ՀՖՖ-ի արձագանքը՝ Սլուցկիի հետ բանակցությունների մասին լուրերին
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ազգային հավաքականի մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը «СЭ»-ի հետ զրույցում արձագանքել է այն տեղեկատվությանը, որ ՀՖՖ-ն բանակցություններ է վարել Լեոնիդ Սլուցկիին Հայաստանի հավաքականի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակելու վերաբերյալ։
«Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան գտնվում է ազգային հավաքականի գլխավոր մարզչի ակտիվ որոնումների փուլում և չի մեկնաբանում որևէ մասնագետի հետ բանակցությունների ընթացքը»,- «СЭ»-ի թղթակցի հետ զրույցում ասել Կարապետյանը։
Ավելի վաղ տեղեկություն էր հայտնել, որ Լեոնիդ Սլուցկին մերժել է Հայաստանի հավաքականը գլխավորելու առաջարկը։