Ուժգին երկրաշարժ է տեղի ունեցել. Մանրամասներ
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Նեպալի արևմուտքում երկրաշարժի հետևանքով շենքի փլուզման հետևանքով առնվազն վեց մարդ է զոհվել:
Այդ մասին հայտնում է ՏԱՍՍ-ը՝ հղում անելով ANI գործակալությանը։ Իրավապահ մարմինների տվյալներով՝ ևս հինգ քաղաքացի վիրավորվել է, նրանք այժմ հիվանդանոցում են։
Դեպքի վայրում են փրկարար ծառայությունները։
Ավելի վաղ Եվրոպական-միջերկրածովյան սեյսմոլոգիական կենտրոնը հայտնել էր Նեպալի արեւմուտքում 5,6 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժի մասին։