Դումանյանը՝ երեք բուհերը միավորելու հարցի մասին
ՔաղաքականությունՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Առանձին վերցրած մեկ բուհի հետ խնդիր չկա, կա գործընթաց, որն ընթացքի մեջ է, կա ընդհանուր բուհական համակարգի բարելավման, որակի բարձրացման, միջավայրի ձևավորման խնդիր և մենք շարժվում ենք այդ ուղղությամբ, լրագրողների հետ զրույցում անդրադառնալով երեք բուհերի միավորման խնդրին՝ ասաց ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը:
Լրագրողի այն հարցին, թե ինչու քննարկում չի իրականացվում ուսանողների և դասախոսների հետ, Դումանյանն ասաց.
«Ցանկացած գործընթաց գնում է սահմանված կարգով, որևիցե մեկը չի արհամարհվում, որևիցե մեկը չի գերագնահատվում: Ղեկավարը նրա համար է, որպեսզի որոշում կայացնի, ամենավտանգավոր ղեկավարները նրանք են, որոնք պարտավոր են որևիցե որոշում կայացնել, բայց խուսափում են այդ որոշումը կայացնելուց: Ժողովրդի հետ քննարկել, դասախոսական կազմի հետ քննարկել, ուսանողների հետ քննարկել արտահայտությունների մեջ պետք է դնել բովանդակություն»:
Խոսելով ակադեմիական քաղաքի ստեղծման ժամանակ բուհերի շենքերի տեղափոխման մասին՝ ԿԳՄՍ նախարարն ասաց. «Քննարկվում են, որ բուհերի շենքերը մնալու են հենց բուհերի բալանսում: Շատ հետաքրքիր տարբերակներ կան, մասնավորապես անձեռնմխելի կապիտալի, հիմնադրամի տարբերակները, օրինակ բուհը կարող է կուտակել որոշակի գումարներ, դնել այդ հիմնադրամում, ֆոնդում և նա անձեռնմխելի է այն իմաստով, որ այդտեղ եղած գումարները պետք է ծախսվեն միմիայն կրթական նպատակներով: Չկա վաճառքի որևիցե ծրագիր, որևիցե առևտրական ցանց, հյուրանոցային համալիր, բացարձակապես նման հարց չի քննարկվել»: