Նիկոլ Քիդմանը «Անապատի թագուհին» ֆիլմի համար մերկացել է
LifeLife.panorama.am-ը գրում է.
48-ամյա հոլիվուդյան դերասանուհի Նիկոլ Քիդմանը չի ամաչում էկրաններին մերկանալուց։ Օսկարակիր դերասանուհին բազմիցս ցուցադրել է իր մարմինը «Լայն փակված աչքերով», «Վատ հեղինակություն», «Հեմինգուեյ և Գելհորն» և այլ ֆիլմերում։
Այս անգամ Քիդմանը մերկացրել է կուրծքը «Անապատի թագուհին» ֆիլմի համար։ Դրվագում, որտեղ դերասանուհին լոգանք է ընդունում անապատում, կրում է թափանցիկ վերնաշապիկ, որը գրեթե չի ծածկում մարմինը։
Նշենք, որ «Անապատի թագուհին» ֆիլմը առաջին անգամ ցուցադրվել է Բեռլինի կինոփառատոնին։ Սակայն, չնայած Քիդմանի ներկայությանը, ֆիլմը բավական սառն է ընդունվել։
Ֆիլմը հիմնված է իրական փաստերի վրա։ Գերտրուդա Բելը հումանիստ է, գրող, պատմաբան և հետախույզ, որը մեծ դեր է խաղացել Մերձավոր Արևելքի ճակատագրում։ Ֆիլմում մեծ ուշադրություն է դարձվում հերոսուհու անձնական կյանքին։
Բացի Քիդմանից, ֆիլմում նկարահանվել են Ռոբերտ Պատինսոնը, Ջեյմս Ֆրանկոն և Դեմիեն Լյուիսը։




