարձակումներ, ուստի յուրային զորքերին՝ անցնել շրջանաձև պաշտպանության:

«Այս հրամանը եղել է: Այս հրամանի առկայության պայմաններում ինչու խրամատներ չեն փորվել, ինչու տղաներին չեն դիրքավորել, ինչու չեն կազմակերպել պատշաճ պաշտպանություն, ինչու են մարտկոցներն իրարից անկախ գործել, որակապես մի քանի անգամ ավել տեխնիկա ունենալու պայմաններում ինչու կրակ չեն բացել հակառակորդի ուղղությամբ: Մեղադրանքում նշված է, որ դիվիզիոնի հրամանատարներից մի մասը դիտակետում, որը եղել է դիվիզիոնի մարտկոցների տեղակայման վայրից մեկ կիլոմետր հեռավորության վրա, լսել են հակառակորդի խոսակցությունը և լսելուց հասկացել են, որ թշնամին է: Հիմա հարց՝ եթե լսում ես մոտեցող խմբավորման խոսակցությունները, ինչո՞ւ այդ ժամանակահատվածը չես օգտագործում որ այդ հրանոթներն ուղղվի այդ ուղղությամբ, դուք էլ դիտակետից խփեիք ու սկսեիք ջարդել: Դրա փոխարեն տագնապ է դրվել ու սկսել են խառը փախնել: Տեսանյութեր կան, նայում ենք տղաների դիերը ավտոմեքենաների կողքերն են, փորձել են այդպես պատսպարվել, որովհետև խրամատ չի եղել, որ մտնեն մեջը, պաշտպանվեն: ՊԲ հրամանատարը պետք է գա՞ր այդտեղ խրամատ փորեր և այդ գործընթացով զբաղվեր:

Ես գտնում եմ, որ մենք շատ ցավալի դեպք ունենք դիվիզիոնի դեպքն իրականում ողբերգական դեպք է, բայց բանակի հրամանատարին մեղադրելը, որ այդ հարցում տվյալները ճիշտ չի փոխանցվել՝ պատճառահետևանքային կապ չկա:

Նախ, ասում են, որ Գենադի Բաղդասարյանի միջոցով զեկուցել են և իբր Ջալալ Հարությունյանը հետախուզության ներկայացուցիչների հետ քարտեզի մոտ քննարկելուց հետո, ասել է, որ յուրային են: Նախ՝ չի ասել, որ յուրային են, ասել է՝ կարող են յուրային լինել: Երկրորդն էլ ասել է, որ կարող են յուրային լինել, որովհետև այդ պահին, այդ հատվածում ունեցել ենք խաղաղապահ զորքերից մեկ վաշտ, որ տեղակայում հստակ չի եղել և ունեցել ենք ՄՈԲ-ից փախած հարյուրավոր զինվորներ: Հիմա պատկերացրեք, ասեր՝ կրակեք: Ջալալ Հարությունյանից հրաման չի ակնկալվել, չեն մոտեցել, ասել՝ ի՞նչ անենք: Իրենք իրենցով որոշել են՝ հանեք, փախնենք և այլն, և այլն: Շրջանաձև պաշտպանության փոխարեն, խրամատներում ամրանալու փոխարեն՝ ով ոնց հասցրել, նստել մեքենաները, փախել է ու հրամանատարությունն առաջինն է դա արել՝ չխախտելով անմեղության կանխավարկածը»,-ասաց փաստաբանը:

Արսեն Սարդարյանի պնդմամբ՝ Ջալալ Հարությունյանն իր պարտականությունները կատարել է փայլուն և պատահական չի եղել, որ հակառակորդը հենց սկզբից թիրախավորել է նրան: Նրա խոսքով՝ ՊԲ արդեն նախկին հրամանատարի կենդանի մնալը հրաշք է:

«Ինձ մոտ խորին համոզմունք կա, որ այս մեղադրանքն առաջադրված է անձանց հույզերից ելնելով: Այսինքն՝ կան անձինք, ոնոնց չենք կարող պատասխան տալ, ես, օրինակ՝ չեմ կարող պատասխան տալ ան ծնողին, ով տեսնում է, որ իր երեխան խրամատ էլ չի ունեցել, որ իր պաշտպանությունը կազմակերպի: Հիմա այս ծնողին չենք կարողանում պատասխան տանք, մեղավորների թիվն ենք ավելացնում, բայց պատասխան, մեկ է՝ չենք տալու: Պետք է հստակ հասկանալ, ով է մեղավոր, որ այդ իրավիճակն է եղել ու այդ մեղավորը պետք է պատժվի»,-նշեց Ջալալ Հարությունյանի պաշտպանը:

Հիշեցնենք, որ սեպտեմբերի 2-ին Քննչական կոմիտեն մեղադրանք է առաջադրել Ջալալ Հարությունյանի նկատմամբ` ՀՀ ՔՕ 550-րդ հոդվածի 3-րդ մասի հատկանիշներով, այն է՝ զինվորական պաշտոնեական անփութությունը, որը կատարվել է ռազմական դրության, պատերազմի ժամանակ կամ մարտի պարագաներում, կամ որն անզգուշությամբ առաջացրել է մարդու մահ։ Այդ հոդվածը նախատեսում է ազատազրկում՝ հինգից տասը տարի ժամկետով:

2020 թվականի հոկտեմբերի 11-ին N զորամասի հրետանային դիվիզիոնը կրակային դիրք է զբաղեցրել Վարանդայի շրջանի Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում: Հոկտեմբերի 12-ին՝ ժամը 17:30-ի սահմաններում, նշված կրակային դիրքից շուրջ 1 կմ առաջ՝ բլրի վրա, տեղակայված դիվիզիոնի հրամանատարական դիտակետից դիտարկվել է 100-ից ավելի զինծառայողներից բաղկացած խմբի տեղաշարժ դեպի կրակային դիրքի ուղղությամբ, որոնց մեջ նկատվել են նաեւ ՀՀ ԶՈՒ համազգեստ կրող անձինք:

Հրամանատարական դիտակետում գտնվող դիվիզիոնի հրամանատարը, տեսնելով նշված խմբավորմանը եւ կասկածելով հակառակորդի դիվերսիոն խումբ լինելու մեջ, անմիջապես ռադիոկապի միջոցով իր ենթակա անձնակազմին հրամայել է թողնել կրակային դիրքը, որից հետո դուրս է եկել դիտակետից եւ շտապել իր անձնակազմի մոտ: Այդ ընթացքում զորամասի հրետանու պետը մոտեցող խմբավորման մասին ռադիոկապով զեկուցել է բանակի հրետանու բաժին եւ խնդրել ճշտել նրանց պատկանելությունը: Հրետանու բաժնից այդ տեղեկությունը փոխացնվել է հրամանատարական կետում գտնվող գնդապետ Գ.Բ-ին, ով իր հերթին այդ մասին զեկուցել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ-ին։ Վերջինս համակողմանի չի ուսումնասիրել, մշակել, դասակարգել հավաստիության աստիճանով իրադրության մասին ստացված տեղեկատվությունը, չի համադրել տարբեր աղբյուրներից ստացված տեղեկատվությունների հետ, լրացուցիչ հետախուզություն չի կազմակերպել, իրադրության տվյալների վերլուծություն եւ գնահատման արդյունքում ամբողջական ու հիմնավորված եզրահանգումներ չի կատարել, համապատասխան ծառայությունների սպաների հետ ստացված տեղեկությունը չի քննարկել, իր աշխատանքային քարտեզները չի ուսումնասիրել, սակայն առանց հիմնավորման նշել է, որ տվյալ խմբավորումը յուրային է, ինչը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Այդ ընթացքում՝ մինչեւ խորացված հրամանատարական կետից տեղեկություն ստանալը, կրակային դիրքերի անձնակազմը պատրաստվել է թողնել այն, մոտեցրել են մեքենաները եւ սկսել հավաքել իրերը: Հրետանու շտաբից առաջ շարժվող խմբի յուրային լինելու վերաբերյալ տեղեկությունը N զորամասի հրետանու պետին փոխանցելուց հետո վերջինիս ցուցումով դիվիզիոնը կրկին մնացել է կրակային դիրքում եւ շարունակել ծառայությունը, մեքենաները վերադարձրել են նախկին կայանման վայրեր: Դիվիզիոնի հրամանատարը կասկածանքով է վերաբերվել ստացված տեղեկությանը եւ խնդրել է եւս մեկ անգամ իր ներկայությամբ հստակեցնել նկատված խմբավորման պատկանելությունը, ինչից հետո կրկին ռադիոկապով համապատասխան հրամանատարական օղակների միջոցով տեղեկությունը հստակեցնելու լրացուցիչ խնդրանքով զեկուցվել է գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ին։

Վերջինս, այս անգամ մոտենալով աշխատանքային քարտեզին, օպերատիվ եւ հետախուզության բաժինների սպաների հետ միասին քննարկում է կատարել, որից հետո, առանց հստակեցնելու մոտեցող անձնակազմի պատկանելությունը, քարտեզներում չունենալով որեւէ տեղեկատվություն տվյալ շրջանում համազորային ստորաբաժանումների տեղաշարժի վերաբերյալ, հայտնել է, որ խմբավորումը յուրային է, որը փոխանցվել է դիվիզիոնի անձնակազմին:

Վերադառնալով դիվիզիոնի հրամանատարական դիտակետ՝ դիվիզիոնի հրամանատարը շարունակել է կասկածել մոտեցող խմբավորման յուրային լինելու վերաբերյալ ստացված տեղեկատվությանը եւ շարունակել դիտարկումը: Մի քանի րոպե անց հակառակորդի դիվերսիոն խումբը շրջանցել է հրամանատարական դիտակետը եւ առաջ շարժվել դեպի կրակային դիրքերի ուղղությամբ: Դիվիզիոնի հրամանատարը շուրջ 500 մետրից հավաստիացել է մոտեցող խմբի ոչ յուրային լինելու մեջ եւ կարգրադրել լքել կրակային դիրքը, սակայն գեներալ-լեյտենանտ Ջ.Հ.-ի կողմից սխալ տեղեկություններ փոխանցելու եւ դրանով պայմանավորված՝ ժամանակավրեպ հրաման արձակելու հետեւանքով հակառակորդն արդեն դուրս է եկել 1-ին մարտկոցի կրակային դիրքի առջեւի հողաթմբի վրա եւ շուրջ 400 մետր հեռավորությունից հրաձգային զենքերից եւ նռնականետերից կրակ արձակել 1-ին մարտկոցի անձնակազմի եւ մեքենաների ուղղությամբ: 2-րդ մարտկոցի անձնակազմը, մոտ լինելով ճանապարհին, մարտ վարելով եւ կրելով 3 վիրավոր, հասցրել է դուրս գալ կրակային դիրքից՝ այնտեղ թողնելով հրանոթները եւ այլ նյութական միջոցները, մինչդեռ 1-ին մարտկոցը հայտնվել է անմիջապես հակառակորդի թիրախում, առկա միջոցներով մարտ է վարել եւ փորձել է դուրս գալ կրակային դիրքից, որի հետեւանքով ուժերի եւ միջոցների անհավասար մարտում զոհվել են մարտկոցի անձնակազմի 20 զինծառայողներ, տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ են ստացել 7 զինծառայողներ, հրետանու պետ, փոխգնդապետ Ն.Հ-ի գտնվելու վայրը մինչեւ օրս անհայտ է, Ջուվառլու կոչվող բնակավայրի մոտակայքում N զորամասի հրետանային դիվիզիոնի հրամանատարական դիտակետը եւ զբաղեցրած կրակային դիրքերն անցել են հակառակորդի հսկողության տակ, այդ թվում՝ դիրքերում մնացել են թվով 8 հատ Դ-20 հրանոթները, թվով 4 հատ «Ուրալ» մակնիշի ավտոմեքենաները, մեծաքանակ զենք-զինամթերքը, այդ թվում՝ հրանոթի արկերը, հրամանատարական դիտակետում եւ մարտկոցներում պահվող ծառայողական գաղտնիք պարունակող փաստաթղթերը, հակառակորդը ստացել է տարածքային եւ ռազմավարական առավելություն տվյալ շրջանում, այն է՝ հաջորդ օրը՝ հոկտեմբերի 13-ին, հակառակորդի նշված դիվերսիոն խումբն առանց խոչընդոտների հասել եւ վերահսկողության տակ է վերցրել N զորամասի մշտական տեղակայման վայրը:

ԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»Խոշոր հրդեհ է բռնկվել Բաքվի էլիտար բնակելի համալիրում (տեսանյութ)Moody's-ը վերահաստատել է Կոնվերս Բանկի վարկանիշը՝ հեռանկարը «կայուն»-ից դարձնելով «դրական»Իսրայելի բանակը հայտարարել է ՀԱՄԱՍ-ի սպայի և հրամանատարի սպանության մասինՀայկական ձկնարտադրանքը հասանելի կլինի վրացական շուկայումԷբոլայի վտանգ կա՞ Հայաստանում․ ՀՎԿԱԿ-ը գնահատել է ռիսկը
Ամենադիտված