Եթե ինչ-որ մեկն ԱԱ-ից առաջ վնասվածք ստանալու վախի պատճառով չի ուզում աշխատել, ասում եմ՝ տանը մնա․ Անչելոտի
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Ռեալի» գլխավոր մարզիչ Կառլո Անչելոտին ՉԼ խմբային փուլի «Լայպցիգի» դեմ խաղից առաջ խոսել է թիմի ֆուտբոլիստների տրամադրվածության մասին՝ աշխարհի առաջնությանն ընդառաջ։
«Նպատակը լավ խաղ ցույց տալն է, որ մոռանանք մրցաշարի այս փուլի մասին։ Հիմա մրցաշրջանի լարված շրջանն է, շատ խաղեր կան։ Ինձ համար չապից շատ են խաղերը, բայց մենք լավ ենք գլուխ հանում։
Չեմ կարծում, թե խաղացողներն արդեն մտովի աշխարհի առաջնությանն են գտնվում։ Պիտի մտածեն, որ որքան շատ խաղան, այնքան լավ մարզավիճակով կներկայանան մրցաշարին։ Հիմա բոլորն ուզում են մարզվել։ Եթե ինչ-որ մեկը վախի պատճառով չի ուզում աշխատել, ասում եմ, որ տանը մնա։ Շատ լավ ֆիլմեր ու սերիալներ կան»,- Անչելոտիի խոսքերն է փոխանցում Mundo Deportivo-ն։