Այս տարի 27-ամյակիս անակնկալը ես եմ արել.Դելո
LifeՎահագն Ստեփանյանը, նույն ինքը` Դելոն, երեկ դարձել է 27 տարեկան: Գլենդեյլում բնակություն հաստատած հումորիստը BRAVO.am-ի հետ զրույցում նշել է, որ ծննդյան տարեդարձի առթիվ անգամ ամերիկաբնակ մտերիմներն իրեն շնորհավորել են Հայաստանի ժամանակով, այսինքն` մեկ օր շուտ:
«Քանի որ վերջին մի քանի տարին միշտ կեսգիշերին տորթով և փուչիկներով եմ շնորհավորանք ստանում, այն այլեւս անակնկալ չէր. սպասված էր: Այս տարի տարեդարձիս անակնկալը ես եմ արել` բոլորին ուղարկելով իմ հեղինակային հաղորդման անոնսը»,-ասել է հոբելյարն ու հավելել, որ մեծ խնջույք չի կազմակերպել` նշելով ընտանիքի հետ, իսկ նվերներից առանձնացրել է կնոջ` Ռուզաննայի գնած բրենդային հագուստը, որը շատ է ցանկացել ունենալ:
Շարունակությունը` այստեղ: