16 տարի առանց քեզ և քեզ հետ. Վարդուհի Վարդանյանի որդու գրառումը
LifeՀայ էստրադայի ամենասիրված երգչուհիներից մեկը՝ Վարդուհի Վարդանյանը, չնայած իր ֆիզիկական բացակայությանը, դեռ երկար կմնա հայ հանդիսատեսի սրտերում:
Երեկ լրացել է երգչուհու մահվան 16 տարին:
Նրա որդին՝ Ռուբենը, ինստագրամյան հարթակում լուսանկար է հրապարակել դստեր հետ:
- 16 տարի առանց քեզ և քեզ հետ,- լուսանկարն այսպես է մակագրել նա:
Հիշեցնենք, որ Վարդուհի Վարդանյանը մահացել է 2006 թվականի հոկտեմբերի 15-ին՝ Սևան-Մարտունի մայրուղում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով:
Նյութը հրապարակման պատրաստեց Pressmedia.am կայքը