Թուրքիայի ափերի մոտ կրկին միգրանտների նավ է խորտակվել. մահացածների մեջ երեխաներ կան
ՄիջազգայինԹուրքիայի Չանաքքալե նահանգի ափերից դեպի հունական կղզիներ ուղեւորվող փախստականների հերթական նավն է խորտակվել, որի հետեւանքով խեղդվել են փախստականներ:
Թուրքական Diken պարբերականի փոխանցմամբ՝ Չանաքքալեի Այվաջըքի շրջանից դեռեւս անհայտ թվով փախստականներով նավը շարժվել է դեպի հունական կղզիներ, սակայն անհայտ պատճառով նավը սկսել է խորտակվել։
Դեպքի վայր մեկնած փրկարարներին հաջողվել է փրկել 43 գաղթականի։ Ավելի ուշ ափ են հանվել խեղդված փախստականների 10 դիակ, որոնցից 5-ը երեխաներ են եղել։