Թուրք զինվորականները ներխուժել են Սիրիա՝ ԻԼԻՊ-ի ահաբեկիչներին օգնելու համար
ՄիջազգայինԹուրք զինվորականները ներխուժել են Սիրիայի տարածք և խրամատներ են այնտեղ փորում, ինչպես նաև բետոնային պատեր կառուցում: Ավելին, թուրքական զինված ուժերը շարունակում են օգնել Սիրիայի տարածքում գտնվող ահաբեկիչներին:
Այդ մասին ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդին ուղղված նամակում գրել է ՄԱԿ-ին կից Սիրիայի Արաբական Հանրապետության գործերի ժամանակավոր հավատարմատար Մունզեր Մունզերը, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը:
Իպես հետևում է փաստաթղթից, թուրք զինվորականները ռազմական տեխնիկայի հետ միասին ներթափանցել են Սիրիայի տարածք և սկսել զինվորական ամրություններ կառուցել: Ավելին, դիվանագետը վստահեցնում է, որ Անկարան շարունակում է ակտիվորեն օգնել սիրիացի թուրքմեններին, որոնք գործում են Սիրայի Արաբական Հանրապետության տարածքում: Թուրքիայից զինվորականները պարբերաբար այցելում են նրանց պատրաստման ճամբարները: Մունզերը նշել է նաև, որ ահաբեկիչները բուժվում են հենց Թուրքիայի տարածքում, որտեղ նրանց համար ստեղծված են վերապատրաստման հատուկ կենտրոններ:
Սիրիացի դիվանագետը Անկարայից պահանջել է դադարեցնել իր ագրեսիվ գործողությունները, որոնք խարխլում են Սիրիայի ինքնիշխանությունը: