Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը Գազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց Ճապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ


Վերջին փամփուշտն ինձ համար եմ պահում. 33 տարեկանում զոհված Արորիկը հատուկջոկատային էր, 44-օրյայի մասնակից

Փնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ

Ադրբեջանական վերջին ռազմական ագրեսիայի ժամանակ իր ձեռքով փորած խրամատում զոհվել է հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը։ Վերջինս դիրքի ավագն էր. ժամկետայիններին ասել է պատսպարվեք, իսկ ինքը միայնակ մի քանի ժամ կռիվ տվել թշնամու՝ անհամեմատ մեծաթիվ ուժերի դեմ։

«Մոր հետ վերջին անգամ որ խոսել է, ասել է՝ Աստծո կամոք այս անգամ որ գամ, ամուսնանալու եմ։ Հրամանատարն էլ քառասունքին որ եկավ, նույն բանն ասաց։ Փաստորեն Արորիկն ասել էր՝ 10 օրով արձակուրդ կտա՚՞ք, գնամ նշանվեմ, հրամանատարն էլ ասել էր՝ ոչ թե 10 օր, այլ մի ամիս կտամ, մենակ թե գործերն ավարտենք, նոր։ Նոր դիրք էին սարքում... էնպես ստացվեց, որ իր ձեռքով սարքած դիրքում էլ զոհվեց...»,-«Փաստինֆո»-ի հետ զրույցում պատմում է Արորիկի քեռին՝ Մուրադ Խամոյանը։

Արորիկը 33 տարեկան էր, զինվորական կյանքով էր ապրում 2011 թվականից։ Չնայած ոչ այդքան երկար զինվորական կենսագրությանը, Արորիկը հարուստ ճանապարհ է անցել և նրա խիզախությունն աննկատ չի մնացել հրամանատարության կողմից։

«Լավ հետախույզ էր, քանի հատ պատվոգիր ունի. վերջինը մի քանի օր առաջ են ուղարկել։ Որ Ագրարայինն ավարտեց, լեյտենանտի կոչում տվեցին։ Շուտով պիտի ավագ լեյտենանտ ստանար... Անեզր, անսահման սիրում էր Հայրենիքը, ազգային երգը, պարը... Կադրերը կան, թե ոնց է յարխուշտա զարկում, քոչարի պարում...»,-ասում է քեռին։

Առաջին դասարանից Արորիկը «Ծովասար» երգի պարի համույթ է հաճախել։ Որտեղ կար ազգայինը, այնտեղ նաև ինքն էր։
Ծառայության հետ կապված ոչինչ Արորիկը չէր պատմում ոչ տանը, ոչ բարեկամներին։ Քեռին ասում է՝ այդ առումով չխոսկան էր վերին աստիճանի։ 44-օրյա պատերազմի ժամանակ, լինելով Շուշիից վերջինը դուրս եկածների թվում, համեստորեն լռում էր նաև այդ ամբողջ ընթացքում գլխով անցածի մասին։ Վերջին օրերին միայն Շուշիից մի անգամ զանգել է մորը, ասել՝ ես լավ եմ ու անջատել։

«Անցած ամառն էր՝ ծիրան էինք քաղում, ասացի՝ Արորիկ, բա որ գերի ընկնեիր, ո՞նց էր լինելու, ասաց՝ քեռի, դու այդպիսի՞ կարծիք ունես իմ մասին։ Վերջին փամփուշտը միշտ ինձ համար կպահեմ. ես թուրքին գերի ընկնողը չեմ, ինձ կպայթեցնեմ, բայց գերի չեմ ընկնի»,-հիշում է քեռին ու ավելացնում՝ պատերազմի ամբողջ ընթացքում ընդամենը մի անգամ քանի ժամով է եկել Երևան, մասնակցել իր հրամանատարի՝ ՀՀ ազգային հերոս Վահագն Ասատրյանի հուղարկավորությանն ու հետ գնացել։

Հատուկջոկատային Արորիկ Հովհաննիսյանը զոհվել է սեպտեմբերի 13-ին՝ ներքին Շորժայի հատվածում։ Նրա մարմինը գտել են միայն հոկտեմբերի 7-ին։ Այդ ամբողջ ընթացքում ծնողները հույսը չէին կորցնում, որ Արորիկը ողջ է։

«Էլ դիահերձարան չի մնացել, որ չգնանք։ Մայրն էլ մինչև ամսի 7-ը եկեղեցիներից տուն չէր գալիս։ Հիմա էլ ասում է՝ թող գոնե ես լինեմ վերջին սևազգեստ մայրը...»,-պատմում է 33 տարեկանում նահատակված Արորիկ Հովհաննիսյանի քեռին։

 
Սահմանադրական կարգի տապալման ընթացքը Հայաստանում. իշխանությունների տարանջատման սկզբունքի յուրացումը. «Փաստ» Էլեկտրաէներգիայի ընդհատումներ կլինեն Երևանում և մարզերում Սուրեն Պապիկյանը չհայտարարված ստուգայց է կատարել ՊՆ զորամասերից մեկը Բուլղարիայում սպանվել է Բոտև ֆուտբոլային ակումբի սեփականատերըԲազմաթիվ հասցեներում լույս չի լինելուԵվրոպայի հետ պшտերազմը «շատ կարճ» կլինի․ ԶախարովաԱդրբեջանն ու Թուրքիան ավելի քան 500 մլն դոլարի պաշտպանական պայմանագրեր են կնքելԺամանակը կգա, և ես բոլոր պորտուգալացիներին կասեմ ողջ ճշմարտությունը․ ՌոնալդուՀնարավոր է կարկուտ տեղա․ եղանակն՝ առաջիկա օրերինՀաստատվել է Կիպրոս-Հայաստան հանդիպումը սպասարկող մրցավարական անձնակազմըԿենսաթոշակառուների ուշադրությանը․ բանկային ծառայություններից օգտվելու կարգը փոխվում է․ ի՞նչ պետք է իմանալՀին նմուշի փաստաթուղթը մինչև ե՞րբ է վավեր․ մանրամասներ«Արցախ TV»-ն կարճատև դադարից հետո հանդես կգա նոր և արդիականացված նախագծերով«Արցախ TV»-ն իր ներկա կազմով դադարեցնում է գործունեությունը. «Արցախ TV»-ի տնօրենՕրական ավելի քան 20 հազար հետազոտություն․ ինչ հնարավորություններ ունի Երևանում գործող HELIX Armenia լաբորատոր համալիրը«ՎԱԶ 2105»-ը Գագարին-Ծաղկունք ճանապարհին հայտնվել է ձորումԱմենաքննարկված Dvin Crown նախագիծը․ Երևանի կենտրոնում ձևավորվել է բրենդների նոր տեսանելիության հարթակԳերմանիայից Հայաստան առաջին անգամ օդային ճանապարհով ներմուծվել են հոլշտեյն ցեղի տոհմային երինջներԿարող են լսվել պայթյունանման ձայներ․ ՊՆ-ն զգուշացնում էԵրեկոյան քաղաքի առանձին հատվածներում հնարավոր է կարճատև անձրև և ամպրոպԱՄՆ-ում Կասպարովի ու Պոնոմարյովի դեմ մահափորձեր են նախապատրաստվել. El MundoԸնդդիմությունը միջազգային դիտորդներին ներկայացրել է Հայաստանում ժողովրդավարության հետընթացի և քաղաքական հետապնդումների վերաբերյալ փաստեր. Էլինար ՎարդանյանԵԱՏՄ երկրներում անցած տարի հայտնաբերվել է ավելի քան 9,5 մլն միավոր կեղծված ապրանքԿԲ-ն զգուշացնում է՝ «My Fin» չլիցենզավորված ընկերությունը 1 հպումով վարկեր է առաջարկումՄԻՊ ներկայացուցիչները «Շիրակի երեխայի խնամքի կենտրոն» հաստատությունում արձանագրել են մի շարք խնդիրներՄոլդովան հայտնել է, որ իր տարածքում ռուսական ԱԹՍ է պայթելKomatsu PC 3000-ի գործարկմանն ընդառաջ՝ օպերատորները 10-օրյա գործնական դասընթաց են անցել Ամերիաբանկը` Հայաստանի ամենանորարար թվային բանկը. 9 մրցանակ` Global Finance-ի «Լավագույն թվային բանկ» մրցանակաբաշխությունում Մեր ռազմաքաղաքական ղեկավարությունը ժողովրդին տանում է փակուղու ճանապարհով. Ավետիք ՉալաբյանՌուսաստանից տնտեսապես հեռացումը իր հետ շատ վտանգներ է բերելու. Արմեն Մանվելյան300,000 ադրբեջանցու չվերաբնակեցնելու մասին Փաշինյանի խոստումը հերթական սուտն է․ տեսանյութԳազայում իսրայելական հարձակումներից տասնյակ մարդիկ են զոհվել ու վիրավորվել Վրաստանի խորհրդարանը գույքահարկից ազատել է տարեկան մինչև 100 հազար լարի եկամուտ ունեցող անձանց «Shirak Restart». ֆինանսավորման նոր հնարավորություններ Շիրակի մարզի բիզնեսի համարՃապոնիայի պաշտպանության նախարարությունը հայտարարել է ԱՄՆ-ի հետ լայնածավալ համատեղ զորավարժություններ անցկացնելու մասին ՎՏԲ-Հայաստան Բանկը կորպորատիվ հաճախորդներին առաջարկում է ազատ միջոցների կառավարման արդյունավետ լուծումներՌեփեր Փի Դիդին ԱՄՆ-ի բանտում գումարի դիմաց տարբեր արտոնություններից է օգտվում. NBC ՌԴ-ն ողջ աշխարհով մեկ չի վազելու և ողորմություն չի մուրալու, ինչպես ոմանք. Պուտին Մակրոնը հայտարարել է, որ Եվրոպան էներգետիկ ճգնաժամի առջև է կանգնած Երևան-Երասխ ավտոճանապարհին 67-ամյա վարորդը «Opel Astra»-ով բախվել է բաժանարար գոտու երկաթե արգելապատնեշներին, կոտրել դրանք, որոնցից մեկն էլ հայտնվել է ավտոմեքենայի սրահում․ կա վիրավnր Երեխայի ծննդով պայմանավորված աջակցության չափը նախատեսվում է սահմանել 1 մլն դրամ՝ անկախ երեխայի կարգաթվից. նախագիծ ԵՄ-ի հետ հարաբերությունների ճանապարհային քարտեզը անորոշ վիճակում է. Արեգ ՍավգուլյանՎոլոդինը վերընտրվել է Պետդումայի նախագահի պաշտոնում Փաշինյանը ծրագրում է վախեցնել հասարակությանը՝ զիջումներ պարտադրելու համար․ այսպես է իրեն պահում թույլ առաջնորդը․ Դավիթ ՂազինյանԱրաղչին Փեզեշքիանին է ներկայացրել բանակցությունների վերաբերյալ ԱՄՆ-ի նոր առաջարկները Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ. ջերմաստիճանը կնվազի 3-5, 4-ի գիշերը՝ ևս 3-6 աստիճանով Ճապոնիայում տեղի է ունեցել 6,0 մագնիտուդով երկրաշարժ Չինաստանը և Ռուսաստանը կուժեղացնեն համագործակցությունը. ՉԺՀ ԱԳՆ Պետական համակարգում աշխատավարձի բարձրացումը՝ խթա՞ն, թե՞ անարդարություն Սոցիալապես ծանր պայմանների պատճառով շատ երեխաներ դպրոց չեն հաճախում. Ատոմ Մխիթարյան
Ամենադիտված