Արման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումով Ահազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանը Քվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներ Ընտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն է Քվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ Հայաստանում


Փաշինյանը ստում է, «տնտեսական բումը» մանիպուլյացիա է, օտարերկրացիների սպառումով է տնտեսությունն աճել

Հասարակություն

Նիկոլ Փաշինյանը, սովորության համաձայն, միշտ ստում է, սա պետք է արձանագրել․ տնտեսական աճ ունենք, բայց դա կառավարության աշխատանքի արդյունքը չէ։ Այս մասին 24News-ին ասաց «Աուդիտորների պալատ» հասարակական կազմակերպության նախագահ, Պրոֆեսիոնալ հաշվապահների եվրոպական դպրոցի դասախոս, տնտեսագետ Նաիրի Սարգսյանը։

Նոյեմբերի 2-ին Ազգային ժողովում 2023 թվականի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել էր, որ Հայաստանի տնտեսությունը բում է ապրում՝ ընդգծելով, որ 2022-ի հունվար-սեպտեմբերին տնտեսական ակտիվությունը 14,1 տոկոս է կազմել։ «Այս տեմպը մեզ հնարավորություն է տալիս, որպեսզի 2022 թվականի արդյունքներով հաղթահարված համարենք 2020 թվականին համավարակի և պատերազմի հետևանքով առաջացած տնտեսական դժվարությունները և վերականգնենք մեր տնտեսական զարգացման տեմպը»,– ասել էր Փաշինյանը։

Աուդիտորների պալատի նախագահ Նաիրի Սարգսյանի խոսքերով, ռուս-ուկրաինական պատերազմի ֆոնին Հայաստան եկած, ժամանակավոր բնակություն հաստատած մոտ 200 հազար օտարերկրացիների սպառման արդյունքում է տնտեսական աճն արձանագրվել։

«Ընդորում, շատ կարևոր են մակրոտնտեսական մյուս ցուցանիշները՝ գործազրկության մակարդակ, աղքատության ցուցանիշ, այդ ցուցանիշների վրա է պետք ուշադրություն դարձնել։ Առկա տնտեսական աճն ավելի է խորացնում աղքատությունը, քանի որ 200 հազար վճարունակ անձինք եկել են Հայաստան, Երևանում սպառում են իրականացնում, մնացած այլ պայմաններին զուգահեռ՝ դա ուղիղ ազդեցություն է ունենում գնաճի վրա», - ընդգծեց նա։

Նոյեմբերի 1-ին մամուլի ասուլիսի ժամանակ ՀՀ կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանն ասել էր, որ «տարեվերջին կունենանք 10% գնաճ՝ նույնիսկ զսպման մեխանիզմներով»։ Ըստ Գալստյանի՝ ԿԲ-ն վերաֆինանսավորման տոկոսադրույքը բարձրացրել է 0.5 տոկոսային կետով՝ սահմանելով 10․5%, այս տարվա սեպտեմբերին 12-ամսյա գնաճն ավելացել ու կազմել է 9․9%, բնականոն գնաճը՝ 10․5%։

Տնտեսագետ Նաիրի Սարգսյանն ասաց, որ ԿԲ նախագահը ճիշտ է, սպասելի է գնաճը։ «Ընդ որում, գնաճը որ համընդհանուր հաշվարկային ներկայացնում են 10%, առաջին անհրաժեշտության սպառման ապրանքների դեպքում ավելին է․ միգուցե 20-30% գնաճ ունենանք այդ շրջանակներում։ Պատկերացրեք՝ այդ 200 հազար անձանց սպառման ֆոնին տեղի է ունենում գնաճ, իսկ մշտական բնակչության մոտ, ում եկամուտները չեն ավելանում ընդհանրապես, տեղի է ունենում ծախսերի ավելացում, հետևաբար՝ ավելի աղքատացում։

Ու այստեղ հարց է առաջանում՝ ուղղված Ն․ Փաշինյանին՝ «Այդ «տնտեսական բումը» ՀՀ քաղաքացու վրա ի՞նչ ազդեցություն թողեց, դրակա՞ն, թե՞ բացասական»։ Բնականաբար, բացասական ազդեցություն է թողնում, աղքատությունը խորանում է, գործազրկության մակարդակը չի նվազում։ Այնպես որ, «տնտեսական բում» և այլն իշխանությունների սովորական արտասանվող, մանիպուլյատիվ հայտարարություններն են», - նշեց Սարգսյանը։

