«Բանանցն» ու «Տորպեդոն» ոչ-ոքի խաղացին
ՍպորտՍոչիում ընթացող ուսումնամարզական հավաքի ընթացքում «Բանանցը» երկրորդ ստուգողական հանդիպումն անցկացրեց:
Արմավիրի «Տորպեդոյի» դեմ խաղում գրանցվեց 1-1 հաշիվը:
Առաջինը հաշիվը բացեցին ռուսական թիմի ֆուտբոլիստները, սակայն շատ չանցած «Բանանցը» հավասարեցրեց հաշիվը: Պետրոս Ավետիսյանի փոխանցումից հետո Զավեն Բադոյանը եզրում ստացավ գնդակը:
Նա գնդակը հասցեագրեց դաշտի կենտրոն, որտեղ «Տորպեդոյի» ֆուտբոլիստը գնդակն ուղարկեց սեփական դարպասը:
Այս մասին տեղեկացնում է հայկական ակումբի մամուլի ծառայությունը: