Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ Գևորգյան


10 օրով էի եկել, բայց արդեն 10 տարի է՝ այստեղ եմ. որտեղ է ու ինչով է զբաղվում երգիչ Միստր X-ը

Life

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Armtimes.com-ը գրում է․ 2000-ականներից հայտնի ու սիրված երգիչ Միստր X-ը (Արթուր Հակոբյան) արդեն 10 տարի է՝ Հայաստանից տեղափոխվել է ԱՄՆ ու մշտական բնակություն հաստատել Նահանգներում:

Չնայած նախքան մեկնելը «խորհրդավոր արտիստը» բեմում հանել էր դիմակը, սակայն հանդիսատեսի հուշերում նա հենց դիմակով էլ տպավորվել է:

«Հայկական ժամանակ»-ի զրույցը նրա հետ՝ ստորեւ.

— Արթուր, դուք 2000-ականների ամենահիշվող արտիստներից եք, եւ սա ոչ միայն Ձեր յուրահատուկ ձայնի, տեմբրի շնորհիվ, այլեւ բեմական այն կերպարի, որով ներկայացաք հանդիսատեսին: Բեմում միշտ դիմակով էիք եւ դրան համահունչ հագուկապով, ինչ-որ առումով՝ խորհրդավոր կերպարում: Հետաքրքիր է՝ ինչպե՞ս էր առաջացել այդ կերպարով հանդես գալու մտահղացումը:

 

— 2000-2001-ին սկսեցինք աշխատել երաժիշտ Եղիշե Պետրոսյանի հետ: Նա այդ ժամանակ իր հիմնադրած «Արձագանք» ստուդիայի ղեկավարն էր։ Միասին էինք աշխատում, եւ «Միստր X-ի» գաղափարն էլ ծնվեց մեր համատեղ աշխատանքի ընթացքում։

Նպատակը ոչ թե թաքնված, կիասքողարկված կերպարով բեմում երեւալն էր, այլ ավելի խոր մի բան էր: Գուցե ավելի ռոմանտիկ էինք, դիմակն ու անուն թաքցնել էլ դրա հետեւանքն էր։ Կարեւորություն էինք տալիս ավելի շատ ձայնին՝ թաքցնելով արտաքինն ու անունը։ Դա համարձակ մի քայլ էր, էքսպերիմենտալ մի բան, որը հաջողություն ունեցավ, որի ապացույցն էին տարբեր երկրներում ունեցած բազմաթիվ մենահամերգները։

Այդ դիմակը, իմ կերպարը, այն կատարումները, որոնք ես ներկայացնում էի, սրանք կարծես ամբողջական փաթեթ էին, քանի որ նման արտաքինով պետք էր ընտրել մի այնպիսի երաժշտություն, որն արդարացված կլիներ ձայնի ու կերպարի հետ։ 

— Հիշում եմ, որ խորհրդանշական ու բավականին հետաքրքիր էր նաեւ Ձեր՝ դիմակը հանելու պահը։ Կպատմե՞ք՝ ինչպես որոշեցիք 8 տարի նույն կերպարով հանդես գալուց հետո հանել այն ու արդեն նորովի ներկայանալ: Անսովոր չէ՞ր:

— Հանրային հեռուստաընկերությամբ մի ծրագիր կար, «Բենեֆիս» էր կոչվում, եթե չեմ սխալվում, 2008 թվականին էր: Ինչպես եղավ, որ հանեցի․ արդեն բավականին երկար ժամանակ մարդիկ սպասում էին, ես էլ 8 տարի բեմում դիմակով էի ելույթ ունեցել։

Այդ ծրագրի ավարտին՝ ուղիղ եթերում՝ կատարումս ավարտելուց հետո, հանեցի դիմակը: Բայց հանելուց հետո իմ հանդիսատեսի, երգերս սիրողների մեջ կիսվեցին կարծիքները. մի մասն ասում էր, որ ճիշտ որոշում էր հանելը, մի մասն էլ՝ հակառակը, որ սովորել էին իմ հին կերպարին ու այնքան կապվել, որ չէին ուզում ինձ առանց դիմակ տեսնել։

Ու հետաքրքիր է՝ ինձ հետ էլ է նմանատիպ բան եղել: Հիշում եմ՝ երբ փոքր էի, Սիլվեստեր Ստալոնեի դերակատարմամբ ֆիլմ էի նայում, ֆիլմում նրա անունը Ռոքի էր, ու օրերից մի օր, երբ իմացա, որ Ռոքիի իրական անունը Սիլվեստեր Ստալոնե է, այնքան էի հիասթափվել։ Ինչ-որ տեղ հեքիաթային բան է, բայց հաճախ է լինում, երբ մարդը կապվում է վիճակին, կերպարին։

— Որքա՞ն ժամանակ է՝ ԱՄՆ-ում եք, ընդմի՞շտ եք տեղափոխվել, ինչո՞վ եք զբաղվում:

— ԱՄՆ-ը տեղափոխվելս շատ պատահական եղավ: Նպատակը 2012 թվականին մենահամերգ տալն էր, սակայն, երբ եկա, բազմաթիվ առաջարկներ եղան, շրջագայություններ էին սպասվում, եւ տեխնիկապես շատ դժվար էր ամեն անգամ գնալ-գալը։ Ամեն ինչ սկսվեց՝ այդ գործնական առաջարկներն ընդունելով, մոտ 1,5-2 տարի այդպես մնացի: Հետո ստացվեց այնպես, որ պետք է շարունակեի մնալ։ Բայց հետաքրքիրն այն է, որ ընդամենը 10 օրով էի եկել. 10 օրը դարձավ 10 տարի։ Արդեն 10 տարի է՝ այստեղ եմ։

— Իսկ այժմ այդտեղ ակտիվ գործունեություն ծավալո՞ւմ եք։

— Մինչեւ 2019 թվականը՝ նոր կորոնավիրուսի ի հայտ գալը, շատ ակտիվ էի։ Բայց համավարակի պատճառով ամեն ինչ կանգ առավ․ երբեւէ չէի պատկերացնում, որ երբեւէ նման բան հնարավոր է՝ անգամ Լաս Վեգասը դատարկվեց, դադարեցվեցին բոլոր երաժշտական, շոու միջոցառումները։ Մինչեւ համավարակը բացել էի «XՕ Պիանո բար»-ը: (Իմիջիայլոց, փողոցը, որտեղ գտնվում է բարը, կոչվում է Արցախ, որն էլ ժամանակին անվանափոխվել է հայ համայնքի նախաձեռնությամբ)։ Այդ բարում ամեն օր տարբեր ազգի երաժիշտներ էին ելույթ ունենում, ամենատարբեր ժանրերի մեջ:

Համարում եմ, որ դրանով էլ շարունակում էի շոու բիզնեսի մեջ լինել, քանի որ այդ ընթացքում հաճախ են ծնվում նոր դուետներ, նոր գործեր։ Նոր էինք ուշքի գալիս համավարակից, 2020 թվականի 44-օրյա պատերազմը սկսվեց. այն շատ բան փոխեց: Ճիշտ է, մենք հեռու ենք, բայց հենց հայրենիքում մի բան է լինում, շատ արագ անդրադառնում է նաեւ մեզ վրա։

Առավել մանրամասն՝ սկզբնաղբյուր կայքում

Չինաստանի նահանգներից մեկում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 42,000 մարդ Զելենսկին հայտարարել է, որ Ուկրաինայի գլխավոր դատախազը պետք է անհապաղ հեռանա պաշտոնից Սպասվում է բարձր կարգի հրդեհավտանգ իրավիճակ. եղանակի տեսությունը ԱՄՆ նախագահ Թրամփը չի բացառել Իրանում վենեսուելական սցենարի կրկնությունը Ուկրաինայի գլխավոր դատախազի պաշտոնում կարող է նշանակվել Դանիիլ Գետմանցևը ՀՀ ՆԳ նախարարի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով Վրաստանում է Մերցի կուսակցությունը 4,5 տոկոսային կետ է կորցրել Ստորին Սաքսոնիայի համայնքային ընտրություններում Նշա՛ն տվեք, ոնց որ օտարները ստիպեն՝ տեքստերը փոխեք, էս 8 տարի ա՝ ուրիշ երկրի շահե՞րն էիք պաշտպանում ՀՖՖ-ն ցուցադրել է ազգային ընտրանու նոր համազգեստը Փաշինյանի առաջ Ալիև՞ն է պահանջ դրել, որ կառավարության երդման տեքստը փոփոխության ենթարկեք, կասկածե՞նք ՌԴ ԶՈւ-ն ՖԱԲ-500 ավիառnւմբերով hարվածել է Խարկովի և Սումիի մարզերի թիրախներին Ո՞վ պետք է կրի երկրի ծանր պատասխանատվությունը․ Անդրանիկ ԳևորգյանԲաքվում ընթանում է ԹՊԿ անդամ երկրների հոգևոր վարչությունների ղեկավարների 7-րդ հանդիպումը Պարսից ծոցի երկրների հետ այսօր նախատեսված հանդիպումը չեղարկվել է Սաուդյան Արաբիայի խնդրանքով. Էսմայիլ Բաղայի Մենք չենք մոռացել մեր գերիներին․ այսօր Լևոն Մնացականյանի 61-ամյակն էԹրամփը խոստացել է դիտարկել սեպտեմբերի 11-ի ահաբեկչության վերաբերյալ նոր նյութերի հրապարակումը Գազամատակարարման պլանային դադարեցումներ Սյունիքի և Լոռու մարզերի մի շարք հասցեներում ԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN «Լամբադա» կամրջի հիմնանորոգումը նախատեսվում է ավարտել դեկտեմբերի 28-ին, երթևեկելի հատվածը՝ նոյեմբերի 1-ին Ծավ բնակավայրի խմելու ջրում սնդիկի պարունակության գերազանցում է արձանագրվել․ ՀՎԿԱԿ Արարատի մարզում «Opel Astra»-ն դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և քարերին ու հողաթմբերին բшխվելով հայտնվել դաշտում․ կան վիրավnրներ Իրանը մոտ 250 «դավաճանի» ունեցվածք է բռնագրավել Իրանի և Պարսից ծոցի երկրների ԱԳ նախարարների հանդիպումն Օմանում հետաձգվել է Գերմանիան արտաքսվածներով հերթական ինքնաթիռն ա ուղարկել Հայաստան. Դավիթ Գալստյան Թրամփը հայտարարել է ԿՀՎ ղեկավարի մասնակցության մասին Ուկրաինայի շուրջ բոլոր բանակցություններին Lողորդ Հովհաննես Գաբրիելյանը 36 ժամում կտրել-անցել է Սևանա լիճը Ալեքսանդր Զվերևը՝ US Open 2026-ի հաղթող Իրանի ԶՈւ-ն Հորմուզի նեղուցի շրջանում խnցել է ամերիկյան MQ-1 ԱԹՍ. ԻՀՊԿ Բորիս Ջոնսոնին և այլ եվրոպացի պաշտոնյաների տեղափոխող Կիև-Վարշավա գնացքը հազիվ է խուսափել ռուսական ավիահարվածից ԱՄՆ-ը Ուկրաինայի հետ քննարկում է հին Patriot հրթիռների լիցենզիաների փոխանցման հարցը Փաշինյանը ամեն գնով ցանկացած հայկական և ազգայինը կրող կառույց ոչնչացնում է. Մենուա ՍողոմոնյանՍիրիայում զանգվածային բողոքի ցույցեր են սկսվել վառելիքի գների կտրուկ աճի պատճառով Ագրեuիան և սուտը մեր այսօրվա հասարակության համառոտ բնութագիրն են. քաղաքական վերնախավերում բոլորը բոլորին մեծ հաշվով ուզում են միմյանց nչնչացնել. Վահե Հովհաննիսյան ՌԴ-ն և Ուկրաինան հարվածներ են փոխանակել. Սոչիում, Խարկովում տուժածներ կան Տարադրամի փոխարժեքները սեպտեմբերի 14-ին Հյուսիսային Կորեան զորավարժություններ է անցկացրել թևավոր և բալիստիկ հրթիռներով Գերմանիայում ՀՀ դեսպանատանը տեղի է ունեցել պաշտոնական ընդունելություն՝ Անկախության 35-րդ տարեդարձի առթիվ Մեր ջերմ, ամառային օրերը կշարունակվեն․ Գագիկ ՍուրենյանԱՄՆ-ը ցանկանում է Իրանի հետ բանակցություններում վերադառնալ միջnւկային ծրագրի քննարկմանը. CNN ԶՊՄԿ․ աշխատանքի մշակույթը՝ որպես արժեք Էմին Օհանյանը դարձել է «Craiova Grand Prix Rapid 2026» արագ շախմատի մրցաշարի միանձնյա հաղթող Ոչ ոք չի կարող վստահ լինել, որ պատմության նման վերաշարադրումն ու մշակութային ժառանգության յուրացման այս տրամաբանությունը մի օր չի կիրառվի նաև ձեր ժողովուրդների ու պետությունների նկատմամբ․ Ա․ ԿոստանյանՌԴ-ից Հայաստան բնական գազի մատակարարումը ժամանակավորապես կդադարեցվի Արժանապատիվ Հայաստանը կառուցվելու է հենց այն արժեքների վրա, որոնց համար ընկան մեր տղաները․ Հրայր Կամենդատյան14-ամյա դեռահաս է մահացել գնացքի հարվածիցՎերջին երեք ամսվա ընթացքում ականատեսը եղանք Հայաստանում ընտրության հասկացության կոպտագույն նենգափոխման երկու նոր նախադեպերի․ Մենուա ՍողոմոնյանՖրանսիայում Մակրոնի վարկանիշը հասել է հակառեկորդի․ նրա աշխատանքին հավանություն է տալիս ընդամենը 16%-ը Ինչո՞ւ է Արևմուտքը սիրուն խոսքեր ասելով, խաբելով, համոզելով ու գայթակղելով ուզում մեզ հեռացնել Ռուսաստանից․ Մհեր ԱվետիսյանՊՆ զորամասերից մեկում հետևեցի վերկացին, առավոտյան մարմնամարզությանը և նախաճաշի պատրաստման գործընթացին․ նախարար Հայաստանը՝ քրիստոնեության արևելյան սահմանապահ․ ինչո՞ւ Հաջիևը եվրոպացի պաշտոնյաներին հրավիրեց լեգիտիմացնելու սեփական ժառանգության ոչնչացումը. Լիլիա Շուշանյա
Ամենադիտված