Իսկ թե ի՞նչն է բերել տնտեսությունն այս վիճակին, ապա Աուդիտորների պալատի նախագահն ասաց, որ կառավարությունը ոչինչ չի արել․ «Երբ որ բացում եք վիճակագրական տվյալները, այնտեղ մինչև 27-30% ծառայությունների ոլորտի աճն է, ընդ որում, հյուրանոցային և հանրային սննդի ծառայությունները»։

«Ու մեկ այլ ցուցանիշ էլ ասեմ, որը հիմնավորում է կառավարության ղեկավարիի կեղծիքը․ մանրածախ առևտուրն աճել է ընդամենը 2%-ով։ Եթե այսպիսի պայմաններում մանրածախ առևտուրն աճում է ընդամենը 2%-ով, ընդ որում 200 հազար անձի սպառման պարագայում, նշանակում է, որ ՀՀ քաղաքացիները սպառումը կրճատել են, որովհետև աղքատացել են, չեն կարողանում ապրանք գնել։

Նրանց սպառման կրճատման ֆոնին ավելացել է Ռուսաստանից Հայաստան ներգաղթածների սպառումը, արդյունքում սալդոն (դրամական մուտքերի և ծախսերի տարբերություն) դրական է եղել։ Բայց սա ուղիղ ցուցիչ է հիմնավորելու, որ կառավարությունը ոչինչ չի արել բարելավման ուղղությամբ, ամեն ինչ արել է ՀՀ բնակչին աղքատացնելու ուղղությամբ», - եզրափակեց Նաիրի Սարգսյանը։

Սերգեյ Առաքելյան

Հրազդանի գլխավոր ճարտարապետ Գուրգեն Հակոբյանը իր մեքենայով այս ընթացքում կանգնած է Հրազդանի 26/11 ընտրատեղամասի մոտ և հսկում է անցուդարձըԺամը 17:00-ի դրությամբ քվեարկությանը մասնակցել է 1,224,957 ընտրող. Ուժեղ Հայաստան դաշինքի լիազոր ներկայացուցիչ Գոհար ՄելոյանՔաղաքացիներին 30.000 դրամ են առաջարկում՝ թիվ 3 համար քվեաթերթիկը ընտրատեղամասից հանելու համար36/33 Բաց քվեարկություն 16 ին«Քաղաքացիները ահազանգում են, որ վարչական դատարանը չի տրամադրում դատական ակտերը, որպեսզի մարդիկ կարողանան գնալ ընտրության»․ Շիրազ ՄանուկյանՎայքի 36/33 ընտրատեղամասում քվեարկությունը ընթանում է կոպտագույն խախտմամբ` հոգուտ քաղաքացիական պայմանագիր կուսակցությանԱհազանգ․ մի շարք ընտրատեղամասերում խախտվում է քվեարկության ընթացակարգը․ Գոհար ՄելոյանՈչ ոք տանը չի մնում․ գնացե՛ք ընտրության և քվեարկե՛ք. Ուժեղ ՀայաստանԹեղուտ գյուղի 38/11 ընտրատեղամասից ահազանգեր են ստացվել. վարչական շրջանի ղեկավարը առավոտյան ժամերից գտնվում է ընտրատեղամասի տարածքում Ահազանգ. թափանցիկ ծրար․ շաատ թափանցիկ ընտրությունա շատԱրագածոտնի մարզի թիվ 18/15 ընտրատեղամասի դիմաց Նիկոլ Փաշինյանի քարոզչական պաստառներն ենԼինելու է բազմաթիվ կուսակցություններով ներկայացված խորհրդարան․ Էդմոն ՄարուքյանըՄանրամասներ Գյումրիից, որտեղ դիմակավորված անձինք ներխուժել էին Ուժեղ Հայաստանի գրասենյակԱրման Աբովյանի ճեպազրույցն` ուղիղ 2025 թվականը համաշխարհային արևային էներգիայի համար պատմական աճի տարի էր, սակայն մեկ նախազգուշացումովԱհազանգ. թափանցիկ ծրար 1,5 միլիոն՝ փոփոխության համար․ Գնա’ ընտրության Ընդդիմությունը վստահորեն առաջատար է ԴՕԿ կուսակցության պատգամավորի թեկնածու Սերոբ Գասպարյանը մասնակցեց քվեարկությանըՔվեարկեցի հանուն լա՛վ փոփոխությունների. Գագիկ Ծառուկյան Ահազանգ․ ոստիկանները մուտք են գործել «Ուժեղ Հայաստան» դաշինքի գրասենյակ, կան ձերբակալվածներԸնտրություններին մասնակցելը, ընտրության գնալը բոլորիս պարտականությունն էՔվեարկեցի մեր արժանապատվության, ինքնության, հարատեւման համար՝ Ուժեղ ՀայաստանումԱհազանգ․ 31/09 ընտրատեղամասում արձանագրվել է հերթական ընտրախախտումըԱհազանգ 34/60 ընտրատեղամասից․ հանձնաժողովը հրաժարվում է արձանագրել խախտումներըՈրտե՞ղից է առաջացել 18 հազար ընտրողի տարբերությունը․ պահանջվում է պարզաբանում Ահազանգ. ՔՊ-ական Գնել Սանոսյանը տևական ժամանակ գտնվում է 19/36 ընտրական տեղամասի տարածքում և ուղղորդում է ընտրողներին34/12 ընտրատեղամասում ՔՊ վստահված անձը ընտրատեղամասի ներսում և դրսում ուղղորդում է քաղաքացիներինԱհազանգ․ Սերգեյ Բագրատյանին մեղադրում են ընտրական գործընթացին միջամտելու մեջՈՒՂԻՂ. Էդմոն Մարուքյանը քվեարկում է թիվ 1/20 ընտրական տեղամասում Նարեկ Կարապետյանը մասնակցում է Սուրբ Սարգիս եկեղեցու կիրակնօրյա պատարագինՔաղաքացու կամքին միջամտելը՝ քրեորեն պատժելի արարք է. Գոհար ՄլոյանՍամվել Կարապետյանը կատարում է իր ընտրությունը. «Գնացե’ք ընտրության հանուն միասնության» Ահազանգ. 22/34 ընտրատեղամասում (Լոռի)Վարչական շրջանի ղեկավարն ուղղորդում ու վերահսկում է ընտրողներին«Ուժեղ Հայաստան» դաշինքի վարչապետի թեկնածու Սամվել Կարապետյանի մամուլի ասուլիսը՝ այսօրԺամը 11։00-ի դրությամբ ընտրողների ակտիվությունը գերազանցել է 2021 թվականի ցուցանիշը․ Գոհար Մելոյան23/06 ՔՊ վստահված անձիք՝ Նազելի Էվինյանը և Էրիկ Խլղաթյանը, մոտ են կանգնած քվեախցիկներին8/46 տեղամասում կոտրված է քվեատուփի կապարակնիքըԵրևանի Էրեբուննի վարչական շրջանի 10/12 տեղամասում քվեարկող քաղաքացին իր տան հասցեում հայտնաբերել է ԹՈՒՐՔ ընտրողի (տեսանյութ)23/53 տեղամասում քվեաթերթիկները հավաքվում են նախօրոք, այլ ոչ թե ընտրողի ներկայությամբՕձունի վարչական ղեկավարը և անտառտնտեսության պետը գյուղի բնակիչներին դիմավորում և ուղորդում են ընտրությանՇտապ․ Ահազանգ ՕշականիցՎանաձորի 23/11 տեղամասում հանձնաժողովի նախագահի ձեռքում անհասկանալի պայմաններում ծրար է հայտնվելՇտապ․ 21/29 Վարդենիկ գյուղի գյուղապետը ուղղորդում է մարդկանցՀամատարած խախտումներ Աջափնյակ վարչական շրջանի 6/46 ընտատեղամասումՄիջադեպ` Արաբկիրի 4/43 ընտրական տեղամասի մոտ․ ՔՊ-ի վստահված անձը ոստիկանին հակադարձել է, քաղաքացուն՝ վիրավորելՀայաստանը ունի ընդամենը մեկ առաջնային խնդիր․ Մհեր Ավետիսյան ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է ԲՀԿ նախագահ Գագիկ Ծառուկյանի քվեարկությունը` ուղիղ ԱԺ ընտրություններ. Սամվել Կարապետյանը քվեարկում է
Ամենադիտված