Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Ամերիաբանկ․ Հայաստանի բանկային ոլորտի ավանգարդում

Հասարակություն

Ամերիաբանկի ֆինանսական տնօրեն Հովհաննես Թորոյանն հարցազրույց է տվել Global Markets ամսագրին՝ ներկայացնելով Բանկի ռազմավարությունն ու հիմնական գործոնները, որոնք ապահովել են Ամերիաբանկի հաջողությունը Հայաստանի բանկային համակարգում։ 

Հարցազրույցն ամբողջությամբ հասանելի է ստորև։   

  • Որո՞նք էին Ձեր բանկի ռազմավարական հիմնական ուղղությունները նախորդ տարվա ընթացքում: 

Ամերիաբանկը Հայաստանում առաջատար ֆինանսական հաստատություն է արդեն գրեթե մեկ տասնամյակ: Թեև 2022 թվականին համաշխարհային տնտեսության համար սկսվեց անորոշության հերթական փուլը, մենք կարողացանք պահպանել և ավելի ամրապնդել մեր դիրքերը՝ վերահաստատելով կայուն, ժամանակակից, մրցունակ և աճի զգալի ներուժ ունեցող ֆինանսական հաստատության համբավը։ 

Վերջին վեց ամսվա ընթացքում հիմնական շեշտը դրվեց թվային փոխակերպման, համապատասխանության գործառույթի ապահովման և ռիսկերի կառավարման վրա, որոնք մենք  համարում ենք մեր հետագա աճի հիմնական շարժիչ ուժը:  

  • Անդրադառնալով Ձեր բանկի նախորդ տարվա ֆինանսական ցուցանիշներին` կարո՞ղ եք նշել կարևորագույն կետերից մի քանիսը:

Ամերիաբանկը ֆինանսական ցուցանիշերի, ինչպես նաև նոր ծառայությունների  ու տեխնոլոգիաների մշակման ուղղությամբ հատկանշական ձեռքբերումներ է ունեցել։ Նախորդ տարվա ընթացքում մենք շարունակաբար ներդրումներ կատարեցինք թվայնացման ուղղությամբ, բարելավեցինք մեր հաճախորդների բավարարվածության ցուցանիշերը, ներքին արդյունավետությունը, արդիականացրինք մեր ծառայությունները և պարզեցրինք մեր գործընթացները: Կարողացանք պահպանել Բանկի ծախսերի և եկամուտների հարաբերակցության 40%-ից ցածր ցուցանիշը: Բանկը գրանցեց շահութաբերության տպավորիչ ցուցանիշեր  կապիտալի և իրացվելիության ամուր դիրքերով: Կապիտալի տարեկան եկամտաբերությունը կազմեց 28%, զուտ տոկոսային մարժան` 5.4%: Բացի այդ, Բանկը գրանցեց ոչ տոկոսային եկամուտի տպավորիչ աճ: Համաձայն մեր ռազմավարության՝ մանրածախ և ՓՄՁ վարկերը կազմեցին ընդհանուր վարկերի ավելի քան 60%-ը: Մանրածախ պորտֆելի բաղադրյալ միջին տարեկան աճի տեմպը եռամյա կտրվածքով կազմեց 30%, իսկ ՓՄՁ վարկերինը` 17,2%: Բանկը պահպանեց և շարունակեց ռիսկերի կառավարման ոլորտում իր կայուն քաղաքականությունը: Խնդրահարույց վարկերի ցուցանիշը շարունակաբար բարելավվեց բոլոր ուղղություններով` 2022 թվականին կազմելով 2,9%: Նախորդ երկու  տարվա ընթացքում պատշաճ պահուստավորման շնորհիվ վարկային ռիսկի արժեքը կազմեց շուրջ 0%: Միևնույն ժամանակ Ամերիաբանկն ապահովեց սպասարկման գերազանց որակ: Այդ մասին են վկայում հաճախորդների հավատարմության ցուցանիշը (NPS), որը կազմեց ավելի քան 75%, և հաճախորդների բավարարվածության ցուցանիշը` 9.5 միավոր 10 միավորից:  

  • Ձեր ընկերության ո՞ր զարգացող ուղղություններում եք ներդրումներ կատարել և նախատեսո՞ւմ եք արդյոք շարունակել ներդրումները: 

Որպես բանկ, որը կանգնած է եղել Հայաստանի բանկային ոլորտի կայացման և դրա փոխակերպման ակունքներում` Ամերիաբանկը շարունակում է ներդրումներ կատարել տեղեկատվական տեխնոլոգիաների (ՏՏ) և թվայնացման ոլորտում՝ հավատարիմ մնալով իր ռազմավարական առաջնահերթություններին: Հաշվի առնելով հաճախորդների աճի ցուցանիշերը` մենք նախատեսում ենք կենտրոնացնել մեր ուժերը ծառայությունների և առաջարկների խաչաձև վաճառքի, ինչպես նաև հաճախորդներին ավելի նորարար ծառայություններ առաջարկելու ուղղությամբ: Միևնույն ժամանակ, մշակվում են մի շարք գործողություններ, որոնք ուղղված են տնտեսության առանձին հատվածներում նոր հնարավորությունների բացահայտմանը, հատկապես այնպիսի հնարավորությունների, որոնք կնպաստեն նաև բանկային գործարքների և ոչ տոկոսային եկամուտի աճին: Կարևոր է նշել, որ Բանկի բոլոր գործարքների 90%-ից ավելին իրականացվում է Բանկի մասնաճյուղերից դուրս:  

Եվ վերջապես մենք կշարունակենք ընդլայնել և զարգացնել մարդկային կապիտալը, ինչպես նաև բարելավել աշխատանքի արդյունավետությունն ու աշխատակիցների մոտիվացիան ակտիվ  դասընթացների և վերապատրաստումների միջոցով: 

  • Շրջակա միջավայրի, սոցիալական և կորպորատիվ կառավարման ասպեկտները և կայունությունը բանկային ոլորտի կարևորագույն ռազմավարական ուղղություններից են: Ինչպիսի՞ էական նախաձեռնություններով է հանդես եկել Ձեր բանկը նախորդ տարվա ընթացքում, որոնք ցույց են տալիս, թե որքան կարևոր են նշված ասպեկտները և կայունությունը Ձեր հաստատության համար:  

Որպես Հայաստանի ֆինանսական համակարգի առաջատար` Աﬔրիաբանկը գիտակցում է առանցքային դեր ունենալու իր պատասխանատվությունը երկրի կայուն ապագա կառուցելու գործում: Մենք գիտակցում ենք, որ կլիմայի փոփոխությունը և բնապահպանական նմանատիպ ռիսկերն այսօրվա հասարակության գլխավոր մարտահրավերներից են: Դրանք ստեղծում են բնապահպանական, տնտեսական և սոցիալական էական ռիսկեր, որոնք խոչընդոտում են երկարաժամկետ աճն ու զարգացումը:  

Մենք աջակցում ենք ՄԱԿ-ի Կայուն զարգացման նպատակների (ԿԶՆ) իրագործմանը և դրա շրջանակում ֆինանսավորում ենք վերականգնվող էներգիայի, էներգաարդյունավետության, մաքուր էլեկտրաէներգիայի հասանելիության, «կանաչ» տրանսպորտի և տեխնոլոգիաների զարգացման ոլորտում կատարվող ներդրումները` այդպիսով տարբեր նախագծերի միջոցով աջակցելով նաև զարգացման ցածր մակարդակ ունեցող համայնքներին: 2009թ.-ից ի վեր Ամերիաբանկը տարբեր միջազգային ֆինանսական հաստատությունների աջակցությամբ նման ծրագրերի ֆինանսավորմանն է ուղղել ավելի քան 250 մլն ԱՄՆ դոլար:  

Ամերիաբանկը Հայաստանում կանաչ պարտատոմսեր թողարկող առաջին բանկն է և այս ոլորտի առաջատարը: 2020 թվականից ի վեր մենք թողարկել ենք ավելի քան 60 միլիոն ԱՄՆ դոլարի կանաչ պարտատոմս։  

  • Բանկերի միջև թեժ մրցակցություն է նորարարական թվային բանկային ծառայությունների մշակման ու ներդրման ոլորտում: Ի՞նչ նոր և նշանակալի ներդրում է կատարել Ձեր բանկը թվային բանկային ծառայությունների ոլորտում նախորդ տարի և ի՞նչ հաջողություն է գրանցել:

Թվային ոլորտում սպառողների վարքագծի սրընթաց փոխակերպման ֆոնին մենք կարողացել ենք խոստումնալից արդյունքներ ապահովել մեր ծառայությունների դիվերսիֆիկացման և թվայնացման ուղղությամբ: Պատասխանատվություն, ճկունություն, նորարարական մտածելակերպ և մշակույթ, որի հիմքում հաճախորդների կարիքները բավարարելու ցանկությունն է. այս ամենը կազմում է թվային փոխակերպման հաջողության բանաձևը: 

