Աթենքում անհայտ անձինք «Մոլոտովի կոկտեյլներ» են նետել նախարարի տան մոտ
ՄիջազգայինNews.am-ը գրում է .
Աթենքում անհայտ անձինք այրիչ խառնուրդով մի քանի շիշ են նետել Հունաստանի պետական նախարար Ալեկոս Ֆլաբուրարիսի տնից ոչ հեռու, հայտնում է Reuters-ը՝ վկայակոչելով ոստիկանության ներկայացուցիչներին:
Հարձակման հետեւանքով այրվել է պետնախարարին պատկանող ավտոմեքենան, եւս մեկ մեքենա էլ վնասվել էր:
Հայտնում են, որ հարձակման հետեւանքով ոչ ոք չի տուժել, հայտնում է Gazeta-ն: