Ես չեմ փոխվել. Ռոնալդու
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուն սոցիալական ցանցերում հայտարարություն է տարածել այն բանից հետո, երբ գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը հրաժարվել է նրան փոխարինել «Տոտենհեմի» դեմ խաղում, ինչի հետևանքով` հիասթափված խաղացողը խաղի վերջում հեռացել է պահեստայինների նստարանից եզրափակիչ սուլիչից մի քանի րոպե առաջ։ Այդ մասին գրում է «Матч ТВ»-ն։
Բացի այդ, Տեն Հագը նրան չի ընդգրկել «Չելսիի» հետ հանդիպման հայտացուցակում։ Այս կապակցությամբ՝ ԶԼՄ-ներում տեղեկություններ կային, որ Ռոնալդուն հեռացվել է թիմի ընդհանուր խմբի հետ աշխատանքից, և նա կարող է խզել պայմանագիրը «Մանչեսթեր Յունայթեդի» հետ։
«Իմ ողջ կարիերայի ընթացքում ես փորձում եմ հարգանքով վերաբերվել իմ գործընկերներին, մրցակիցներին և մարզիչներին: Իմ վերաբերմունքը չի փոխվել։ Ես չեմ փոխվել։ Ես նույն մարդն եմ և նույն պրոֆեսիոնալը, ինչպիսին եղել եմ վերջին 20 տարիների ընթացքում։ Հարգանքը միշտ շատ կարևոր դեր է խաղացել իմ որոշումների կայացման գործընթացում»,- գրել է խաղացողը։