Բռնցքամարտիկներ Ավետիք Հովակիմյանն ու Արես Հակոբյանը մեկնարկել են հաղթանակով․ տեսանյութ
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Իսպանիայում անցկացվող բռնցքամարտի աշխարհի երիտասարդական առաջնությունում հաղթանակով է մեկնարկել Հայաստանի ներկայացուցիչ, 92 կգ քաշային Ավետիք Հովակիմյանը, որը մեծ առավելությամբ 1,5 րոպեում, երկու նոկդաունով պարտության է մատնել էստոնացի Ռոման Կիին։
Հաղթանակ է գրանցվել նաև 67 կգ քաշային Արես Հակոբյանի օգտին, որի մրցակիցը թույլատրելիից ավելի քաշի պատճառով չի ներկայացել մենամարտին, հաղորդում է ՀԲՖ-ի մամուլի ծառայությունը:
Թիմի գլխավոր մարզիչ Վազգեն Բադալյանի ղեկավարությամբ Հայաստանի 11 ներկայացուցիչ է հայտավորված առաջնությանը։