Հայաստանում 17-ամյա աղջիկը 7 մետր բարձրությունից ընկել է ձորը
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Այսօր՝ նոյեմբերի 10-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։
Ժամը 21։10-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության 911 ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Աքորի բնակավայրի մոտակայքում գտնվող ձորից քաղաքացի է ընկել և նրան դուրս բերելու համար անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։
Հրշեջ-փրկարարները մոտ 7 մետր խորությունից պատգարակով ձորից դուրս են բերել Լոռու մարզի բնակիչ՝ 17-ամյա Աստղիկ Օ-ին և մոտեցրել օպերատիվորեն ժամանած Ալավերդու ԲԿ-ի շտապօգնության ավտոմեքենային։
Բժիշկները նախ տեղում առաջին օգնություն են ցուցաբերել, ապա տեղափոխել «Ալավերդի» ԲԿ, ում առողջական վիճակը գնահատել են ծայրահեղ ծանր։