Հարավային Կորեայում ուղղաթիռ է կործանվել
Ուշադրության կենտրոնումԿորեայի հարավ-արեւմտյան լեռնային շրջանում անտառային հրդեհների մարման համար օդ բարձրացած ուղղաթիռը կործանվել է, օդաչուն մահացել է, հաղորդում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yonhap-ը:
Լրատվամիջոցի փոխանցմամբ, 61-ամյա օդաչուն մենակ է եղել ուղղաթիռում: Վթարի պատճառներն այս պահին պարզվում են, սակայն նշվում է, որ դեպքի վայրը պատված է մշուշով:
Միջադեպը տեղի է ունեցել Սեուլից 260 կմ հարավ-արեւմուտք գտնվող Չոլա Պուկտո նահանգում: