Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ
ՔաղաքականությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առանձին հանդիպումներ կանցկացնի Հայաստանի եւ Ադրբեջանի առաջնորդներ Նիկոլ Փաշինյանի եւ Իլհամ Ալիեւի հետ։ Այս մասին հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։
Նշվում է, որ ռուսական կողմի նախաձեռնությամբ հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի կունենան եռակողմ բանակցություններ Պուտինի, Փաշինյանի եւ Ալիեւի մասնակցությամբ։
«Նախատեսվում է Ռուսաստանի, Ադրբեջանի եւ Հայաստանի առաջնորդների միջեւ 2020 թվականի նոյեմբերի 9-ին, 2021 թվականի հունվարի 11-ին եւ նոյեմբերի 26-ին կնքված եռակողմ համաձայնագրերի իրականացման, ինչպես նաեւ Անդրկովկասում կայունության եւ անվտանգության ամրապնդման հետագա քայլերի քննարկում։ Կքննարկվեն նաեւ առեւտրատնտեսական եւ տրանսպորտային կապերի վերականգնման եւ զարգացման հարցեր»,-ասվում է հաղորդագրության մեջ։