«Բանանցը» ոչ ոքի է խաղացել Արմավիրի «Տորպեդո»-ի հետ
ՍպորտՍոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցը» երկրորդ ստուգողական հանդիպումն է անցկացրել Արմավիրի «Տորպեդո»-ի դեմ: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, խաղում գրանց վել է 1-1 հաշիվը: Առաջինը հաշիվը բացել են ռուսական թիմի ֆուտբոլիստները, սակայն շատ չանցած «Բանանցը» հավասարեցրել է այն: Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Զավեն Բադոյանը եզրում ստացել է գնդակը եւ հասցեագրել դաշտի կենտրոն, որտեղ «Տորպեդո»-ի ֆուտբոլիստը գնդակն ուղարկել է սեփական դարպասը:
«Բանանցը» խաղադաշտ է դուրս եկել հետեւյալ մեկնարկային կազմով. Ստեփան Ղազարյան, Ասլան Կալմանով, Վլատկո Դրոբարով, Յասմին Մեցինովիչ, Սոսլան Կալմանով, Հակոբ Հակոբյան, Կլաուդիո Տոռեխոն, Միգել Լոպես, Պետրոս Ավետիսյան, Զավեն Բադոյան- Լայերսիո:
Փոխարինման են դուրս եկել Ալբերտ Օհանյանը, Վալտեր Պողոսյանը, Վահագն Այվազյանը, Նաիրի Մինասյանը, Վլադիմիր Բաբայանը, Էդգար Մովիսյանը, Նարեկ Պետրոսյանը, Գևորգ Խուլոյանը: