Թուրքիան 5 մլրդ եվրո է պահանջում ԵՄ-ից փախստականների համար. ԶԼՄ-ներ
ՄիջազգայինԹուրքական իշխանությունները դիմել են ԵՄ-ին՝ փախստականների հետ կապված իրավիճակի կարգավորման համար 5 մլրդ եվրո հատկացնելու խնդրանքով, հաղորդում RNS-ը՝ հղում անելով Die Welt-ին:
«Անկարան 5 մլրդ եվրո է ցանկանում, սակայն մենք պատրաստ ենք տալ միայն խոստացված € 3 մլրդ-ը», - ասել է թերթի աղբյուրը:
Ավելի վաղ եվրոպական դիվանագիտության ղեկավար Ֆեդերիկա Մոգերինին կոչ է արել ակտիվացնել աջակցությունը Թուրքիային՝ փախստականների հետ կապված հարցերում: