Կասիլյասը հնարավոր է կարիերան շարունակի Նյու Յորք Սիթիում
ՍպորտTert.am-ը գրում է .
«Պորտուի» դարպասապահ Իկեր Կասիլյասն ամենայն հավանականությամբ ամռանը կլքի թիմը:
Ինչպես հայտնում է «A Bola»-ն, իպանացի դարպասապահը կարիերան շարունակելու հնարավորություն ունի Ամերիկայի Միացյալ Նահանգներում: Ըստ աղբյուրի՝ Կասիլյասի ծառայություններով հետաքրքրված է «Նյու Յորք Սիթին»:
Կասիլյասը Պորտուգալիայի ընթացիկ առաջնությունում մասնակցել է 19 հանդիպման: