Օբաման կարող Է հրաժարվել G7-ի գագաթնաժողովին մասնակցելուց. գերմանական ԶԼՄ-ներ
ՄիջազգայինՄիացյալ Նահանգների Ազգային անվտանգության գործակալության (ԱԱԳ) եւ Գերմանիայի Համերկրային հետախուզական ծառայության (ՀՀԾ) համագործակցության վերջին նյութերի հնարավոր մերկացումը կարող Է հանգեցնել «յոթնյակի» գագաթնաժողովին մասնակցելուց ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի հրաժարման: Մայիսի 26-ին այս մասին հաղորդել Է գերմանական Bild թերթը:
Նյութերը, որոնց վերաբերում Է խոսքը, արդեն վաղուց են կենտրոնական տեղերից մեկն զբաղեցնում տեղական զանգվածային լրատվամիջոցներում: Դրանց բովանդակությունն այն Է, որ ՀՀԾ-ն, իբր, ԱԱԳ-ի պատվերով նպատակակետեր Է լրտեսել ամբողջ Եվրոպայում: Հետախուզական գործունեությունն իրականացվել Է ինչ-որ ցուցակի համապատասխանությամբ, որտեղ թվարկված են եղել տեղեկատվության որոնման տասնյակ հազարավոր չանփանիշեր՝ IP-հասցեներ, հեռախոսահամարներ, սոցցանցերի ակաունտներ, փոստային դոմեններ:
Ֆեդերալ կանցլերի գերատեսչությունը, որը համակարգում Է հատուկ ծառայությունների աշխատանքը, առայժմ չի ցանկանում այդ ցուցակը տրամադրել Բունդեստագի՝ ԱԱԳ-ի շուրջը ծագած սկանդալի հետաքննության կոմիտեին՝ հավանության սպասելով ԱՄՆ-ի կողմից: «Վերջին օրերին լուրեր են շրջում, թե Օբաման կարող Է նույնիսկ չեղյալ հայտարարել իր մասնակցությունը G7-ի գագաթնաժողովին, եթե ցուցակները հրապարակվեն»,- այս առնչությամբ գրել Է Bild-ը:
G7-ի գագաթնաժողովը կկայանա հունիսի 7 – 8-ը Բավարիայի Էլմաու դղյակում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: