Իսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու Հուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է


«Եթե փորձենք մեր սերը մեկնաբանել, այն կկորցնի իր իմաստը»․ Իննա Խոջամիրյան

Life

Իննա Խոջամիրյանին բոլորը գիտեն Շանթ հեռուստաընկեությամբ հեռարձակվող հեռուստասերիալներից, իսկ այժմ`«Սահմանին»  գերղարվեստական ֆիլմից: Բազմաթիվ երկրպագուների հետաքրքրում է ինչպիսի՞ «հերոսուհի» է Իննան իրական կյանքում: Ladynews․am-ի Հյուրասրահում դերասանուհի Իննա Խոջամիրյանն է, ով նաև Երեւանի պետական համալսարանի փիլիսոփայության ֆակուլտետի ուսանողուհի է:

- Բացի մասնագիտական տարբերությունից ինչո՞վ են տարբերվում հոգեբան Իննան և դերասանուհի Իննան:

- Մասնագիտություններն ինքնին շատ տարբեր են: Այլ է լինել հոգեբան, և բոլորովին այլ՝ դերասանուհի, բայց երկուսն էլ բարդ մասնագիտություններ են: Հոգեբանությունն օգնում է դերասան լինելուն, իսկ մասամբ դերասան լինելը՝ հոգեբանությանը, բայց մասնագիտությունները նմանեցնել ու տարրալուծել իրար մեջ չի կարելի: Երբ հոգեբան ես, իրավունք չունես գործի մեջ քո անձը ներդնելու. հոգեբանության մեջ առաջնահերթ կարևորվում է այն անձը, ում հետ մենք աշխատում ենք, իսկ երբ աշխատում ես որպես դերասան և տարբեր կերպարներ ես մարմնավորում դու կերպարիդ մեջ ներդնում ես քո «ես»-ի մի մասնիկը: Իհարկե, կերպարը չեմ նույնացնում դերասանի անձի հետ, բայց, այնուամենայնիվ, մենք ուրիշին ստեղծում ենք մեզնից որոշ հատկանիշներ «պոկելով» ու հավաքական կերպար ստանում: Հոգեբան Իննան և դերասանուհի Իննան երկու տարբեր անձինք են իմ մեջ, որոնք բոլորովին նման չեն: Որպես հոգեբան ես ավելի զուսպ ու քչախոս եմ, քան որպես դերասանուհի. միգուցե դա պայմանավորված է աշխատանքային առանձնահատկությունների հետ: Սակայն երկու բնագավառներն իրար են կապում իմ անսահման հետաքրքրվածությունն ու ավելին իմանալու, ճանաչելու սկզբունքը:

-Հարցազրույցներից մեկում նշել էիք, որ անընդհատ վերլուծության եք ենթարկում բոլորին:Նույնիսկ Ձե՞զ: Չեք վախենում Ձեզ բացահայտելուց:

- Այո, սովորություն է դարձել ամեն որոշումից կամ գործողությունից հետո վերլուծել արած քայլը, հետևաբար նաև ինձ: Մենք ի սկզբանե հակված ենք ինքներս մեզ իդեալականացնելու, յուրաքանչյուրիս մեջ եսասերն է ապրում, բայց ինչքան բացահայտում ենք ինքներս մեզ՝ բացահայտվում ենք մեր թերի կողմերը։ Իսկ երբ հստակ գիտակցում ենք մեր թերությունները, մենք նպատակաուղղվում ենք շտկելու դրանք: Իմ ինքնավերլուծությունը դեռևս ինձ չի վնասել, ընդհակառակը՝ այն խթանում է ինքնակատարելագործմանս:

600x580

-Ի՞նչ դժվարությունների եք հանդիպում գեղարվեստական ֆիլմում նկարահանվելիս, որոնք սերիալում նկարահանվելու ժամանակ չեն եղել:

-Թե սերիալում, թե գեղարվեստական ֆիլմում աշխատելը դժվար է: Իհարկե, սերիալում ամեն ինչ խաղ ու պար չէ, և ամեն ինչ միանգամից չի տրվում, բայց երբ աշխատում ես մի փոքր այլ հարթակի վրա՝ միանգամից զգացվում է տարբերությունը: Նախ ժամանակային առումով գեղարվեստական ֆիլմն ավելի ծանր ու ժամանակատար է: Սերիալում ժամանակի սղության պատճառով տեսարանը կարող է նկարահանվել երեք փորձից, որովհետև նմանատիպ 10-15 տեսարաններ դեռ կան նկարահանելու, իսկ գեղարվեստական ֆիլմում տեսարանը նկարահանվում է 1-3 անգամ 7-8 ժամ, այնքան, ինչքան պետք է անհրաժեշտ դրվագը ստանալու համար: Սա օգնում է դերասանական խաղի բարելավմանը, որովհետև որքան կրկնում ես գործողությունն ու որքան մանրակրկիտ են մոտենում յուրաքանչյուր տեսարանին ու քո խաղին, այդքան հմտանում և ամեն ինչ սկսում ես ավելի լավ անել: Ինչևէ, սերիալն ու գեղարվեստական ֆիլմը անիմաստ է համեմատել, դրանք բոլորովին տարբեր են ցանկացած տեսանկյունից: Գեղարվեստական ֆիլմն արվեստի գործ ստեղծելուն համահունչ մի բան է:

- Ֆիլմում մարմնավորում եք գյուղում ապրող աղջկա կերպար: Ինչո՞վ են տարբերվում սահմանին մոտ եւ քաղաքում ապրող աղջիկները:

- Եթե սկսեմ տարբերակել նրանց, կստացվի վատաբանում եմ քաղաքում ապրող աղջիկներին, բայց, ամենևին, նման միտում չունեմ: Ես ինքս մարզից եմ և կիսով չափ քաղաքացի եմ, կիսով չափ «գյուղացի»: Տարբերություններ, իհարկե, կան. նկատել եմ, որ մասնավորապես գյուղում ապրող աղջիկների մարտական ոգին ավելի բարձր է, նրանք ավելի համարձակ են, սակայն, միևնույն ժամանակ, ավելի համեստ ու պարփակ: Սահմանամերձ վայրում ապրել նույնն է, ինչ ապրել անկանխատեսելի կյանքով և անվերջ վախենալ, լինել սպասումների ու տագնապի մեջ՝ չիմանալով այս գիշերը խաղաղ կլուսանա՞ ընտանիքիդ, սիրած էակի կամ հենց քո համար, թե՞ ոչ: Իմ կերպարի շեշտը դրված չէ գյուղացի աղջկա վրա. Շուշանիկը տիպիկ հայկական, կանացի, համեստ, բարի, ազնիվ ու համարձակ աղջիկ է, որպիսին, կարծում եմ, պիտի լինի յուրաքանչյուր հայ աղջիկ՝ անկախ նրանից քաղաքում է ապրում, թե գյուղում:

600x580

- Շուշանիկի կեպարը մարմնավորելուց հետո, արդյո՞ք փոխվել է աշխարհայացքը:

- Փոխվել է անշուշտ: Իհարկե, միշտ հետաքրքրված ու մտահոգված եմ եղել հայ զինվորի կյանքով, միշտ ստիպել եմ հարազատներիս, եղբայրներիս, ծանոթներիս, ովքեր ծառայել են հայոց բանակում, պատմել ծառայության պայմանների, ընթացքի, բանակային կյանքի մասին: Դեռ դպրոցական տարիքից տարված էի ռազմագիտությամբ, դպրոցում ռազմական միջոցառումներ հաճախ էին կազմակերպվում։ Հիշում եմ նույնիսկ մի անգամ ճանաչվեցի ամենաարագը «Կալաշնիկով» ավտոմատը քանդել-հավաքելու մրցույթում: Վստահ եմ, որ բոլորը հետաքրքրվում ու մտահոգվում են հայ զինվորի կյանքով և անհանգստանում նրանց համար, սակայն երբ ամենը տեսնում ես քո աչքերով՝ զգացողությունն այլ է: Սերիալի շրջանակներում զորամասերում, դիրքերում չեմ եղել, բայց բախտ վիճակվել է մեկ օրով ականատես լինել զինվորական կյանքին. հավատացնում եմ՝ հայ զինվորները բառացիորեն հերոսներ են…

 600x580

- Հոգեբանը պետք է լինի վստահելի: Իսկ ինչպիսի՞ «հոգեբան» եք Ձեր ընկերների եւ ընտանիքի անդամների համար:

- Երբեք չեմ քննարկել այդ հարցը հարազատներիս հետ՝ արդյո՞ք լավ հոգեբան եմ, թե՞ ոչ: Ես ինքս ինձ դեռ հոգեբան չեմ համարում, ով ի զորու է օգնել այլոց, դրա համար դեռ պիտի թրծվեմ այս դաշտում: Ինքս շատ փակ մարդ եմ, և հատուկենտ մարդիկ կան, ում վստահում եմ: Այդուհանդերձ միայն այն, որ շատ ընկերներ ու հարազատներ ունեմ, ովքեր վստահում են ինձ, ամենամեծ ձեռքբերումներից է որպես հոգեբան:

- Կյանքը բեմ է, մենք դերասան: Ինչպիսի՞ «դերասան» է Իննան էկրանից այն կողմ:

- Մենք բոլորս մեր մասին գրեթե միշտ դրականն ենք խոսում, ու հիմա, եթե սկսեմ բնութագրել ինձ կստացվի գովում եմ: Բայց Իննան կյանքում բավականին հասարակ ու պարզ է: Ես շատ գնահատում եմ մարդու մեջ այդ հատկանիշները: Հույս ունեմ,որ միշտ այդպիսին կլինեմ, իսկ եթե որևէ բան փորձի «պղտորել» այդ պարզությունը, ստիպված պիտի լինեմ դադարեցնել այն:

 600x580

- Բնույթով համարձա՞կ եք:

- Այո, շատ:

- Հաճա՞խ եք երազում, թե՞ կարծում եք պետք է ապրել միայն իրականությամբ:

- Կա՞ մարդ , ով չի ապրում երազանքներով: Իհարկե, ունեմ, իրատես եմ, բայց, այնուամենայնիվ, շատ եմ սիրում երազել: Երբեք չեմ երազել տիեզերք թռչելու կամ նման ոչ իրական որևէ բանի մասին, բայց երազում եմ: Եթե երազանքներ չունենանք ձգտումներ ևս չենք ունենա: Յուրաքանչյուր երազանք, եթե այն իրատեսական բնույթ ունի, բայց անհասանելի է, կարելի է վերածել նպատակի ու իրագործել:

- Երբ ասում եք «սեր», հասկանում եք…

- Սերն այն բացառիկ զգացմունքներից է, որ նկարագրման կարիք չունի: Եթե փորձեմ այն մեկնաբանել՝ պիտի հարցին մասնագիտական տեսանկյունից մոտենամ, բայց դա չեմ ուզում: Սերն ամենագեղեցիկ զգացողությունն է, որն ամենակարևորը միշտ արդի ու անհրաժեշտ է յուրաքանչյուր տարիքում: Եթե փորձենք մեր սիրուն բացատրություն տալ ու մեկնաբանել, այն առնվազն կկորցնի իր իմաստը:

 600x580

- Զգացմունյաքի՞ն եք: Եթե այո, ապա հաճախ եք տրվում զգացմունքներին:

- Այո, շատ զգացմունքային եմ: Կարծում եմ յուրաքանչյուր կին, աղջիկ զգացմունքային է: Շատ հարցերում նախապատվությունը տալիս եմ զգացմունքներիս, բայց և շատ դեպքերում փորձում եմ հնարավորինս սառը դատել: Ամեն դեպքում հաշվեկշիռը միշտ պետք է պահպանվի:

- Վստահ եմ երկրպագուների մեծ բանակ ունեք, ազա՞տ է Ձեր սիրտը:

- Անձնականս միակ դաշտն է, որի մասին առհասարակ չեմ սիրում խոսել: Եթե էական փոփոխություն ունենամ և ցանկանամ կիսվել՝ անպայման տեղյակ կպահեմ:

- Երբ նոր էիք մուտք գործում սերիալ ի՞նչն էր Ձեզ վախեցնում:

- Ի սկզբանե վախեցել եմ այն դատողություններից, որ ոչ դերասանը չպետք է լինի այս ասպարեզում: Ես էլ կսրտնեղեի, եթե որևէ ոչ հոգեբան իմ ասպարեզում աշխատեր իմ փոխարեն: Այդ իսկ պատճառով միշտ աշխատել եմ ինձ վրա ու ինքս ինձ քննադատորեն եմ մոտեցել, ոչ միայն ինձ համար, այլև իմ ներկայությունն այս ասպարեզում արդարացնելու համար: Վախեցել եմ նաև, որ ինձ մոտ չի ստացվի լավ դրսևորել ունակություններս, միշտ շատ կարևորել եմ գործընկերներիս, հարազատներիս ու վերադասներիս կարծիքն ու դատողություններն իմ ունակությունների ու խաղի մասին: Դեռևս սուր բացասական կարծիքի չեմ հանդիպել, իսկ եթե հանդիպել եմ, ապա դրանք միայն օգնել են:

 600x580

- Անգամ հոգեբանը կարող է բարդույթներ ունենալ: Սերիալում նկարահնվելը ի՞նչ բարդույթներ օգնեց հաղթահարել:

- Բարդույթներ կոչել կոպիտ կլինի, բայց բազմազան կարծրատիպեր ունեցել եմ, որոնք սերիալը կոտրել է: Սակայն կան այնպիսիք, որոնք ոչ միայն սերիալը, այլ որևէ ուրիշ գործոն չի կարող փոխել:

- Եթե ժամանակը կանգնեցնելու հնարավորություն ունենայիք, ո՞ր ակնթարթը կցանկանայիք չվերջանար:

-Եթե կանգ առնեմ մի ակնթարթի վրա, չեմ հասցնի տեսնել ու զգալ այն գալիք ակնթաթրթները, որոնք դեռ պիտի ապրեմ: Ընդհակառակը, միշտ ցանկացել եմ իմանալ՝ ի՞նչ կլինի ինձ հետ ապագայում: Չեմ ապրում միայն ներկայով կամ միայն ապագայի մասին պատկերացումներով ու պատրանքներով, բայց անցյալում մնալն էլ իմաստ չունի: Եթե սևեռվեմ անցյալիս վառ ու ուրախ պահերի վրա ու ապրեմ դրանցով, չեմ վայելի այն երջանիկ պահերը, որոնք դեռ սպասվում են:

 600x580

- Ի՞նչ կցանկանայիք խորհուրդ տալ կանանց և աղջիկներին:

- Մեր կարևորագույն հատկանիշը, որը գնահատվում է անկախ ժամանակներից, հանգամանքներից ու ամեն ինչից, դա կանացիությունն է: Ի վերջո, մեր վերջնանպատակը կանացի իմաստությունն է որպես մարդ, կին, մայր… Յուրաքանչյուր կին գեղեցիկ ու բացառիկ է յուրովի: Ուզում եմ հայ աղջիկների մեջ միշտ հստակ դրոշմված լինի հայ առաքինի կնոջ կերպարը:

Հարցազրույցը` Ալվարդ Հարությունյանի

Աղբյուր՝ LADYNEWS.am

Ողբերգական դեպք՝ Գեղարքունիքի մարզում․ 34-ամյա տղամարդը հոսանքահարվել և Սևանի հիվանդանոց տեղափոխվելու ճանապարհին մահացել էՈ՞վքեր են անարժան ժառանգները, և ի՞նչ է լինում նրանց բաժնի հետ. ի՞նչ է սահմանում օրենքըՆարեկ Կարապետյանը Վրաստանի օրինակով բացատրել է, թե ինչի հանգեցրեց ընդդիմության կողմից մանդատները չվերցնելըԹուրքիայում անտառային հրդեհ է բռնկվելԼարված իրավիճակ Վեդի խոշորացված համայնքում. Լուսառատում 350-ից ավելի բնակիչներ սպառնում են դիմել կտրուկ միջոցներիՄակրոնը կայցելի ՍիրիաՈւկրաինան հրաժարվել է իր զինծառայողների մարմինները վերցնել Կոնստանտինովկայից․ ՌԴ ՊՆՎանաձոր-Դիլիջան ավտոճանապարհին մեքենան մասամբ հայտնվել է ձորակումԿարսից մինչև Նախիջևանի սահման կառուցվող երկաթուղին կնպաստի Թուրքիայի, Ադրբեջանի և Հայաստանի միջև կապերի ամրապնդմանը․ թուրք նախարարԻնչ խմել շոգ եղանակին. խորհուրդներ մասնագետիցԻսրայելն առաջին անգամ Սլովենիայում մշտական դեսպան է նշանակելԻ՞նչ է փոխվում. Կառավարությունը երկարաձգում է արտահանման աջակցության ծրագիրը և ընդլայնում շահառու ապրանքների ցանկըՀայտնի է դարձել, թե երբ Սալահը կընտրի նոր ակումբՈ՞ւմ է այսօր ծառայում Հայաստանի Սահմանադրությունը. Էդմոն ՄարուքյանՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետինԵրևանում իրանցի 36-ամյա տղամարդը սպառնացել է ինքնահրկիզվել և փորձել է խոչընդոտել ԱԱԾ-ի աշխատանքըԻսրայելին իրավունք է տրվել պահպանել «անվտանգության գոտի» Լիբանանում․ Նեթանյահու «Համահայկական ճակատ» շարժման առաջնորդ՝ Արշակ Կարապետյանի շնորհավորական ուղերձը Հայաստանի Սահմանադրության օրվա կապակցությամբ«DAF» բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բախվել եկրաթե արգելապատնեշին ու կողաշրջվելՀուլիսի 6-ին Երկիրը կհասնի Արեգակից ամենահեռու կետին Թրամփը մեզ չի խնդրել դադարեցնել Լիբանանի թունելների վրա հարձшկումները․ Նեթանյահու Մակրոնը կայցելի Սիրիա Կաբո Վերդեի ազգային հավաքականի դարպասապահ Ժոզիմար Վոզինյան պատմական ռեկորդ է սահմանել բոլոր ժամանակների դարպասապահների շրջանում Հուլիսի 4-ի որոշումից հետո արդիական է հարցը՝ եթե Սահմանադրությունը չի կարողանում պաշտպանել այն դատարանը, որը ստեղծվել է այդ նպատակով, ապա ո՞վ է երաշխավորելու ՀՀ սահմանադրական կարգի պահպանությունը․ Սուրենյանց Ճիշտը մեր կողմից մանդատների վերցնելն է, որպեսզի ապահովվի այն ներկայությունը, որը վաղը կաջակցի փողոցային պայքարին. Նարեկ Կարապետյան Մեկնարկել է «Կապան Ֆեստ 2026» միջազգային երաժշտական փառատոնը․ ԿԳՄՍՆ Ուկրաինան կանգնած է մասնատման uպառնալիքի առաջ. Պեսկով Հորմուզի նեղուցով Օմանի ափի երկայնքով նավագնացությունը կրճատվել է Երևանի քաղաքապետարանից մանրամասներ են հայտնել Վարդավառին նախատեսված միջոցառումների վերաբերյալ Պեսկովը չի բացառել Կիևի սադրանքները ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի նախաշեմին Հայաստանի Մ16 հավաքականը հաղթանակով է մեկնարկել Եվրոպայի առաջնությունը ՌԴ-ն և Իրանը հավետ կմնան գործընկերներ. ԻՀՊԿ Ես դեռ կարծում եմ, որ նա կլինի ԱԱ-2026-ի լավագույն ռմբարկուն․ Շիրեր Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ, առանձին վայրերում սպասվում է նաև կարկուտ․ օդի ջերմաստիճանը ցերեկային ժամերին աստիճանաբար կնվազի 2-4 աստիճանով Կիմ Չեն Ընը հետևել է «Կան Գոն» էuկադրային ակшնակրի uպառազինnւթյան փորձարկումներին Երևանի շենքերից մեկում աղջիկն անձնական խնդիրների պատճառով սպառնացել է վերջ տալ կյանքին Շիրակի մարզում «DAF» մակնիշի կցորդիչով բեռնատարը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց, բшխվել եկրաթե արգելապատնեշներին և կողաշրջվել Հրդեh՝ Նորապատ բնակավայրում․ hրշեջ-փրկարարները կանխել են hրդեհի տարածումը Նյու Յորքում hրաձգnւթյան հետևանքով ութ մարդ է տnւժել. NY Post Վթարային ջրանջատում. ո՞ր հասցեներում ջուր չի լինի` հուլիսի 5-ին Եվրոպան այսօր հազիվ թե ի վիճակի լինի կառուցողական գաղափարներ առաջարկել ուկրաինական կարգավորման վերաբերյալ․ Գալուզին Տարադրամի փոխարժեքները հուլիսի 5-ին Ադրբեջանում երկրաշարժ է եղել Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զnhերի թիվը հասել է 2,954-ի Վայոց ձորի մարզի Արփի գյուղում բшխվել են «ՎԱԶ 2107»-ը և «ԳԱԶ 53» բեռնատարը․ կա վիրավnր Եվրոպան էլեկտրաէներգիա է արտադրում օդում. արևային էներգիայի արտադրությունը դարձել է «հաջողություն»ԱՄՆ-ը կկարողանա շատ շուտով կազմակերպել դեպի Մարս մարդատար թռիչք. Թրամփ Հուլիսի 5-ը ՀՀ Սահմանադրության օրն է ԱՄՆ-ը և Իսրայելն ունեն ընդհանուր ճակատագիր. Նեթանյահու Գյումրի-Երևան ավտոճանապարհին բшխվել են «Mercedes»-ը և «Opel Astra»-ն․ կա վիրավnր
Ամենադիտված