Հայաստանում «Օդնոկլասնիկի»-ի այցելուները 2 անգամ շատ են Ֆեյսբուքի օգտատերերից
Հասարակություն«Օդնոկլասնիկի» սոցիալական ցանցը շարունակում է հայաստանաբնակ օգտատերերի կողմից ամենաայցելվող սոցիալական ցանցը լինել: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` ինչպես իր բլոգում գրառում է կատարել տեղեկատվական անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը, 2016 թվականի հունվարի դրությամբ «Օդնոկլասնիկի»-ի օրական ակտիվ այցելուների թիվը կազմել է 1 միլիոն 077 հազար: Ֆեյսբուքի ամսական կտրվածքով ակտիվ օգտատերերի թիվը 920 հ ազար մարդ է, օրական ակտիվ օգտատերերի թիվը` 540 հազար:
«Ինստագրամ» սոցիալական կայքի օրական ակտիվ օգտվողների թիվը 61 հազար է: «Վկոնտակտե» կայքի պոտենցիալ այցելուների թիվն էլ` 974 հազար: