Խաղաղության պայմանագրով ՀՀ սուվերեն տարածքը կվերականգնվի, ինչով ադրբեջանցիները դուրս կգան մեր հողերից
ՔաղաքականությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը կարծում է, որ Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագիր կնքելու տարբերակը հարցերի լուծման ճիշտ ուղղությունն է:
Սանոսյանը նման կարծիք հայտնեց խորհրդարանում լրագրողների հետ ճեպազրույցում:
«Բայց պարբերաբար նշվել է՝ խաղաղության պայմանագիրը ենթադրում է նաև մեր սուվերեն տարածքի վերականգնում»,-նշեց նա՝ հավելելով, որ խաղաղության պայմանագիրը կկնքվի այն դեպքում, երբ ադրբեջանական ստորաբաժանումները դուրս գան ՀՀ ինքնիշխան տարածքից։