Լավրովը կարևորել է Սիրիայի հարցով բանակցություններին ընդդիմադիր բոլոր ուժերի մասնակցությունը
ՄիջազգայինՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը ԱՄՆ պետքարտուղար Ջոն Քերիի հետ հեռախոսազրույցում ընդգծել է սիրիական հակամարտության կարգավորման բանակցություններում բոլոր ընդդիմադիր ուժերի մասնակցության կարևորությունը: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնել է ՏԱՍՍ-ը՝ հղում կատարելով ՌԴ ԱԳՆ տարածած հաղորդագրությանը: «Հեռախոսազրույցի ընթացքում կողմերը մտքեր են փոխանակել սիրիական հ ակամարտության վերաբերյալ: Երկու կողմերն էլ աջակցել են ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ստեֆան դե Միստուրիի ջանքերը, որոնք ուղղված են Ժնևում սիրիական իշխանությունների և ընդդիմության միջևվ բանակցությունների կազմակերպմանը՝ ուղղված հակամարտության քաղաքական կարգավորմանը».- ասված է հաղորդագրության մեջ:
Սերգեյ Լավրովը նաև ընդգծել է «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորման և ահաբեկչական այլ կազմակերպությունների դեմ համատեղ պայքարի համատեղ ճակատ ստեղծելու անհրաժեշտությունը: