Միջանցքը կդառնա Հայաստանի պետականության վախճանը. Հրանտ Բագրատյան
Ուշադրության կենտրոնումՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Լազարեւյան ակումբի քննարկման ժամանակ ՀՀ նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանն ասաց, որ դատապարտում է Զատուլինի` Հայաստան մուտքի արգելքի որոշումը։
Անդրադառնալով Զանգեզուրի, այսպես կոչված միջանցքին, Բագրատյանն ասաց, որ նման կետ չկա նոյեմբերի 9-ի համաձայնագրում։
«Տալ միջանցք` նշանակում է կտրել Սյունիքը Հայաստանից»,-ասաց Հրանտ Բագրատյանը։
Վերջինս հիշատակեց Նիկոլ Փաշինյանի գրած հոդվածը, որտեղ գրված էր, որ Ռուսաստանին անհրաժեշտ է այդ միջանցքը, որ կարողանա այդպիսով պահել վերահսկողությունը Հայաստանի վրա։ Բագրատյանը հարցադրում արեց, թե` ինչու պետք է Ռուսաստանը փորձի վերահսկողություն պահել Հայաստանի վրա, մի՞թե Հայաստանը հրաժարվելու է իր դաշնակցային պարտավորություններից։
Բագրատյանը նշեց, որ տեսնում է, թե որքան արագ է ընկնում Ռուսաստանի վարկանիշը Հայաստանում եւ թե որքան հմտորեն կօգտագործեն Հայաստանի ներկայիս իշխանություններն այդ հանգամանքը։
Նախկին վարչապետը շեշտեց` միջանցքի տրամադրումը կլինի Հայաստանի պետականության վախճանը,եւ պետք չէ միջանցքը շփոթել կոմունիկացիայի կամ ճանապարհների հետ։
Իսկ եթե Ռուսաստանը հեռանա տարածաշրջանից, չէ՞ որ դրա պատմական նախադեպը կա ու հայտնի է, թե դրանից հետո ինչ է տեղի ունեցել։ Բագրատյանը եզրափակեց, որ իրեն Հայաստանի սուվերենության փոփոխության հարցն է հետաքրքրում, թե` դեռ որքան է անկում ապրելու Հայաստանի սուվերենությունը։