Խաղաղապահների ժամկետը երկարաձգելու իմ առաջարկը չընդունվեց, բայց հարցը դարձավ օրակարգային․ Փաշինյան
ՔաղաքականությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Մենք հենց Սոչիում առաջարկեցինք, որ որոշում կայացվի ԼՂ-ում տեղակայված ռուսաստանցի խաղաղապահների մանդատը երկարացնելու անորոշ ժամանակով, 20 տարով, 15 տարով կամ 5 տարով և այլն։ Ազգային ժողովում 2023թ–ի պետական բյուջեի նախագծի քննարկման ժամանակ հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Պետք է ասեմ, որ ինչպես ակնհայտ է բոլորիդ համար, այդ առաջարկը չընդունվեց, բայց նաև պիտի արձանագրեմ, որ, իմ ընկալմամբ, հարցը դարձավ օրակարգային։ Հարցը, այսպես թե այնպես, օրակարգային է, թեև ես ուզում եմ մեր բոլորի ուշադրությունը հրավիրել հետևյալ փաստի վրա․ նոյեմբերի 9-ի հայտարարությամբ ԼՂ-ում խաղաղապահների ներկայության ժամկետը երկարացվում է ինքնաբերաբար։ Այսինքն՝ դա կարող է չերկարացվել, եթե կողմերից որևէ մեկը առարկություն ներկայացնի ժամկետը լրանալուց 6 ամիս առաջ»։