Ոչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Եմենի «Անսար Ալլահ» խմբավորումը, Բաբ էլ-Մանդեբի նեղուցով անցնելու դիմաց, մտադիր է վճար սահմանել առևտրային նավերի համար. Զաքարյան Մոլդովական փողոցում ապoրինի ծառահատումների դեպքով ԲԸՏՄ-ն հաղորդում է ներկայացրել Քննչական կոմիտե Թրամփը հնարավոր է համարում Սաուդյան Արաբիայի և Իսրայելի հարաբերությունների նորմալացումը


Անօդաչուների պատերազմ. մենք պատրա՞ստ ենք. armeniasputnik

Հասարակություն

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Եկեք անկեղծ լինենք։ Ոչ բոլորն են ծանոթ այն բավական հետաքրքիր տեսությանը, ըստ որի, տարբեր ազգեր, հասարակության տարբեր շերտեր և նույնիսկ առանձին մարդիկ միանգամայն տարբեր ժամանակային հատվածներում են գտնվում։

Ասենք, հարևանս արդեն վաղուց ղեկավարվում է 21-րդ դարի սկզբունքներով և զբաղվում է արհեստական ինտելեկտով, մինչդեռ ես դեռ շարունակում եմ ապրել Լև Տոլստոյի կամ առնվազն Ուիլյամ Ֆոլքների ժամանակների պատկերացումներով։ Ու երբ լսում եմ հերթական տափակ մեղադրանքը՝ բա դու ինչո՞ւ սահմանային մեր դիրքերում չես, հասկանում եմ, որ մարդիկ պարզապես մնացել են նախապատերազմյան ժամանակաշրջանում։ Չէ՞ որ վերջին պատերազմի ընթացքում տեսանք, թե ինչպիսի վճռորոշ դեր են խաղում անօդաչու թռչող սարքերը և առնվազն միմյանց պիտի նախատեինք՝ բա դու ինչո՞ւ քո լուման չես ներդրել հայկական դրոնների ստեղծման գործում, կամ գոնե՝ բա դու ինչո՞ւ չես ցանկանում գնալ հատուկ դասընթացների և դառնալ անօդաչուների օպերատոր։

Օրերս նույնիսկ աշխարհի ամենահարուստ մարդը՝ միլիարդատեր Իլոն Մասկը, փաստեց. «Մարդկության պատմության նոր փուլ է սկսվել՝ դրոնների պատերազմների դարաշրջանը»։ Իհարկե, արդարացում միշտ էլ կգտնենք՝ դրոնների զանգվածային արտադրություն չենք կազմակերպում, որովհետեւ փող չունենք, դրսից էլ չենք գնում, քանզի որոշ պետություններ զենքի ձեռքբերման հարցում մեզ խոչընդոտում են։ Ա՜յ քեզ բան։ Բայց ախր հայտնի է, որ այլ պետություններում այդ ամենը, ընդհակառակը, միայն խթանում է դրոնների մշակումը։ Գոնե հարևան Իրանին նայեք։ Սկսեց անօդաչուներ պատրաստել, որովհետեւ ավանդական ռազմական ինքնաթիռներ չէր կարողանում գնել միջազգային պատժամիջոցների պատճառով։ Եվ այդ անօդաչուները, մանավանդ «կամիկաձեները», բավական էժան են հենց նրա համար, որ Իրանը հսկայական ծախսեր անելու հնարավորություն չունի։

Սիրում ենք օր ու գիշեր խոսել հայ-իրանական բարեկամական կապերի մասին, իսկ գոնե փորձե՞լ ենք ուսումնասիրել, թե ինչպես պատժամիջոցներից տարիներ շարունակ տառապող մեր հարևան երկիրը ոչ միայն կարողացավ դրոնների զանգվածային արտադրություն կազմակերպել, այլև վաճառքի հանել դրանք դրսում։ Եվրոպական լրատվամիջոցներից մեկի վկայությամբ, այժմ իրանական դրոնների համար հերթի է կանգնած առնվազն 12 երկիր։

Այո՛, շատ ճիշտ եք, Shahed-136 տիպի իրանական «կամիկաձեները» բավական պարզունակ են և, ինչպես մասնագետներից մեկն է փաստել, դրանց միակ նպատակն է օդ բարձրանալ, հասնել նախօրոք նշված կետին և պայթել։ Բայց դրանք ունեն նաև մի շարք կարևոր առավելություններ՝ պատրաստված են այնպիսի նյութերից, որոնք ի զորու չեն հայտնաբերել ռադիոլոկացիոն կայանները, արձակելը շատ հեշտ է՝ դրա համար կարելի է օգտագործել նույնիսկ հասարակ բեռնատարը, և ամենագլխավորը՝ էժան են, այսինքն` հենց օդ բարձրացան ու խփվեցին հակառակորդի հրթիռով, դա, միևնույն է՝ փոքրիկ հաղթանակ է, որովհետև հակառակորդը առնվազն մի հրթիռ կորցրեց, որը մի քանի անգամ ավելի թանկ է դրոնի արժեքից։

Ավելին, պարզագույն դրոնները սովորաբար արձակվում են, այսպես ասած, «երամներով»։ Եվ եթե նույնիսկ 10-ից 8-ը վայր գցեց հակառակորդը, մեկն էլ ճանապարհից շեղվեց՝ այն միակը, որը հասավ նպատակակետին, այնպիսի վնաս հասցրեց, որը գերազանցում է բոլոր 10 «կամիկաձեների» արժեքը։ Լոնդոնյան «Գարդիան» թերթը փաստում է՝ Ուկրաինայի երկնքում վերջերս հայտնված դրոնների ընդհանուր արժեքը կազմել է մոտ 14 միլիոն դոլար, իսկ դրանք վայր գցելու համար Ուկրաինայի զինուժը ծախսել է ուղիղ երկու անգամ ավելի՝ 28 միլիոն դոլար։

Եվ վերջապես։ Ինչո՞ւ ենք միայն մեկ ուղղությամբ մտածում՝ եթե մեր հակառակորդը դրոն ունի, մենք էլ անպայման պիտի ունենանք։ Միգուցե արժե բոլորովին այլ կերպ ձևակերպել մեր նպատակը՝ եթե հակառակորդը դրոն ունի, մենք էլ պիտի ունենանք այդ դրոնը չեզոքացնելու հնարավորություն։ Մանավանդ որ ողջ աշխարհն է այսօր դրա մասին մտածում և արդեն բազմաթիվ միջոցներ է մշակել։ Խոսքը հակաօդային պաշտպանության ավանդական համակարգերի մասին չէ, այլ այնպիսի էլեկտրոնային սարքերի, որոնք պարզապես խափանում են դրոնի աշխատանքը, խզում են նրա կապը օպերատորի հետ, նույնիսկ ունակ են հենց թռիչքի պահին վերածրագրավորել հակառակորդի անօդաչուն այնպես, որ այն վայրէջք կատարի քո ուզած վայրում։

Չեմ համարձակվի միանշանակ ասել՝ գոնե պատերազմից հետո մենք աշխատանքներ տանո՞ւմ ենք այս ուղղությամբ, թե՞ բարձրաստիճան զինվորականներն առաջվա պես խորհուրդ են տալիս երկրի ղեկավարությանը հսկայական գումարներ հատկացնել մի երեք կործանիչ գնելու համար։ Չեմ համարձակվի, որովհետեւ բացարձակ գաղափար չունեմ, թե որոշումներ կայացնողների շրջանում ո՞ր մտածողությունն է գերակայում։ Չէ՞ որ այնուամենայնիվ ռացիոնալ հատիկ կա այն տեսությունում, ըստ որի, այսօր մեզ շրջապատում են մարդիկ, որոնք իրականում տարբեր ժամանակահատվածներում են ապրում։

   armeniasputnik
«Նոա»․ Մտահոգիչ է, որ Հայաստանի Պրեմիեր լիգան մինչ օրս չունի տիտղոսային հովանավորԵրեկ բավականին թեժ բանավեճ ստացվեց մի շարք հանրային գործիչների հետ. Աննա ԿոստանյանԵրբ բյուջեն դատարկվում է, թիրախում հայտնվում է մասնավոր սեփականությունը. Հրայր ԿամենդատյանՊատերազմը և եղանակային պայմանները սպառնում են համաշխարհային գների աճին. Bloomberg«Գանձասար»-«Արարատ-Արմենիա» հանդիպումը դադարեցվել է հոսանքազրկման պատճառովԻսրայելի բանակը հարվածել է Գազայում ՀԱՄԱՍ-ի զենքի պահեստներինՄոսկվայի ռեստորաններից մեկում պայթյուն է եղել.կա երեք զոհԿոտայքի մարզում բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԱրտակարգ դեպք Երևանում․ Սիսակյան փողոցում վերելակը 8-րդ հարկից ընկել է հորանը․ կան վիրավորներՀայկական գյուղմթերքի արտահանումը Վրաստան շարունակվում է ընդլայնվելԱԺ «Ուժեղ Հայաստան» խմբակցության ղեկավար է ընտրվել Նարեկ Կարապետյանը, խմբակցության քարտուղար՝ Տիգրան ԱբրահամյանըՈւԵՖԱ-ն Ինֆանտինոյին կոչ է արել հրաժարական տալԱՄՆ-ը Իրանում գտնվող կառույցին հարվածել է գրեթե մեկ տոննա քաշով ռումբովՊակիստանում ձնահոսքի հետևանքով զոհվել է Նեպալցի ռեկորդակիր լեռնագնացը«Առինջ Մոլ» առևտրի կենտրոնի մոտ բախվել են «Mercedes CLA»-ը, «Mercedes B»-ն և «Nissan Teana»-նԻտալիայում երկրաշարժի զոհերի թիվը հասել է 26-իԿիևյան կամրջի տակ հայտնաբերվել է դաշնակահար կնոջ դի․ նախաձեռվել է քրեական վարույթՓրկարարները նկուղից հեռացրել են մոտ 25 տոննա ջուրԱվետիք Չալաբյանը լքել է "McKinsey" ընկերությունն ու վերադարձել Հայաստան՝ նվիրվելով հայ ժողովրդին և մեր երկրին Մենք Նժդեհի ժառանգներն ենք, և մեր պայքարը հայ մնալու, ազատ լինելու համար է. Մենուա ՍողոմոնյանԵվրոպայի մեր գործընկերները Արցախի հարցում համակարծիք են «ՀայաՔվեի» դիրքորոշման հետ. Արմեն ՄանվելյանՔՊ կշարունակի բավարարել օտար շահերը, եթե անգամ այն տանելու է բախման կամ նոր սպառնալիքների․ Զաքարյան Հնարավոր չէ մեր օրերում պատկերացնել, որ գործատուները իրենց պետական վճարումները պատշաճ չեն կատարում. Հրայր ԿամենդատյանԳյուղերում մոտ 2300 ուսուցիչ կորցնելու է աշխատանքը, եթե փակվեն դպրոցները. Ատոմ ՄխիթարյանԳնա՛ Նիկոլ, որ այլևս զոհեր չունենանք. դու մահ ես սփռում ողջ Հայաստանում. Արամ ՊետրոսյանԸնտրացուցակների վերլուծություն․ մարզային քվեներ, ԵԱՏՄ խնդիրներ և Արևմուտք-ՌԴ բախումԱզատություն Ավետիք Չալաբյանին, ազատություն քաղաքական ու խղճի բոլոր բանտարկյալներին Երևանում և Բաքվում. Մենուա ՍողոմոնյանՏորֆային տարածքներում արևային վահանակները կօգնեն վերականգնել թռչունների պոպուլյացիաները Մեր հայրենակիցներին Հայաստան վերադարձի համար պետք է առաջարկենք շատ լավ պայմաններ. Արսեն ԳրիգորյանԽոսքից` գործ. հանքարդյունաբերության և բարձր տեխնոլոգիաների ոլորտները գործակցելու մեծ ներուժ ունեն. տեսանյութԵրևանի քաղաքապետարան, հրապարակային հնչեցրեք, ի՞նչ հիմքով եք այդ գույքը վերցրել «Մուլտի Ուելնես Կենտրոնից»Փաշինյանը պատրաստ է ամեն քայլի՝ միայն թե մնա իշխանության․ Ավետիք ՉալաբյանՈչ միայն զուտ կապ, այլև ազգային անվտանգության համակարգի կարևոր օղակ. «Փաստ» Էլ ինչ օրենք, ինչ արդարադատություն, ինչ իրավապահ համակարգ... «Փաստ» «Իշխանությունը զավթել են ժողովրդից, պետք է պայքարենք մեր իրավունքների վերադարձի համար». «Փաստ» Եկեղեցու դեմ իշխանության պատերազմը մտնում է նոր՝ ավելի խայտառակ փուլ. «Փաստ» Ի՞նչ ճակատագիր է սպասվում ՀԿՄ Դիլիջանի ստեղծագործական տանը. «Փաստ» Մյուսները՝ հե՞չ. «Փաստ» Հիմնարար հակասություններ, խորացող մտահոգություններ. «Փաստ» Նոր Հաճնի կամրջի տակ հայտնաբերվածն ազգությամբ ռուս է՝ 14 տարեկանՕգոստոսի 4-ին, 5-ին, 6-ին և 7-ին գազ չի լինելուՄի՛ եղիր հեզ. Նարեկ Կարապետյանը դիմել է Ռուբեն ՀախվերդյանինԻտալիան փակում է երկրի ծովային և օդային սահմանները Իսպանիայի հետՇախմատի Եվրոպայի մինչև 18 տարեկանների առաջնությունում Հայաստանի թիմը հաղթել է Իսրայելի թիմինՌԴ ՊՆ․ ՀՕՊ-ը խոցել է 223 ուկրաինական անօդաչուՀանքարդյունաբերության ապագան՝ թվային լուծումներում. Mining Innovation Summit 2026Երևանում կողոպտել են «Իդրամի» ինկասացիայի ավտոմեքենան՝ տանելով 34 պարկ փողի կապոցԷլեկտրաէներգիայի ընդհատումներ՝ Երևանում և մարզերումԺամեր առաջ Կենտրոն վարչական շրջանի փողոցներից մեկում ստորգետնյա մալուխի հերթական վթարըՄեզ վրա հարձակվելով՝ ահաբեկիչները թաքցնում են իրենց իրական դրդապատճառները և մեղադրում մեզ ռազմական ապրանքներ վաճառելու մեջ․ Տատյանա Կիմ
Ամենադիտված