ՀՖՖ-ն չի մեկնաբանում Մարսելինո Գարսիա Տորալին հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածու դիտարկելու լուրերը
ՍպորտՓնտրում եք բարձր վարձատրվող աշխատանք՝ սեղմեք ԱՅՍՏԵՂ
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան չի մեկնաբանում առանձին լրատվամիջոցների, լրագրողների կամ «ինսայդերների»՝ սոցիալական ցանցերում արված հրապարակումները:
«Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՖՖ մամուլի քարտուղար Հայկ Կարապետյանը՝ անդրադառնալով տարածվող լուրերին, թե Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալն է:
«Ֆեդերացիան կհայտարարի Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզչի անունը, երբ կլինի պաշտոնական տեղեկատվություն»,- ասաց Կարապետյանը:
ԶԼՄ-ներում լուրեր են պտտվում այն մասին, որ իսպանացի մասնագետ Մարսելինո Գարսիա Տորալը կարող է գլխավորել Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը: Նշվում է, որ նա Հայաստանի հավաքականը գլխավորելու հիմնական թեկնածուն է, ՀՖՖ-ն այլ տարբերակներ չի դիտարկում, իսկ այլ տարբերակներ կքննարկի այն ժամանակ, երբ չի հաջողվի համաձայնության հասնել Տորալի հետ: