Նիդեռլանդների կառավարությունը որոշել է ԻՊ-ի դիքերին ավիահարվածներ հասցնել նաև Սիրիայի տարածքում
ՄիջազգայինՆիդեռլանդների կառավարությունը Սիրիայում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ հասցնելու որոշում է կայացրել: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, վկայակոչելով ՏԱՍՍ-ը, այս մասին հայտնել է RTL հեռուստաալիքը:
Նշվում է, որ որոշումը դեռ պետք է արժանանա Նիդեռլանդների խորհրդարանի հավանությանը: Նիդեռլանդների օդուժը այս պահին միջազգային կոալիցիայի շրջանակներում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման դիրքերին ավիահարվածներ է հասցնում միայն Իրաքի տարածքում: