Մահացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ»-ի առաջին գիտակներից Սերգեյ Երշովը
ՄշակույթՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Ծանր հիվանդությունից հետո կյանքից հեռացել է «Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստատեսային խաղի առաջին մասնակիցներից մեկը, գիտակ Սերգեյ Երշովը, հայտնում է հեռուստաակումբի Telegram ալիքը։
Երշովը մահացել է նոյեմբերի 4-ին։ Նա առաջին անգամ եթերում է հայտնվել 1977 թվականի դեկտեմբերի 24-ի խաղում: Ժամանակի ընթացքում Երշովը «դարձել է 70-ականների սերնդի ամենավառ գիտակներից մեկը»։
«Ի՞նչ, որտե՞ղ, ե՞րբ» հեռուստախաղն առաջին անգամ ցուցադրվել է 1975 թվականի սեպտեմբերի 4-ին։