Այս համատեքստում, նախորդ երկու տարին ուշագրավ էր համապարփակ թվային էկոհամակարգի մշակման և գործարկման առումով: Շուկայում իր տեսակի մեջ առաջինը համարվող այս գործիքը բանկային և ոչ բանկային ծառայությունները միավորող մեկ համակարգ է, որն ընդգրկում է ավտոմեքենաների շուկան, հիփոթեքային շուկան, էլեկտրոնային առևտուրը, ինչպես նաև եզակի էկոհամակարգ ՓՄՁ-ների համար՝ վարկային հայտերի առցանց ներկայացման և մեքենայական ուսուցման վրա հիմնված վարկունակության գնահատման առաջադեմ հնարավորություններով: 

  • Համաշխարհային տնտեսության հեռանկարը բազմաթիվ մարտահրավերներ է պարունակում:  Որո՞նք են այն հիմնական ռիսկերը և տնտեսական մարտահրավերները, որոնց Ձեր բանկը կարող է հանդիպել առաջիկա 12 ամսվա ընթացքում:

Հայաստանն այս տարի զգալի տնտեսական աճ է գրանցել, սակայն դեռևս կան բազմաթիվ անորոշություններ, տեղի են ունենում փոփոխություններ, տնտեսության որոշակի ճյուղեր փոխակերպվում են, համաշխարհային մատակարարման շղթաներում տեղի են ունենում տեղաշարժեր, որոնք դեռ նոր պետք է իրենց ազդեցությունն ունենան երկրի տնտեսության վրա։

Թեև նշված անորոշությունները դժվարացնում են երկրի առաջատար ֆինանսական հաստատության կառավարումը, թվարկված մարտահրավերները նաև բազմաթիվ հնարավորություններ են ստեղծում: Տոկոսադրույքների ակնկալվող աճի, ռիսկի որոշակի պարամետրերի վատթարացման, կլիմայի փոփոխություններին առնչվող գործողությունների անհրաժեշտության աճի և մեր հաճախորդների շրջանում թվային գաջեթներից կախվածության աճի պայմաններում Ամերիաբանկը կշարունակի կենտրոնանալ տվյալահեն թվային փոխակերպման, ռիսկերի պատշաճ կառավարման և շրջակա միջավայրի, սոցիալական ու կորպորատիվ կառավարման ուղղությունների ընդլայնման վրա` հասնելու մեր առաքելության իրականացմանը, այն է`  բարելավել մարդկանց կյանքի որակը:

Ամերիաբանկի մասին 

Աﬔրիաբանկը Հայաստանի խոշորագույն ֆինանսական հաստատություն է և ՀՀ տնտեսական ոլորտի առավել նշանակալի դերակատարներից մեկը, որի ակտիվները գերազանցում են 1 տրիլիոն ՀՀ դրամը։ Հանդիսանալով դինաﬕկ զարգացող ունիվերսալ բանկ` Ամերիաբանկը սպասարկման բազմաֆունկցիոնալ հարթակի միջոցով մատուցում է նորարարական բանկային ծառայությունների ընդարձակ փաթեթ` թվային պրոդուկտների հստակ շեշտադրմամբ:

Բանկն առաջնորդվում է հաճախորդամետ քաղաքականությամբ՝ թվային ժամանակակից միջավայրում սպասարկման բարձր որակ և բանկային փորձառություն ապահովելու նպատակով։

Ամերիաբանկը որդեգրել է բիզնեսի պատասխանատու վարման քաղաքականությունը` նպաստելով Հայաստանի անցմանը դեպի կայուն ապագա: 

Իսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա ԿիմԽաբի Ալոնսոն միանում է ՖԻՖԱ-ի դեմ բողոքի ալիքինԻսպանիայի սահմանն ապօրինի հատած 37 հազար 500 ներգաղթյալ վերադարձվել է Մարոկկո«Անվճար բոնուսներ խաղերում». IDBank-ը զգուշացնում է դպրոցականների դեմ ուղղված կիբերհարձակումների մասինԿոտայքում մեկ օրում չորս մարդու կյանք խլած Թադևոս Հովակիմյանը կրկին անմեղսունակ է ճանաչվելՄարուքյանը ահազանգում է․ Ադրբեջանը հայերին ներկայացնում է որպես «մարդակերներ»
Ամենադիտված